Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»


«Մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է, ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ, սա չպիտի որևէ մեկին տանք». Վահե Նազարյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Ջերմուկում, տուն «վերադարձել» երեք ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վահեն ամեն միջավայրում տարբերվում էր՝ թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ ֆուտբոլային ասպարեզում: Շատ հավասարակշռված էր, հանգիստ, անհրաժեշտության դեպքում՝ խիստ իր շրջապատում, եղբոր նկատմամբ: Իրեն հարգում էին իր այդ խստության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Վահեի մայրիկը:

Նշում է՝ մինչև հինգերորդ դասարանը որդին բացարձակ գերազանցիկ է եղել: «Օլիմպիադաների է մասնակցել, աշխարհագրության օլիմպիադայում հաղթել: Դպրոցից գովասանագրեր ունի: Բայց Վահես տարված էր ֆուտբոլով: 2011 թ.-ից Արարատի մանկապատանեկան թիմում է խաղացել: Մինչև զորակոչվելը ֆուտբոլ էր խաղում: Խաղում էր նաև Երևանում՝ ֆուտզալի ակումբում, բայց դա «թողեց», քանի որ իր նպատակը մեծ ֆուտբոլում հաջողություններ ունենալն էր: Խաղացել է բարձրագույն լիգայում, բայց կորոնավիրուսի պատճառով մեկ տարի կորցրեց, կարծես դա իր դեմ լիներ: Տիրապետում էր անգլերենին և ռուսերենին: Ինքնուրույն էր սովորում օտար լեզուները. երբ ասում էի, որ կարող ենք իրեն լեզվի պարապմունքների ուղարկել, հակադարձում էր՝ համակարգիչ գնեք, ինքնուրույն կսովորեմ: Ու սովորում էր: Հիմա, երբ նայում եմ իր գրառումները, զարմանում եմ, թե երբ է հասցրել այդքան բան սովորել»:

Վահեի ապագայի պլանները կապված էին ֆուտբոլի հետ, ծառայությունն ավարտելուց հետո էր որոշում կայացնելու բարձրագույն կրթության հետ կապված: «Թե՛ մենք, թե՛ իր դպրոցում զարմացել էին, որ որևէ տեղ չընդունվեց: Ասաց, որ չի ուզում որևէ բան կիսատ թողնել, կծառայի, կվերադառնա, հետո կորոշի, թե ինչ անել: Հետաքրքիր մի բան էլ ասեմ. նախքան բանակ զորակոչվելը Վահեն հաշտվել է բոլորի հետ, որոնց հետ թեկուզ մի փոքր վեճ է ունեցել: Իր զոհվելուց հետո են ընկերները պատմել ինձ այդ մասին: Կանխազգացո՞ւմ է ունեցել, թե՞ ինչ, հիմա որևէ մեկս ասել չի կարող: Տանն իր անկյունում նոթատետրեր կան, իր ամեն օրվա մասին գրել է: Անգլերենով է գրել: Օրվա պլանավորում է արել, թե երբ պետք է արթնանա, գիրք կարդա ու ֆիլմ դիտի և այդպես շարունակ: Այնքան գրքեր կան մեր տանը, բոլորն իրենն են: Կատակում էի՝ Վահե՛ ջան, հաստափոր գրքեր գնիր, որ երկար կարդաս»:

Վահեն Հայկական զինված ուժեր ծառայության զորակոչվել է 2022 թ.-ի հուլիսի 15-ին: Օգոստոսին տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը, սեպտեմբերին տեղափոխվել է Ջերմուկ, տեղափոխվելուց տասն օր հետո բարձրացրել են դիրքեր: Տիկին Արմինեն ասում է՝ երբ որդին պետք է բանակ զորակոչվեր, ասում էր՝ մա՛մ, կլսեք իմ մասին, թե ինչպես եմ ծառայում: «Թե՛ Արարատում, թե՛ Ջերմուկում իր ծառայության կարճ ընթացքում հարգանք է վայելել, սիրվել իր ծառայակից ընկերների կողմից: Ինձ ասում էին՝ ուրախացիր, տղեդ բանակ է գնում: Բայց ես ուրախ չէի: Վահեն էլ ասում էր՝ մա՛մ, պետք չի բանակի քեֆ անել, եթե գամ, այդ ժամանակ կանեք: Իմ հայրիկի գերեզմանատեղին Աբովյանի պանթեոնից այնքան էլ հեռու չէ: Երբ ասում էի՝ գնանք տատիկ-պապիկի մոտ, Վահեն արձագանքում էր՝ միևնույնն է, ես էլ եմ այնտեղ գնալու: Երբեմն նման բաներ էր ասում: Երկու անգամ ավտովթար եղավ, բայց իրեն ոչինչ չեղավ: Ընկերներին ասել էր՝ երրորդ անգամը ծառայության ժամանակ է լինելու, ու ես չեմ փրկվելու: Նման զգացողություններ է ունեցել»:

Մայրիկը նշում է՝ ծառայության կարճ ժամանակահատվածի մասին որդին քիչ էր պատմում, բայց գիտեին, որ հարմարվել է ծառայությանը: «Պատմում են, որ Վահեն հենց սկզբից ծառայության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: Տասն օրից ավելի էր, ինչ Ջերմուկում էր: Ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, սա աշխարհի ամենասիրուն տեղն է: Ամենաբարձր տեղում էր, ու այսպես էր նկարագրում. «Ամբողջ Հայաստանն այստեղից կարծես տեսնեմ: Այս տեղը չպիտի որևէ մեկին տանք»»: Վահեն բարձրացել է դիրքեր, ու սկսվել է պատերազմը: «Այնպիսի կռիվ է տվել Վահեն: Ընկերներին ասել էր՝ այստեղ այնքան բան ենք արել, որ դիրքը չենք կարող տալ թշնամուն: Ինչպես էր զգում, որ նման բան կարող է լինել: Այնտեղ ամեն հարմարություն ստեղծել էին, նկարներ էլ կան: Մինչև վերջին պահը երեք հոգով, այդ թվում՝ իրենց մայորը, մնացել են դիրքում: Ինը հոգուց երեքն են այդ դիրքում զոհվել, նրանք, ովքեր մինչև վերջ մնացել են, չեն նահանջել:

Վահեն սեպտեմբերի 13-ին չի զոհվել: Այդ օրը կռվել է, հետո նաև սեպտեմբերի 14-ին: Ընկերներին զանգել է ու ասել՝ դաժան մարտեր են, գուցե չվերադառնանք»: Վահեն զոհվել է սեպտեմբերի 14-ին՝ երեկոյան ժամը հինգից վեցի միջակայքում, ընկերներին ասել էր, որ շրջափակման մեջ են հայտնվել: Մինչ այդ դաժան մարտ են մղել թշնամու դեմ: «Հիմա, երբ ասում եմ՝ գոնե փախնեին, արձագանքում են՝ դու հավատո՞ւմ ես, որ քո տղեն կփախներ, դիրքը կթողներ: Ջերմուկի ամենաբարձր տեղն էր»: Վահեն տուն է «վերադարձել» երեք ամիս անց: Մայրիկի խոսքով, դեկտեմբերի 7-ին Ադրբեջանը 13 տղայի մարմին է փոխանցել Հայաստանին, Վահեն նրանցից մեկն էր:

«Սպասում էի իրեն, մտածում, որ կվերադառնա, ինձ անակնկալ կանի: Բայց օրերն անցնում էին, լուր չունեինք իրենից, մեզ էլ էին շատ ծնողների պես ասում, որ անտառներում են, բայց իրականությունն այլ էր»: Հիմա Աբովյանում ավագ դպրոցներից մեկում, որտեղ սովորել է Վահեն, նրա անունով դասասենյակ է անվանակոչվել, դպրոցում փառքի անկյունը երեխաներին պատմում է Վահեի ու նրա սխրանքի մասին, որ սերունդները չմոռանան, որ անուն առ անուն ճանաչեն նրանց, որոնց կյանքի գնով Հայաստանը շարունակում է ապրել:

Ծանրագույն օրերի միջով է անցել Վահեի ընտանիքը ու շարունակում է անցնել: Վերքը, որ վստահաբար երկար ժամանակ դեռ չի սպիանա, շարունակում է ցավեցնել: Սպիանալուց հետո էլ այն հանգիստ չի տալու ծնողներին, որոնք իրենց զավակներին են կորցրել, զավակներին, որոնց հայրերը պատերազմից չեն վերադարձել, կանանց, որոնց ամուսինները հայրենիքն ամենաթանկն են համարել: Իսկ ընտանիքին Վահեից հետո ապրելու ուժ տալիս է նրա կրտսեր եղբայրը: «Պետք է հանուն նրա ապրենք, ուժեղ լինենք, որ հանկարծ նա չկոտրվի, չէ՞ որ ինքն էլ իր եղբորն է կորցրել: Նաև հույսս չեմ կտրում, որ մի օր հանդիպելու ենք մեր երեխաներին: Իրենք չեն գալու, բայց մենք ենք գնալու իրենց մոտ, այդ հույսն է ապրեցնում»:

Հ. Գ. - Վահե Նազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան