Երևան, 25.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը Դեմարշ Հայաստանի դեմ. Ռուսաստանը կանչել է իր դեսպանին Նոր մասնագիտություններ` շնորհիվ ԶՊՄԿ-ի ՊՆ-ն կորցրել է չափը. կոչումներ՝ ինչի՞ դիմաց Նանոմասնիկների ոլորտում ռուս գիտնականների առաջընթացը մեծացրել է արևային մարտկոցների ծառայության ժամկետը Հանրահավաքը ցնցելու է վարչախմբի հիմքերը Ուղերձ ոչնչի և Փաշինյանի վախերի մասին Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք. Վահե Հովհաննիսյան


Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր միշտ կարևորվել են պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո եկեղեցու հետ համագործակցությունը ոչ միայն դադարել է, այլ ընդհանուր առմամբ առճակատման փուլ է թևակոխել։ Պետք է նշել, որ գործող իշխանությունների և եկեղեցու տարաձայնություններն առաջին հերթին արժեքային հակասություններ են։ Ինչպես ցույց են տալիս ընթացիկ զարգացումները, իշխանությունները կրոնը, հայոց պատմությունը, անցյալի ժառանգությունն ու ընդհանրապես մեր ինքնությունը տարրալուծելու կողմնակից են։ Եվ այս քաղաքականությունը հետևողականորեն շարունակվում է։

Ի մասնավորի, իշխանությունները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բայց եկեղեցին լիովին անկախ կառույց է, որը չի ենթարկվում իշխանությունների գծած քաղաքական մոտեցումներին ու պետք եղած դեպքում իր անհամաձայնությունն է հայտնում։ Օրինակ՝ ամենաթարմ օրինակը վերաբերում է Սահմանադրությունը փոխելու հարցին, որի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհուրդը հատուկ հայտարարություն տարածեց։ Դրանում ընդգծվում էր, որ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը, հատկապես երբ այն նաև ընկալվում է որպես արտաքին հարկադրանքի հետևանք, խիստ տարակուսելի է։

Իշխանություններն այդպես էլ չեն համակերպվում այն մտքին, որ անկախ հոգևոր կառույց կարող է գոյություն ունենալ, ու վտանգ են տեսնում դրանում, այդ իսկ պատճառով էլ Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Կաթողիկոսի՝ Ամանորի ուղերձը, ավելին՝ նույնիսկ եկեղեցին գրավելու կամ վերցնելու կոչեր են հնչում՝ միախառնվելով տարբեր անհարկի մեղադրանքներով։ Հակաեկեղեցական քաղաքականության շրջանակներում էր տեղավորվում Առաքելական եկեղեցու ուղուց շեղված կամ աղանդավորական շարժումների խրախուսումը, որը տեղի էր ունենում նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կամ այլ բողոքի ակցիաների դրսևորումների տեսքով։ Բայց եկեղեցին՝ որպես ժողովրդին համախմբող ու լուսավորող կառույց, շատ մեծ դժվարությունների է բախվել պատմության ընթացքում՝ իրականացնելով հայապահպան գործառույթ նույնիսկ այն պայմաններում, երբ իրավիճակը թվացել է անելանելի, ուստի այսօր առկա դժվարություններին ևս կդիմակայի։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունների համար անհանգստության տեղիք է տալիս եկեղեցու պատմական դերակատարությունը և, ըստ այդմ, արտոնյալ կարգավիճակը, որն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ։ Եվ ըստ երևույթին իշխող քաղաքական ուժի կողմից առաջին իսկ հնարավորության դեպքում փորձ կարվի իրենց առաջարկած Սահմանդարության տարբերակի մեջից հանել նաև այս դրույթը։

Պարզ է, որ իշխանություններն իրականացնում են հակառակորդի պահանջները։ Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես է Բաքվի քարոզչամեքենայի կողմից Հայոց եկեղեցին Կաթողիկոսի գլխավորությամբ որակվում որպես ռևանշիստական ուժ, որին պետք է լռեցնել։ Չմոռանանք, որ ՀԱԵ-ն խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար՝ օգտագործելով քրիստոնեական տարբեր միջազգային կառույցների հետ իր կապերն ու համագործակցությունը՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից քրիստոնյաների նկատմամբ իրագործված հանցագործությունների մասին իրողությունները։ Մյուս կողմից էլ, մինչ մեր ղեկավարությունն ուղղակի լռում է Արցախի մեր հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման մասին, Մայր աթոռը բարձրացնում է մեր եկեղեցիների յուրացման ու պղծման հարցերը։

Ու իշխանությունները լուրջ վախեր ունեն, որ հոգևոր դասից կարող է գալ ինքնության զարթոնքը և դիմադրական շարժման ծավալումը՝ մանավանդ այն պայմաններում, երբ վերջին շրջանում փորձեր կատարեցին նոր հարձակում ձեռնարկելու եկեղեցու վրա, որոշակի ուժերի կողմից այն իսկույն կանխվեց։ Օրինակ՝ փետրվարի 24-ին բազմահազար քաղաքացիներ, այդ թվում՝ «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» ներկայացուցիչները, «Էջմիածին» խմբակցության անդամները, փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն իր համախոհների հետ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ այցելեցին Էջմիածին՝ իրենց աջակցությունը հայտնելու Կաթողիկոսին և եկեղեցուն։ Ու այս իրողությունը կարող է որոշակի գործոն դառնալ եկեղեցու շուրջ համախմբման ու համազգային շահերի համար պայքարի տեսանկյունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը Դեմարշ Հայաստանի դեմ. Ռուսաստանը կանչել է իր դեսպանին Նոր մասնագիտություններ` շնորհիվ ԶՊՄԿ-ի ՊՆ-ն կորցրել է չափը. կոչումներ՝ ինչի՞ դիմաց Նանոմասնիկների ոլորտում ռուս գիտնականների առաջընթացը մեծացրել է արևային մարտկոցների ծառայության ժամկետըՀանրահավաքը ցնցելու է վարչախմբի հիմքերը Ուղերձ ոչնչի և Փաշինյանի վախերի մասին Մեր երկրին զուսպ, գրագետ կառավարում է պետք. Վահե ՀովհաննիսյանՈ՞ր երկրում են առաջին անգամ սեղանի թենիս խաղացել. «Փաստ»Ժամանակն է, որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Համահայկական ճակատ» կուսակցության չգրանցելը իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում ձևավորվել է քաղաքական կոալիցիա. «Փաստ»Սելարայանի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Ֆաթեհ»-ին Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը Ինչո՞ւ է Արևմուտքը աջակցում Հայաստանի հաշվին Ադրբեջանի տարածքային ընդլայնմանը. «Փաստ»Հայաստանի վարչապետը բացահայտել է իր էությունը. նա ատում է քրիստոնեությունը. «Փաստ»Արցախը հազարամյակներով անառիկ պահած, իրական հայկական հայրենիք է, ու մենք այնտեղ կվերադառնանք. Չալաբյան«Հակոբը չէր ուզի ինձ կոտրված տեսնել, մի անգամ ասել էր՝ ուզում եմ մամայիս նման ուժեղ լինել». կրտսեր սերժանտ Հակոբ Եղիազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»Իսկ «ձեռքը կտրելն» ի՞նչ եղավ. «Փաստ»Կարելի է գտնել այլ դաշնակիցներ, բայց որքանո՞վ է դա ձեռնտու հենց իրեն՝ Հայաստանին. Գասումյանով Այս գործը պարզապես հրաշալի են անում. երբ թշնամիների շահերն առավել մոլեռանդ են պաշտպանում. «Փաստ»«Փոփոխություն հնարավոր է անել՝ բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը». «Փաստ»Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը. «Փաստ»Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս փաստաբանների հաղթանակները դատարաններում. «Փաստ»«Հասարակության բևեռացվածությունը միշտ խնդիր է եղել, բայց 2018-ից հետո այն հասել է խայտառակ ծավալների». «Փաստ»Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞». «Փաստ»Ձերն է Երևանը դեպի լավը փոխելու, զարգացնելու և հզորացնելու ուժը. Ավինյանի ուղերձը՝ շրջանավարտներին Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի Երեւանի մասնաճյուղում անցկացվել է ՏՏ ոլորտի սթարթափ նախագծերի ուսանողական մրցույթ Աստղագուշակներն անվանել են կենդանակերպի նշանները, որոնք ամենահաջողակն են կարիերայում Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել Ստամբուլում հրաձգության հետևանքով` երեք մարդ է մահացել Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորական ուղերձը շրջանավարտներինԿիրանցում իսկական մարդկային ողբերգություն է ծավալվում Փաշինյանը միտումնավոր այրում է կամուրջները Վարչախումբն անցել է բացահայտ սպառնալիքներ տալուն Չինաստանում ամենամեծ լողացող էլեկտրակայանն են կառուցումԾանրորդ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն (լուսանկարներ) ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին Եկել է ճշմարտությունը ասելու և իրականությանը բաց աչքերով նայելու ժամանակը. Մհեր ԱվետիսյանԱվելի քան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի հյուսիսում Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ․ Վահե Հովհաննիսյան «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել Կործանված ուղղաթիռի բեկորներում փամփnւշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈՒ-ն նախնական զեկույց է հրապարակել Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ