Երևան, 17.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»


Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միշտ կարևորվել են պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո եկեղեցու հետ համագործակցությունը ոչ միայն դադարել է, այլ ընդհանուր առմամբ առճակատման փուլ է թևակոխել։ Պետք է նշել, որ գործող իշխանությունների և եկեղեցու տարաձայնություններն առաջին հերթին արժեքային հակասություններ են։ Ինչպես ցույց են տալիս ընթացիկ զարգացումները, իշխանությունները կրոնը, հայոց պատմությունը, անցյալի ժառանգությունն ու ընդհանրապես մեր ինքնությունը տարրալուծելու կողմնակից են։ Եվ այս քաղաքականությունը հետևողականորեն շարունակվում է։

Ի մասնավորի, իշխանությունները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բայց եկեղեցին լիովին անկախ կառույց է, որը չի ենթարկվում իշխանությունների գծած քաղաքական մոտեցումներին ու պետք եղած դեպքում իր անհամաձայնությունն է հայտնում։ Օրինակ՝ ամենաթարմ օրինակը վերաբերում է Սահմանադրությունը փոխելու հարցին, որի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհուրդը հատուկ հայտարարություն տարածեց։ Դրանում ընդգծվում էր, որ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը, հատկապես երբ այն նաև ընկալվում է որպես արտաքին հարկադրանքի հետևանք, խիստ տարակուսելի է։

Իշխանություններն այդպես էլ չեն համակերպվում այն մտքին, որ անկախ հոգևոր կառույց կարող է գոյություն ունենալ, ու վտանգ են տեսնում դրանում, այդ իսկ պատճառով էլ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Կաթողիկոսի՝ Ամանորի ուղերձը, ավելին՝ նույնիսկ եկեղեցին գրավելու կամ վերցնելու կոչեր են հնչում՝ միախառնվելով տարբեր անհարկի մեղադրանքներով։ Հակաեկեղեցական քաղաքականության շրջանակներում էր տեղավորվում Առաքելական եկեղեցու ուղուց շեղված կամ աղանդավորական շարժումների խրախուսումը, որը տեղի էր ունենում նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կամ այլ բողոքի ակցիաների դրսևորումների տեսքով։ Բայց եկեղեցին՝ որպես ժողովրդին համախմբող ու լուսավորող կառույց, շատ մեծ դժվարությունների է բախվել պատմության ընթացքում՝ իրականացնելով հայապահպան գործառույթ նույնիսկ այն պայմաններում, երբ իրավիճակը թվացել է անելանելի, ուստի այսօր առկա դժվարություններին ևս կդիմակայի։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունների համար անհանգստության տեղիք է տալիս եկեղեցու պատմական դերակատարությունը և, ըստ այդմ, արտոնյալ կարգավիճակը, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ։ Եվ ըստ երևույթին իշխող քաղաքական ուժի կողմից առաջին իսկ հնարավորության դեպքում փորձ կարվի իրենց առաջարկած Սահմանդարության տարբերակի մեջից հանել նաև այս դրույթը։

Պարզ է, որ իշխանություններն իրականացնում են հակառակորդի պահանջները։ Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է Բաքվի քարոզչամեքենայի կողմից Հայոց եկեղեցին Կաթողիկոսի գլխավորությամբ որակվում որպես ռևանշիստական ուժ, որին պետք է լռեցնել։ Չմոռանանք, որ ՀԱԵ-ն խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար՝ օգտագործելով քրիստոնեական տարբեր միջազգային կառույցների հետ իր կապերն ու համագործակցությունը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից քրիստոնյաների նկատմամբ իրագործված հանցագործությունների մասին իրողությունները։ Մյուս կողմից էլ, մինչ մեր ղեկավարությունն ուղղակի լռում է Արցախի մեր հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Մայր աթոռը բարձրացնում է մեր եկեղեցիների յուրացման ու պղծման հարցերը։

Ու իշխանությունները լուրջ վախեր ունեն, որ հոգևոր դասից կարող է գալ ինքնության զարթոնքը և դիմադրական շարժման ծավալումը՝ մանավանդ այն պայմաններում, երբ վերջին շրջանում փորձեր կատարեցին նոր հարձակում ձեռնարկելու եկեղեցու վրա, որոշակի ուժերի կողմից այն իսկույն կանխվեց։ Օրինակ՝ փետրվարի 24-ին բազմահազար քաղաքացիներ, այդ թվում՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» ներկայացուցիչները, «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ այցելեցին Էջմիածին՝ իրենց աջակցությունը հայտնելու Կաթողիկոսին և եկեղեցուն։ Ու այս իրողությունը կարող է որոշակի գործոն դառնալ եկեղեցու շուրջ համախմբման ու համազգային շահերի համար պայքարի տեսանկյունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ»Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ»Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմումՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը «Մեծ հաջողության շեմին որոշում կայացվեց հեռացնել ANIF-ի ղեկավար թիմին». Orbis Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Այսօր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի ծննդյան օրն է