Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


«Մարդիկ փող են լվացել, այդքան բան». ամեն ինչ անում են, որ գյուղացուն թալանե՞ն. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսության ոլորտի մասին խոսում են մարդիկ, որոնք կա՛մ գյուղից տեղյակ չեն, կա՛մ էլ նախկինում կոռուպցիայի մեջ թաթախված են եղել: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն է «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնում: «Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս տված մարդիկ նորից գլուխ են բարձրացրել ու գյուղատնտեսության ոլորտի մասին են խոսում»,-նշում է ոլորտի փորձագետը:

Անդրադառնում ենք հարցին, որ, կարծես թե, ամեն հնարավոր որոշմամբ միտում կա էլ ավելի ծանրացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների ֆինանսական բեռը: Օրինակ՝ վերջերս «Փաստը» գրել էր, որ «գյուղատնտեսությամբ զբաղվողները ևս հարմար պահի կհարկվեն», մասնավորաբար՝ գյուղմթերք արտադրողներն աճեցրած ամեն կիլոգրամ բերքի համար հարկ կվճարեն: «Այն անգրագետը, թույլ տվեք այդ բառն օգտագործել, որը ցանկանում է ավելացված արժեքի հարկ մտցնել, թող պատմությունն ուսումնասիրի: Կամ էլ մեկ ուրիշ տարբերակ կա՝ Հրանտ Բագրատյանը ողջ է, թող իրեն հարցնեն ու իմանան, որ հողի հարկի մեջ ներառված էր գյուղմթերքի ավելացված արժեքի հարկը: Այդ հարկը կա հողի հարկի մեջ, այլ հարց է՝ եթե ամեն ինչ անում են, որ գյուղացուն թալանեն: Ի դեպ, գյուղացուն թալանելու մասին: Թող ուշադրություն դարձնեն բանկերի կողմից տրվող վարկերին, տոկոսադրույքը դարձել է 18 տոկոս: Քսան տարի հետ ենք գնացել, այն ժամանակ էր գյուղվարկերի տոկոսադրույքը 18 տոկոս: Այսօր գյուղացուն առաջարկում են 14-ից 18 տոկոսով վարկեր: Իսկ ի՞նչ եղավ պետության հովանավորումը, վարկերի սուբսիդավորումը, այդպես էլ չիմացանք, թե անտոկոս վարկերն ովքե՞ր ստացան և ի՞նչ արեցին: Ընդամենը մեկ ուսումնասիրություն պետք է արվի, ինչո՞ւ կառավարությունը դրանով չի զբաղվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Էկոնոմիկայի նախարարության շուրջ առաջացած սկանդալին անդրադառնալով՝ Բերբերյանն ընդգծում է՝ ցույց տվեք մի նախարարի, որը տեղյակ չէ անցկացվող մրցույթներից: «Անկախ հանձնաժողովները հենց այդ նախարարն է ստեղծում: Բավական է ժողովրդին ձեռք առնեն: Վերջերս հայտարարեցին, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում խարդախությամբ պետական միջոցներ են հափշտակվել, ինձ էլ առաջարկեցին որպես փորձագետ հանդես գալ, բայց հրաժարվեցի, որովհետև խայտառակ վիճակ էր: Տնկանյութի արժեքը մոտ 10 անգամ թանկացված էր: Նորից վերադառնամ անտոկոս վարկերի հարցին՝ ո՞ւր են դրանք: Մարդիկ փող են լվացել, այդքան բան»,-ասում է փորձագետը:

Բայց լինում են արտաքինից լավը թվացող ծրագրեր, որոնք ներդրման և իրականացման փուլում ձախողվում են: Բերբերյանը բացատրում է, թե ինչու: «Շատ վատն է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում: Ոչ մասնագետները դարձել են փոխնախարարներ և պաշտոնյաներ: Բնագավառը պետք է հմուտ մարդկանց ձեռքում լինի: Եթե լավ ես աշխատում, երկրին օգուտ ես տալիս: Այն ժամանակ մեր չափի մեջ լավ էինք ապրում: Չափի մեջ է գեղեցկությունը, ոչ թե թալանի: Օրինակ՝ ո՞վ է էկոնոմիկայի այժմյան նախարարը, իմ, գյուղացիների համար մի անհայտ երևույթ: Քերոբյանին գոնե դեմքով ճանաչում էինք: Գյուղացին այսօր ուզում է օգտվել առաջադիմական տեխնոլոգիաներից, գիտե՞ք, թե որքան շատ բանի կարիք այսօր ունեն: Իրանը մեր հարևանն է, մեկնեցինք, պայմանագրեր ստորագրեցինք, Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն ինձ հետ շփման մեջ են:

Իրանը պետական երկիր է, այնտեղ պետությունը շատ ուժեղ է, բիզնեսմենները չեն կարողանում առանց պետության աշխատել, թույլ չեն տալիս: Հիմա արգելել է պարարտանյութի արտահանումը: Բայց եթե վարչապետը զանգահարի Իրանի նախագահին, առաջարկի ամեն տարի այսինչ գումարով մեր գյուղացուն իքս քանակի պարարտանյութ տրամադրել, Իրանի ղեկավարությունն, իհարկե, կընդառաջի: Արտահանումներն Իրանի դեպքում վերահսկվում են պետության կողմից: Այսինքն, պետք է գործ ունենանք պետության հետ: Կամ՝ ասում են Ռուսաստանը կանջատի գազը, իսկ այլընտրանքն Իրանն է, բայց մեր ղեկավարությունը պետք է նորմալ բանակցի հարևան երկրի ղեկավարության հետ: Մյուսը՝ Լարսի փակման հարցն է, այն ահռելի վնաս է հասցնելու: Բայց չէ՞ որ էկոնոմիկայի նախարարությունը լաստանավեր էր գնել, ինչո՞ւ դրանք չեն գործում: Կառավարության ո՞ր անդամն է վարելու այդ լաստանավը, ուղղակի իմանանք, թե ո՞վ է, իր համար նավաստու համազգեստ գնենք, հետո էլ ամեն տեղ կասենք, որ նավաստի նախարար ունենք: Լավ, սա ի՞նչ է: Պետք է գործ անել, բայց ոչ թե գնալ ու արտագնա աշխատանքի մեկնողներին հարկել: Ի՞նչ է, ուզում են, որ այդ մարդիկ ընտանիքներին հավաքեն ու գնա՞ն: Սա է դավաճանությունը, ամեն ինչ անել, որ գյուղերը դատարկվեն»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ոլորտը ոտքի հանելու համար պետք է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, բայց այն պետք է աշխատեցնեն, կադրերի ընտրությունը կատարեն բանիմաց մարդիկ: «Իսկ արդյո՞ք Նիկոլը կուզենա ու կընտրի բանիմաց կադրերի, իհարկե, ոչ, իսկ այս կադրերով ոլորտը շատ երկար կյանք չունի: Գյուղատնտեսությունը պետք է «աշխատի» ժողովրդի համար: Եթե գյուղացին լավ ապրի, ժողովուրդն էլ լավ կապրի: Պետք է ստեղծել և այդ ստեղծածը վայելել: Հինգից յոթ տարվա միջակայքում հնարավոր է ոլորտը ոտքի կանգնեցնել: Անասնապահության դեպքում մանր եղջերավորների ոլորտը 2-3 տարում ոտքի կկանգնի, իսկ խոշորը՝ հինգ տարում: Միամյա կուլտուրաների դեպքում ամեն ինչ ավելի արագ կարող ենք անել՝ 1-2 տարում արդյունքը կերևա, բայց այստեղ պետք է ուշադիր լինենք, որ կարողանանք գյուղմթերքի վերամշակում անել: Ամեն երկրում դրա թարմ վաճառքը կազմում է 20-ից 30 տոկոս՝ ներքին շուկա և արտահանում, մնացածը պետք է վերամշակել: Իսկ մեզ մոտ բանջարեղենը մնում է այգիներում: Մյուս կուլտուրաների դեպքում ժամանակ է պետք: Ամեն ինչ էլ կարող ենք անել, եթե ոլորտը ղեկավարեն բանիմաց մասնագետներ»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում