Երևան, 14.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»


Մյունխեն 2024. տոքսիկ Նիկոլը

Քաղաքական

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հերթական զեղումները, այս անգամ՝ Մյունխենում, երկար-բարակ քննարկվում են Հայաստանում: Նման «ռեզոնանսի» պատճառները պարզ են: Նա ոչ թե խելացի, իմաստալից, խորքային ինտելեկտուալ օրակարգ է առաջ մղում, այլ պատասխան պահանջող, մերկացման կարիք ունեցող, երբեմն` գարշահոտ և զազրելի ստերի, կռուտիտների, մուտիտների, ֆռթոնների և որևէ ղեկավարի պատիվ չբերող այլ պրիմիտիվ մեթոդներով շարունակում է կենաց-մահու կռիվը հայի և Հայրենիքի դեմ:

Օրինակների պակաս Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից չկա:

Իր հեռանալու առաջարկին արձագանքելով, օրինակ, Նիկոլը կրկին խաբեց: Իրականում 2018-ից հետո Հայաստանում երբեք նորմալ ընտրություն չի եղել: Հերիք չէ, որ թե 2018թ. դեկտեմբերի, թե 2021թ. հունիսի ընտրությունները արտահերթ էին, դրանցից առաջինը՝ էյֆորիայի, իսկ երկրորդը՝ ցավի ընտրություններ էին: Նիկոլի օրոք ժողովուրդը երբեք սթափ վիճակում ընտրություն չի կատարել, այլ հայտնվել է կամ եռման ջրի, կամ սառը ցնցուղի տակ: Էլ չասեմ, որ 2021-ին Նիկոլի մասնակցությունն ընտրություններին շառաչուն ապտակ էր ժողովրդավարության գրված և չգրված օրենքներին:

Իր բորբոքված ուղեղում հորինելով պետություն-հայրենիք տգետ հակադրությունը՝ նա խրտնում է «կորսված Հայրենիք» ձևակերպումից՝ կրկին դիմելով դեմագոգիայի հարուստ փորձին: «Սիրենք այն, ինչ ունենք» և «Մոռանանք այն, ինչ չունենք» զրուցարանի մակարդակի պլստոցներում նա «մոռանում է» հիշատակել, որ այն, ինչ այսօր չունենք, դեռ երեկ մերն էր, որ այն դադարել է մերը լինել հենց իր պատճառով: Պետությունը հայրենիքի փոխարեն սիրելու իր նոր ցնորքի մեջ նա խուսափում է հիշատակել այն փաստը, որ հայը 2018-ի մայիսի 8-ին ուներ երկու պետություն, որից մեկը կործանվեց հենց իր պատճառով, իսկ մյուսը նա շարունակում է հանձնել մանիակալ սևեռվածությամբ: Այսօր ասում է՝ «Մոռանանք Արարատը, սիրենք Արագածը», վաղն արդեն կասի՝ «Մոռանանք Արագածը, սիրենք Արա լեռը», հաջորդ օրն էլ դա կորցնելուց հետո կասի՝ «Մոռանանք Արա լեռը, սիրենք Պլանի գլուխը»: Նրա պատկերացմամբ՝ պետությունն այն է, ինչ կմնա Հայաստանից նրա մոլագարությունից հետո:

Մի ուրիշ նոր խաղալիք, որով նա սիրում է հրապարակավ խաղալ, դիվերսիֆիկացիան է արտաքին և անվտանգային ոլորտներում: Իրականում քանիցս ապացուցել եմ, որ այն, ինչ անում է Նիկոլը դիվերսիֆիկացիայի անվան տակ, ֆիասկո է, որի արդյունքում Հայաստանը վերածվել է գեոպոլիտիկ բոմժի (без определенного места жительства՝ համաձայնեք, իսկը մեր այսօրվա վիճակի մասին է): Դիվերսիֆիկացիան իրականում լավ բան է, և մեր իշխանությունը դա, օրինակ, արել է` ստորագրելով Եվրոպական միության հետ CEPA-ն: Դիվերսիֆիկացիան իրականացնում են ոչ թե ի հաշիվ եղած ռեսուրսների, այլ ի լրումն եղածի, այնինչ այսօր մենք կորցնում ենք Ռուսաստանը և չենք ստանում Արևմուտքը (դիվանագիտական bla-bla-bla-ն հաշիվ չի):

Հիստերիկ ծիծաղ կարող է առաջացնել Փաշինյանի ցնդաբանությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բավական է ընդամենը բացել նույն Transparency International կազմակերպության վերջին զեկույցը և գրեթե բառացի կարդալ, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ լրջագույն հիմնահարց (մեր բալը 47 է, այնինչ պետք է լինի առնվազն 50+): Որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը Եվրոպայի Խորհրդի երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ: Որ անգամ այն մեկ բալը, որով աճել է Հայաստանի ցուցանիշը, ըստ նույն հեղինակների, ավելի փոքր է, քան վիճակագրական ստանդարտ սխալի չափը (!):

Մի առանձին ախոռ է Արցախյան բանակցությունների մասին Փաշինյանի «զինանոցը»: Մյունխենում «նախկիններն են մեղավոր» զառանցանքը հիմնավորելու համար նա հիմնական շեշտը դրեց 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի վրա, մի քիչ էլ՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի և 2016-ից հետո տեղի ունեցած բանակցությունների վրա: Ափսոս, ներկաներից ոչ ոք նրան չհիշեցրեց 2020թ. հունվարին Կապանի ասուլիսին «Սերժի ժառանգության» ընթերցումը:

2017-ի նոյեմբերի CEPA-ն, 2009-2013 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները, 2011 թվականի Կազանը, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո եռաթուղթ փաթեթը և այլ, այսինքն՝ բոլոր այն միջազգային փաստաթղթերը, որոնք ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակումների և պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով:

Առիթից պիտի օգտվեմ և բանտախցիցս դիմեմ ՀՀ 3-րդ նախագահին. պարոն Սարգսյա՛ն, այսօրվա իրականության համար (թե՛ ներքին, թե՛ արտաքին) Դուք չափից ավելի բարոյական եք: Խնդրում եմ, գտեք ձևը հրապարակելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծն Արցախյան կարգավորման մասին:

Մեկ ուրիշ հիասքանչ «կռուտիտ» Մյունխենում Նիկոլն արեց՝ համեմատելով գլոբալ անվտանգության խնդիրները Հայաստանի գլխին կախված վտանգների հետ (առաջին անգամ այս հնարքին նա դիմել էր The Telegraph-ին տված հարցազրույցում): Պատկերացրեցիք, չէ՞, որքան մանկամիտ պիտի լինել մտածելու համար, որ, օրինակ, միջուկային հնարավոր պատերազմի մասին տեսական խոսակցությունները Ռուսաստան-Արևմուտք գլոբալ բախման ֆոնին բերել համեմատել հայ-ադրբեջանական ողջ սահմանին առկա լարվածության, հանձնված գերակա դիրքերի, օկուպացված ինքնիշխան տարածքների և չդադարող զոհերի հետ… Հաա, մոռացել էի, որ մենք այնքան անվտանգ ենք, որ սեփական տարածքում կառուցվող գործարանն անգամ տեղափոխում ենք՝ անվտանգությունից ելնելով:

Երևի միակ բանը, որ նա ճիշտ էր ասում, դա անդադար սովորելու անհրաժեշտության մասին էր: Սակայն այստեղ էլ մի բայց կա. Կլինի՞ մեր Հայրենիքի, մեր զավակների, մեր կյանքերի և մեր արժեքների հաշվին չսովորես «վարչապետ աշխատել»: Թող գնա, որ մեզ ղեկավարեն մարդիկ, որոնք քեզանից շոշափելիորեն ավելի սովորած են, ունակ և խելամիտ:

Մի խոսքով, Մյունխենում հայերի հետ Նիկոլի հանդիպման թե բովանդակությունը, թե ֆորմատն ապացուցում են, որ Նիկոլը տոքսիկ է: Իրեն հավատալը՝ տոքսիկ է, իր հետ հանդիպելը՝ տոքսիկ է, իր հետ ասոցացվելը՝ տոքսիկ է:

Կասկած չունեմ, որ հենց «մավրն» ավարտեց իր սև գործը, նրան դեռևս գուրգուրող Արևմուտքն անգամ արագ կազատվի նման թունավոր ակտիվից:

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
22.02.2024 թիվ

«ՀայաՔվեն» համայնքներում զարգացնում է մարդկանց առաջնորդական կարողությունները. Մենուա Սողոմոնյան ԱԺ «վակխանալիա» կամ «դուխովների» անդաստիարակությունն ամենաբարձր մակարդակից սկսած. Աննա Կոստանյան Հայհիդրոմետից զգուշացնում են Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանն ու կինը միայն վատացրել են ժողովրդի վիճակը. քաղաքացի Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանըԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինՇարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներումԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը (տեսանյութ)«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինՀէՑ-ից տեղեկացնում ենԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Շրջանառությունից հանվել է 1,373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. (տեսանյութ) Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Մենք կրկին պետք է ուժի գործոն դառնանք. Ավետիք Քերոբյան Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու Հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ Արևային մարտկոցներն արդեն հինը չեն լինի. կորեացի գիտնականները հասել են ավելի քան 23 % արդյունավետության Այսօր կմեկնարկի «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի 1-ին կիսաեզրափակիչը Մեր առողջապահությունը ծանր հիվանդ է. Տիգրան Խաչատրյան Իսպանիայի Լա Լիգա․ «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա», «Էսպանյոլ»-«Բարսելոնա». մեկնարկում է 36-րդ տուրը «Զինված ուժերում մենք շարունակում ենք խաղաղ պայմաններում ունենալ մահվան դեպքեր»․ ՄԻՊ Անահիտ Մանասյան Մենք խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ․ «‎Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն Ռուսական զորքի վերահսկողության տակ է անցել. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ Զանգահարողը երեխա է եղել, անմիտ քայլ է արել. ՆԳՆ խոսնակը՝ Տիգրանի հայրիկին զանգելու մասին