Երևան, 23.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի Ո՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում առաջընթացի համար էական նախադրյալներ չկան. «Փաստ» ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնությունների. «Փաստ» «Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Ե՞րբ պետք է անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք հարկային մարմին ներկայացնեն տարեկան անձնավորված հաշվարկները. «Փաստ»


Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ելույթը դատարանում

Հասարակություն
Հարգելի հանրություն, ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով: Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից «սիրելի» իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին:
Նախևառաջ, ցանկանում եմ հրապարակային պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում 329-րդ հոդվածը, որը դարձել է այս իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք:
 
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 (2012) բանաձևը, ըստ որի հստակ և միանշանակ տրվում է քաղաքական բանտարկյալի սահմանումը: Բանաձևում սևով սպիտակի վրա գրված է՝
ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը հետևյալ չափորոշիչներին.
ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով (4-րդ կետ): Այս բանաձևին, ի թիվս այլ երկրների, միացել և կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը:
 
Ներկայացված լուսանկարներում Հայաստանում մինչ այսօր 329-րդ հոդվածով մեղադրված բոլոր անձիք են: Նրանցից երկուսը՝ սորոսական Սաշիկ Սուլթանյանը և հայտնի իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանը, ով, ի դեպ, հրապարակում իշխանական ցույցի ժամանակ կոչ էր անում կոտորել հղիներին ու չբերներին, ովքեր կհանդգնեն թթու խոսք ասել իշխանության հասցեին, նույնիսկ մեկ ժամով չեն ազատազրկվել:
 
Սաշիկ Սուլթանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ոչ միայն կալանավորված չէր, այլ հանգիստ շրջագայում էր աշխարհով մեկ: Ի տարբերություն իշխանական գործիչների՝ լրիվ այլ մոտեցում է ընդդիմադիրների պարագայում:
Ես՝ Նարեկ Մալյանս, որ նույն հոդվածով եմ մեղադրվում, անհեթեթ պատճառաբանություններով շուրջ 6 ամիս կալանքի տակ եմ, իսկ նույն հոդվածով մեղադրվող բժիշկ-պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ոչ միայն կալանավորեցին, այլ նաև սպանեցին դատարանի դահլիճում:
 
Կալանավորվածների և չկալանավորվածների միակ տարբերությունն իրենց քաղաքական հայացքներն են:
 
Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է:
 
Ես նույնիսկ չեմ անդրադառնում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ով հրապարակային սպառնում էր կտրել քաղաքական այլ հայացքներ ունեցող քաղաքացիների լեզուները: Չեմ ներկայացնում Անդրանիկ Դովլաթյանին, ով ատելության քարոզ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ: Չեմ ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ով հարբած վիճակում հայտարարում էր, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, այլախոհներին անվանում էր շնաբարո դուրսպրծուկներ և խոստանում էր փռել ասֆալտին և «բորդյուր կերցնել»:
Չեմ անդրադառնում, որովհետև այս և նման բազմաթիվ այլ դեպքերով քրեական գործեր նույնիսկ չեն հարուցվել: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև վերջիններս իշխանական քաղաքական հայացքների կրողն ու իրականացնողն են:
 
Հետևաբար, քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը վերածվել է ընդդիմադիրներին լռեցնելու, կալանքով պատժելու, այլախոհ քաղաքացիների շրջանում իշխանության նկատմամբ վախ տարածելու դասական ռեպրեսիվ գործիքի:
 
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ես՝ Նարեկ Մալյանս.
 
1. Հիշեցնում եմ, որ ըստ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնարարականի, «Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար»։
 
2. Այս պահից սկսած՝ դատաքննության նույնիսկ այս փուլում արդեն հրապարակայնորեն ապացուցված և հաստատված եմ համարում իմ նկատմամբ քաղաքական հետապնդման և իմ քաղաքական բանտարկյալ լինելու փաստը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
 
3. Այսուհետ որևէ իմաստ չեմ տեսնում այս դատավարական թատրոնում իմ մասնակցության, հատկապես, որ արդեն այս փուլում կանխատեսելի է այս, այսպես կոչված, դատավարության ելքը և հանրությանը պարզ երևում է այս պրոցեսի քաղաքական պատվիրատուն և շահառուն:
 
4.Քանի որ այս դահլիճում իրավաբանությունը տեղ չունի, այսուհետև «դատավարության» հետագա ընթացքում իմ վարքը, հայտարարությունները կլինեն բացառապես քաղաքական տիրույթում:
 
5. Հաշվի առնելով վերոնշյալը՝ հրաժարվում եմ ինձ առաջադրված մեղադրանքի շրջանակներում ցուցմունք տալուց, քանի որ մինչ այս պահն իմ իրավունքների բազմաթիվ և առարկայական խախտումներով ընթացող գործընթացում իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին:
 
6. Իմ պաշտպաններին խնդրում եմ այս հայտարարությունը ուղարկել ԵԽԽՎ 1900 բանաձևին միացած երկրների ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին:
 
Շնորհակալություն
Հարգանքով՝ քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյան
Խաղաղության համաձայնագիրը չպե´տք է կապիտուլյացիա լինի. Մենուա Սողոմոնյան Ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ճգնաժամ առաջացնի. Ավետիք Քերոբյան Բառեր չկան՝ նկարագրելու ձեր աշխատանքի կարևորությունն ու ձեր առաքելության իմաստը հայ ժողովրդի ինքնության պահպանման և հարատևման գործում․ Մհեր Ավետիսյանի ուղերձն ուսուցիչներին Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն. Հայկ ԿոստանյանԲանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով ԶՊՄԿ-ն գրավիչ գործատու է․ Կապանի Պոլիտեխնիկի մասնաճյուղում հանքարդյունաբերության մասին քննարկում էր Թրամփի նախագիծը հարված է հասցրել արևային էներգիային Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում Փաշինյանն այս յոթ տարում որևէ խոստում չի կատարել. Լևոն Արշակյան «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը․ Միքայել Գրիգորյան Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին. Չալաբյան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանՖլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական ՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էրՄոսկվայում Փաշինյանը չկարողացավ առանձին հանդիպել Պուտինի հետ. Արմեն ՄանվելյանBahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրելՈրևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Եկեք միասին մեր հնարավորություններն ուղղորդենք մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործին․ Մհեր Ավետիսյանի կոչը Մեր բանակն օբյեկտիվորեն ավելի մեծ թվակազմ պետք է ունենա. Ավետիք Չալաբյան Պար ձողերի վրա, կարմիր, սև, սպիտակ դրես կոդ, հայտնի հյուրեր՝ կարմիր գորգին. կայացավ «Գանգսթեր Մաքը» ներկայացման պրեմիերան՝ Դրամատիկական թատրոնում Մինսկի խմբի լուծարումն անթույլատրելի է. Մենուա Սողոմոնյան «Ֆուլ հաուսի» դերասանները վերամիավորվել են 10 տարի անց (լուսանկարներ) Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Ադրբեջանը կրակում է Սյունիքին․ մայիսի 17-ից այս կողմ կրակnցները բավականին նվազել են «Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանըԱդրբեջանը բարձրաձայնում է իր չորրորդ պահանջը Փաշինյանն արևմտամետ ընդդիմություն է ստեղծում իր համար Զբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում է Շինարարական տափօղակ, որը հանրաճանաչ դարձրեց դրա հեղինակին, չնայած վերջինիս՝ բազմաթիվ այլ խոշոր ձեռքբերումներին. «Փաստ»7 ԿՎտ-ը բավարար է՞. Էներգետիկայի նախարարությունն առաջարկում է սահմանաչափ տնային արևային վահանակների համար Դարեր շարունակ՝ կողք կողքի և միասին. Տյումենում հայկական սփյուռքի ներկայացուցիչ Աբրահամ Հովեյանը՝ նոր դարաշրջանի մարտահրավերների մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՄԱՅԻՍԻ). Գնացքի մեծ թալանը, ատամի մածուկի արտոնագրումը, գեղեցկության մրցույթների արգելումը. «Փաստ»Նավթի շուկան նվազելու է, իսկ պղնձինը՝ հինգ անգամ աճելու. հանքարդյունաբերության վերաբերյալ քննարկում ՀԱՊՀ ուսանողների հետ