Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել


Մինչև ո՞ր կետն է այս քանդարարությունը հանդուրժվելու. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն բանից հետո, երբ Երևանի պետական կոնսերվատորիայում վերջապես սկսեցին հասկանալ, որ նաև Հայաստանի ազգային երաժշտանոցի գլխին են փաշինյանական չարաղետ ամպեր կուտակվում, անհանգստության նշաններ ցույց տվեց նաև Գեղարվեստի պետական ակադեմիան: Մինչ կոնսերվատորիայում «փակ հանդիպում» էր, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ արտահայտեց բուհի դիրքորոշումը՝ նշելով, որ ակադեմիայում չկա մեկը, որ կողմ լինի առաջարկվող «օպտիմալացմանը»:

Հարցը, նկատենք, միայն հիշատակված բուհերին չի վերաբերում: Խնդիրն ընդգրկուն է. Փաշինյանի իշխանության գլխում «հանճարեղ» միտք է ծագել, թե՝ եկեք բոլոր բուհերն ու գիտական հաստատությունները հավաքենք մի տարածքում, անունը դնենք՝ «Ակադեմիական քաղաք», իսկ ազատված ճոխ շենք-շինություններն էլ վարձակալությամբ տանք, փող շինենք: Ըստ որում, այսպես ասած՝ «Ակադեմիական քաղաքն» էլ ցանկանում են կառուցել և շահագործել... գիտական հաստատությունների, բուհերի եղած շենքերի վաճառք/վարձակալությունից ստացված հասույթով:

Եթե հակիրճ բնորոշելու լինենք իշխանության այդ «նյու-վասյուկիական» «դարի նախագիծը», ապա պետք է ասենք. «Ձյուն գա գլխներիդ ու նաև՝ այն հասարակության գլխին, որ թույլ կտա նման բան»:

Այն, ինչ հրապարակվել է՝ որպես օպտիմալացվող գիտական հաստատությունների ցանկ, ակնհայտորեն «ոտքի վրա» բստրած մի բան է: Ակնհայտ է, որ իշխանության ինչ-որ կաբինետներում մի քանի «տիկ-տոկեր»-պաշտոնյաներով նստել ու քիչ թե շատ անվանումով իրար մոտիկ ինչ նկատել են, որոշել են «միաձուլել» զմիմյանս: Աչք է ծակում և այն, որ այդ օպտիմալացման, էլ չենք ասում՝ օպտիմալացնողների առանցքային փորացավը եղել է Երևանի կենտրոնում գտնվող բուհերի հրաշալի շենքերը, կառույցները «նաղդելը», դրա վրա հնարավորինս «փող կպցնելը», ուրիշ՝ ոչինչ: «Գաղափարա-քարոզչական» շղարշն էլ այն է, թե՝ «կենտրոնը բեռնաթափում ենք»... Ի՞նչ կարելի է ասել այս ամենի կապակցությամբ:

Առաջինը՝ Պետհամալսարանի, Բժշկականի, Պոլիտեխնիկի, Տնտեսագիտականի, Կոնսերվատորիայի, Գեղարվեստի ակադեմիայի, Ագրարայինի ու, առհասարակ, մնացած բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերը կառուցվել, ստեղծվել են ու կան մեր պապերի ու տատերի, մեր հայրերի ու մայրերի, մեր վճարած հարկերի, աշխատանքի ու ջանքերի արդյունքում: Դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի, այդ ժառանգության հետ: Դուք գնացեք, մի քարուքըռ տեղ գտեք, այնտեղ փորձեք գոնե մի բարաք կառուցել: Ձեռքներդ հեռո՛ւ մեր կրթօջախներից, մեր բուհերից, մեր բուհերի շենքերից: Դրանք ձերը չեն, ձեր հոր տնից չեք բերել, որ մի հատ էլ հիմա ձեր անձեռնահասությամբ դնեք-քանդեք, ավերեք, խեղաթյուրեք: Առավել ևս, որ դուք ինչի դիպչում եք, փչացնում եք, խաթարում, ապականում, հանձնում թշնամուն:

Երկրորդը՝ Կոնսերվատորիայի կամ Գեղարվեստի ակադեմիայի, Բժշկականի կամ Պետական համալսարանի փակվել-չփակվելը միայն տվյալ բուհերի խնդիրը չէ՛: Դա մե՛ր երկրի Համալսարանն է, դա մե՛ր Կոնսերվատորիան է, դա մե՛ր Գեղարվեստի ակադեմիան է ու այդպես շարունակ: Այդ բուհերում ուսանում են մեր զավակները, մեր ազգի այն սերունդը, որ ապագա է ստեղծելու, որքան էլ դուք ջանում եք այն ոչնչացնել:

Ժողովո՛ւրդ, մի կարծեք, թե երաժիշտներից են Կոնսերվատորիան խլում կամ օտարում, դա առաջինը ձեզանից են խլում երգարվեստ ունենալու բնական իրավունքը, խլում են մշակույթ և արվեստ ունենալու հնարավորությունը, խլում են գիտություն ու բարձրագույն կրթություն ունենալու հնարավորությունը, վերջապես:

Երրորդը՝ ասել ենք, կրկնենք. «Ակադեմիական քաղաք» իշխանական նախագիծը արկածախնդրության տպավորություն է թողնում, չմտածված է, տակուգլուխ (այնքան չմտածված, որ նույնիսկ դրա համար տեղ ընտրելիս երևաց, նախ՝ Աշտարակում էր իբր թե լինելու, հետո «մեծահոգաբար» Երևանի ծայրամասը որոշեցին «հարմարեցնել»): Դա ավելի շուտ «համակենտրոնացման ճամբարի» տպավորություն է թողնում: Տարօրինակ է նաև, որ «Ակադեմիական քաղաքի» դեռ անգամ հիմքը չգցած, այսօրվանից արդեն բուհերի արհեստական միավորման, օպտիմալացման աղմուկ է բարձրացվում:

Ի դեպ, «Ակադեմիական քաղաք», որպես այդպիսին, խորհրդային տարիներին արդեն կառուցվել է. գրեթե բոլոր հիմնական բուհերը գտնվում են Երևանի փոքր կենտրոնում, միմյանցից 5-6 րոպե քայլելու հեռավորությամբ, կենտրոնացված են վարչական մեկ շրջանում, կարելի է ասել: Հա, իսկ այդ բուհերի միջակայքում էլ Ազգային գրադարանն է: Ազգային գրադարանի շե՞նքն ինչ եք անելու, պայթեցնելո՞ւ եք, գրքերից էլ խարույկ եք վառելու և շուրջը ցատկոտե՞ք, այո՞...

Հա, հատուկ նշենք, որ ինչ վերաբերում է Երևանի «կենտրոնը բեռնաթափելուն» , ապա եթե նույն շենքերը շահագործվելու են որպես հյուրանոց, բիզնես-կենտրոն, չգիտես, թե է՛լ ինչ, կամ դրանց տեղերում թանկանոց «բազմաբնակարանային էլիտար շենքեր» են խոյանալու, ապա ի՞նչ «բեռնաթափման» մասին կարող է խոսք լինել: Առհասարակ, նման բաներ մոգոնող իշխանություններին է պետք «բեռնաթափել» պետական կառավարման համակարգից:

Իսկ գիտե՞ք, թե ինչու է Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն այդպես կոչվում: Որովհետև այդտեղ ամենից շատն է ուսանող-երիտասարդության անցուդարձը: Հիմա ի՞նչ, կայարանի անունն էլ պիտի փոխենք, դնենք «Ծերուկ-զառամախտայի՞ն», թե՞ «ՔՊ-բիզնեսմենային»:

Ավելին, եղած բուհերը, օրինակ՝ նույն Կոնսերվատորիայի շենքը ժամանակին նախագծվել և կառուցվել է հենց երաժշտանոցի համար, համապատասխան դահլիճներով, սրահներով, նյութերով: Դուք, որ տոնական լույս կախելու համար հրապարակի շենքերի պատերը ողթ (փլավքամիչ) եք դարձրել, կկարողանա՞ք եղածին գոնե մի փոքր մոտ բան կառուցել: Բացառվո՛ւմ է: Քանդարարների «բրիգադը» չի կարող նման բան կառուցել: Փչացնել ու ավերել, այո, կարող եք: Դրանում դույզն-իսկ չենք կասկածում:

Հարցերի հարցն այլ է. ով է դա թույլ տալու: Թեպետ, մեր դեպքում ավելի տեղին է հարցը, թե մինչև որ կետն է այս քանդարարությունը հանդուրժվելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն