Համոզված եմ՝ Արշակ Կարապետյանի շուրջ լայն համախմբմամբ հանարավոր կլինի շրջել Հայաստանի և հայ ժողովրդի այս աղետալի էջը
Քաղաքական![Համոզված եմ՝ Արշակ Կարապետյանի շուրջ լայն համախմբմամբ հանարավոր կլինի շրջել Հայաստանի և հայ ժողովրդի այս աղետալի էջը](/timthumb.php?src=disc/27-02-24/82d2109d6b84605941e9187cecdb676e.jpg&w=780)
«Արարատ Միջազգային Համագործակցություն» ՀԿ֊ի նախագահ Հովսեփ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր շատեր են խոսում Հայաստանի փրկության անհրաժեշտության մասին, սակայն շատ քչերն են ասում, թե դա ինչպես է հնարավոր իրականացնել:
Նիկոլ Փաշինյանի հեռացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այդ փրկության ճանապարհին, որովհետև հեռացնելով Փաշինյանին, չի բացառվում, որ նրան կարող է փոխարինել Արևմուտքի մեկ այլ դրածո, ինչի արդյունքում Հայաստանի փրկությունը ոչ միայն չի հաջողվի, այլ կործանումը անհամեմատ ավելի իրական կդառնա:
Փրկել Հայաստանը, նշանակում է երկրում իրական իշխանափոխություն իրականացնել, փոխել Հայաստանը կործանման տանող արևմտյան քաղաքական կուրսը, վերականգնել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային և բարեկամական հարաբերությունները:
Այսօր քաղաքական դաշտում նման իրական իշխանափոխության հայտ է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
Առավել քան համոզված եմ, որ նրա շուրջ հասարակական, քաղաքական լայն համախմբման միջոցով հնարավոր կլինի շրջել Հայաստանի և հայ ժողովրդի այս աղետալի էջը, իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկել Հայաստանն այս վիճակին հասցրած նախկին ու ներկա գործիչներին, մեր երկիրը տանել զարգացման և հզորացման ճանապարհով:
Արշակ Կարապետյանը մարտական ուղի անցած զինվորական է, և հենց նրա նման մարդու առկայությունը Հայաստանի իշխանության ղեկին կարող է մեր երկրին ու հասարակությանը պարգևել այդքան սպասված արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն, որը ինչպես նշեցի հնարավոր է մեր դարավոր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ գործընկերության միջոցով: