Երևան, 30.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վրացական երաժշտության բացառիկ համերգ Երևանում «ՀայաՔվեի» անդամները ևս առավոտից Հանրապետության հրապարակում և Մելիք-Ադամյան փողոցի մոտ են ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է անում հանքարդյունաբերության ոլորտում․ ի՞նչ է անում Հայաստանը Հանձնարարել եմ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հասցեական և համակարգային օգնություն ապահովելու նպատակով. Գագիկ Ծառուկյան Վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Կարապետյան Հայաստանը՝ խաչմերուկում. արդյո՞ք ինչ- որ մեկը ուշքի կբերի այդ ինքնասիրահարված քաղաքական գործչին. «Փաստ» Տավուշի չորս գյուղերը ստանալուց անմիջապես հետո Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք ճանաչի Խոջալուի այսպես կոչված «գենոցիդը» եվ ներողություն խնդրի. Կամենդատյան Փաշինյանի վարկանիշն անցել է անվերադարձելիության կետը. «Փաստ» Հանցավոր խմբավորում, անունը՝ ոստիկանություն Մենուա Սողոմոնյանը՝ Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելու մասին


Ֆինանսների նախարարությունը, կենտրոնական բանկը, էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր են վիճակագրական ծառայություն հետ միասին լուծել այս թնջուկը. Հրայր Կամենդատյան

Բլոգ

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պաշտոնական տխմարություն։

Հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության Վիճակագրական ծառայությունը որոշակի պարբերությամբ հրապարակում է նախորդ եռամսյակի, նախորդ ամսվա ,նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները։ Ցուցանիշների այդ ամբողջ շարքը ներկայացնում է տնտեսությունը, տնտեսական հարաբերությունները,եվ տնտեսության մեջ զբաղված մարդկանց զգալի մասը ,անկասկած ,ցուցանիշներն այդ ուսումնասիրում են, փորձում են հասկանալ զարգացման հնարավոր հեռանկարները, միևնույն ժամանակ ուսումնասիրությամբ զբաղվում են տնտեսագետները, որոնք տեսական աշխատանքով են զբաղված, փորձում են հասկանալ արդի տնտեսագիտության զարգացման ուղղությունները, մարտահրավերները, մասնավորապես' վիճակագրական ծառայության աշխատանքի մեթոդոլոգիան:

Որքան հիշում եք անցյալ տարի հայաստանի հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը մինչև նոյեմբեր ամիսը տատանվում էր 6-6.5 տոկոսի շրջակայքում,բայց նոյեմբեր ամսին մի հանելուկային զարգացում է տեղի ունենում եվ պարզվում է, որ հայաստանի հանրապետության տնտեսության ոսկերչության կիսամեռյալ ճյուղն ապահովել է տպավորիչ, անհավատալի գերաճ, այդ մեկ ամսվա ընթացքում' 20-25 տոկոսով: Զարգացման նմանօրինակ աճի համար հիմք էր ծառայել ոսկու ներմուծման,վերարտահանման, կասկածելի մի գործարք, որն իհարկե ապագայում լրջագույն քննչական մեծածավալ օպերատիվ աշխատանքներ է պահանջելու իշխանափոխությունից հետո։ Փաստացի առկա է իրավիճակ,երբ ունեք մի ձեռնարկություն, որը թղթի վրա գոյություն ունի, ընդամենը ներմուծում է հազարավոր կիլոգրամներով ոսկու հումք,իբրև թե մշակում է դա, իբր թե դա արտահանում է, ընդ որում զարմանալի չի լինի եթե ապագայում հայտնաբերվի որ այդ ոսկի կոչեցյալ հումքային ռեսուրսը ոչ էլ Հայաստան է եկել, այլ թղթերը պարզապես ձևակերպել են Հայաստանում:

Իհարկե, նման գործարքը արդեն իսկ հնարավորություն էր տալիս իշխանություններին ստանալու քարոզչական մի գերազանց պաշար, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, արտահանման ցուցանիշի հսկայական աճ, ներմուծման ցուցանիշի հսկայական աճ, և սա եթե ոչ աճպարարություն է,որին խառնված են բազմաթիվ մարդիկ ,ապա կարելի է ասել, որ այս ոսկու միստիֆիկացիանունի վտանգավոր զարգացման միտում :Թվում էր թե ամեն ինչ մեկ Նոյեմբերյան գործարքով կսահմանափակվի և նրա հեղինակներն ու կատարողները անմիջական որոշակի զգուշավորություն կցուցաբերեն։

Պարզվում է որ այդ գործարքը նորից է կատարվում,շարունակվում եվ դրա վկայականը, դրա ապացույցը վիճակական ծառայության թողարկած,հրապարակած թվերն են 2024 թվականի հունվար ամսվա տնտեսական զարգացման ցուցանիշների շտեմարանում: Պարզվում է նորից ,որ մեկ ձեռնարկության ուժերով,ՀՀ արտահանումը նորից աճել է ինչ-որ եռեսուն, քառասուն տոկոսով, ներմուծումը աճել է 20-25 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի արտադրությունը աճել է քսանմեկ տոկոսով :Վիճակագրական ծառայության խելագարներին նույնիսկ զարմանալի չի թվացել հաշվետու ժամանակաշրջանում էլեկտրաէներգիայի արտադրության անկումը։Ինչպես կարելի է ունենալ էներգիայի ծախսի նվազում եվ արդյունաբերական արտադրանքի աճ միաժամանակ?:

Հասկանալի է որ այստեղ մենք գործ ունենք ֆորմալ իմաստով հիմարության եվ միտումնավոր աչքաթողության, քարոզչական խաբեության սինթեզի հետ։ Կարելի ենթադրել, որ վիճական ծառայությունում դեռևս մարդիկ չեն հասկացել, որ անհրաժեշտություն է առաջացել արդյունաբերության արտահանման և ներմուծման ամբողջ գնահատման կշռման մեթոդոլոգիայում կատարել լրջագույն տեսական աշխատանք,եվ ի վերջո հրաժարվել այն գործելակերպից, որը խայտառակ ծիծաղելի աբսուրդային ֆորմալ պատկեր է ներկայացնում եվ բերում է նոմինալ իմաստով արտադրության ներմուծման արտահանման փուչ ցուցանիշներ,դրա հիմքում ունենալով վերաարտահանումը։

Վստահ եմ,որ տեսական տնտեսագիտությամբ զբաղվող մասնագետները կքննեն այս հարցը իր ամբողջության մեջ եվ լրջագույն մասնագիտական միջամտության կոչ կանեն ՀՀ ֆինանսների,տնտեսական զարգացման նախարարությունների մասնագետներին, որովհետև կներեք արտահայտության համար, մասնագետները չեն կարող հանդուրժել նմանօրինակ գավառական կրկեսը ։

Տնտեսագետները, ֆինանսիստները փայլուն հասկանում են կատարվող գործարքը, գործարքի մանրամասները և գործարքի քաղաքական շահառուների մտադրությունները,ուստի աշխարհով մեկ խայտառակ չլինելու համար, ֆինանսների նախարարությունը, կենտրոնական բանկը, էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր են վիճակագրական ծառայություն հետ միասին լուծել այս թնջուկը, մեթոդոլոգիայի հետ կապված լրջագույն շտկումներ կատարեն և վերարտահանման գործարքների փուչիկային թվերը վերջ ի վերջո դուրս հանեն տնտեսական ցուցանիշների շտեմարանից։Որպես վերջաբան։Առաջարկում եմ քպ աջակիցներից մեկին բացել որևէ ՍՊԸ,եվ վիճակագրական վարչություն ներկայացնել հաշվետվություն Tesla կամ Apple շրջանառության մոտ թվեր։Իհարկե ,մի ամիս հետո վարչական իրավախախտման համար քսան հազար դրամ տուգանքի կարձանագրվի,բայց կունենանք ՀՆԱ բացարձակ աճ)))):

Հիշում եք ՌԴ դիկտատոր Պուտինի քմծիծաղը,երբ նրան զեկուցեցին ՀՀ տնտեսության 9.4 տոկոսով աճի մասին։Ուղղեք այս իրավիճակը,դրա համար հանրությունը ձեզ վճարում է։

Վրացական երաժշտության բացառիկ համերգ Երևանում Ինչո՞ւ են հաջողություն ունենում «ոչ ավանդական» գինեգործական տարածքների խմիչքները. «Փաստ»«ՀայաՔվեի» անդամները ևս առավոտից Հանրապետության հրապարակում և Մելիք-Ադամյան փողոցի մոտ ենԱՄՆ-ը զգալի ներդրումներ է անում հանքարդյունաբերության ոլորտում․ ի՞նչ է անում Հայաստանը Հանձնարարել եմ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հասցեական և համակարգային օգնություն ապահովելու նպատակով. Գագիկ ԾառուկյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՅԻՍԻ)․ Արձանագրվել է աշխարհում առաջին ՃՏՊ-ն. «Փաստ»Վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Կարապետյան Հայաստանը՝ խաչմերուկում. արդյո՞ք ինչ- որ մեկը ուշքի կբերի այդ ինքնասիրահարված քաղաքական գործչին. «Փաստ»Տավուշի չորս գյուղերը ստանալուց անմիջապես հետո Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք ճանաչի Խոջալուի այսպես կոչված «գենոցիդը» եվ ներողություն խնդրի. ԿամենդատյանՓաշինյանի վարկանիշն անցել է անվերադարձելիության կետը. «Փաստ»Հանցավոր խմբավորում, անունը՝ ոստիկանություն Մենուա Սողոմոնյանը՝ Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելու մասին«Մա՛մ ջան, երկար խոսիր, ուզում եմ ձայնդ շատ լսել». կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկա-Շեյխեր հատվածում. «Փաստ»Նա ամեն ինչի ունակ ու պատրաստ է. «Փաստ»Աղետի դառը հետևանքներն ու ոչ պակաս դառը եզրակացությունները. «Փաստ»«Գործ ունենք մարդկանց հետ, որոնց արժեքային համակարգի ամենաբարձր տեղում իշխանությունը ամեն գնով պահելն է. նրանք պատրաստ են ամեն ինչի». «Փաստ»Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը. Իվետա Տոնոյանը փակագծեր է բացում Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ»Ովքե՞ր, ի վերջո, դարձան Հայաստանի ազգային հաղթողներ. «Փաստ»Առանց էլէներգիայի և գազի պարտքեր չունենալու մասին տեղեկանքի Կադաստրում անշարժ գույքի պետական գրանցում չի կատարվի. «Փաստ»Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները. «Փաստ»Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն. «Փաստ»Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը. «Փաստ»«Հիտլերը հարձակվեց առաջին հերթին այն երկրների վրա, ում հետ ուներ խաղաղության պայմանագրեր». Արշակ Կարապետյանը սահմանազատման գործընթացի մասին ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերըՏավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է Ու այս ցեղերին որոշ անհայտ ցեղի և սեռի ներկայացուցիչներ դիմում են սիրելիով, դեռ մի բան էլ մեզ դարձնում օկուպանտ ու զավթիչ․ Կարեն ՀովհաննիսյանՁյուդոյի բաց առաջնություն՝ ԵրևանումԵրևանում իրականացվում են փոսալցման, ճաքալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքներըՆորվեգիայում ուժի մեջ է մտել երկիր Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքի արգելքը Հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար՝ ԵրևանումԱյն, ինչ հայտարարում էր Գռզոն, հիմա դա են անում Նիկոլի կենդանիներ բերետավորները. Մկրտչյան Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները Ադրբեջանը, Ռումինիան, Վրաստանը և Հունգարիան հուշագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Անընդունելի եմ համարում Հայ Առաքելական Աուրբ Եկեղեցու և նրա Առաջնորդի առջև սահմանված որևէ արգելք. Ռազմիկ Ամյան Պետք է հալածեք մարդկանց ծեծող խուլիգաններին. Սրբազան Արփի Աբգարյանը՝ «Ну ка, все вместе!» մրցույթի, Լազարևի, ծնողների արգելքների, հայերեն չխոսելու մասին ԵՄ-ն ցանկանում է պաշտպանական գործընկերության ցանց ստեղծել ամբողջ աշխարհում. բոլոր ցանկացողներին հրավիրում ենք. Բորել Գազ չի լինի Մեզ Կիրանց թողած ոստիկանների պարգևավճարները կտրել են. Բագրատ Սրբազան ՅՈւՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի արձագանքել Արցախում իսպառ ոչնչացված 3 եկեղեցիների հիմնահատակ ավերմանը. monumentwatch Հայաստանը մտադիր է զենք գնել նաև Բելգիայից Սրբապղծություն Փաշինյանի կատարմամբ Ամերիկյան բանկերը ֆինանսավորում են արևային նախագծերըԿոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համար Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս»-ում «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ