Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան


«Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, 2021 թ. Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրություններում ԱԵ կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, Փարաքար համայնքում ընտրությունների արդյունքում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո արդեն ավելի քան 2 տարի Դուք և Ձեր ղեկավարած «Ապրելու երկիր» խմբակցությունը բոյկոտում եք ավագանու նիստերը և չեք մասնակցում դրանց, չնայած Ձեր հրապարակումներից տեղեկանում ենք, որ համայնքի խնդիրների լուծմամբ խմբակցությունը, այնուամենայնիվ, զբաղվում է։ Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է կառավարվել համայնքը մինչ հիմա, արդյո՞ք ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ազդել է համայնքի բնականոն զարգացման վրա։

-Այո, 2021 թ. ընտրություններից հետո Փարաքարում կառավարման վիճակը նախանձելի չէ։ Այստեղ իշխանությունը զավթած մարդկանց խումբը այս երկու տարվա ընթացքում որևէ բարեփոխում, համայնքի որևէ խնդրի լուծման ուղղությամբ թեկուզ փոքր քայլ չի կատարել։ Տարիներով չլուծված համայնքային հիմնախնդիրներն այդպես էլ այդ մարդկանց կողմից ուշադրության չեն արժանանում, դեռ մի բան էլ նոր խնդիրներ են ավելացնում։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ նրանց միայն իշխանությունն էր պետք, մարդիկ ու նրանց խնդիրները ընդհանրապես հետաքրքիր չէին։ «Ապրելու երկիր» խմբակցությունն, այո, բոյկոտում է ավագանու նիստերը, արդեն 2 տարի չենք մասնակցում այդ «չկառավարմանը» պարզ պատճառով, որ մենք մինչ օրս էլ չենք ընդունում ավագանու ընտրության արդյունքները: Բայց որպես սրտացավ գործիչներ, մարդիկ, որոնք շատ լավ են ճանաչում մեր համայնքի օր օրի խորացող խնդիրները, մենք մեզ չէինք կարող մեր բնակիչներից, մեր համայնքի խնդիրներից հեռու պահել։ Այս ընթացքում մենք մեզ, անկախ ստեղծված իրավիճակից, նվիրել ենք մեր Փարաքարին ու Փարաքարի բնակչին։ Դուք ճիշտ եք նկատել՝ մենք իսկապես համայնքում կատարել ենք բարեկարգման, բարենորոգման բազմաթիվ աշխատանքներ ու փորձել ենք լուծել խոցելի խմբերի տարբեր սոցիալական խնդիրներ, բայց այդ մասին երկար չեմ ցանկանում խոսել. մարդիկ շատ լավ գիտեն, տեսել են, զգացել են մեր սրտացավ վերաբերմունքը մեր սիրելի համայնքի ու բնակչի նկատմամբ։

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում առկա խնդիրների լուծումը։

-Համայնքի բնականոն զարգացումն ապահովելու համար իշխանությունը զավթած մարդկանց խումբն օր առաջ պետք է հեռանա։ Համայնքը պետք է ղեկավարի բնակիչների մեծամասնության կողմից ընտրված քաղաքական ուժը։ Մենք ունենք վստահություն համայնքի բնակիչների կողմից և ունենք կամք ու կարողություն լուծելու առկա խնդիրները։ Դրա ապացույցը նաև, այսօր՝ թեկուզ կառավարմանը չմասնակցելով, մեր արած աշխատանքն է։ Նաև պետք է ասեմ, որ այս ընթացքում բոլորիս համար, մեր համայնքի համար փորձաշրջան էր նաև՝ հասկանալու, թե որքան ապիկար կարող են լինել իշխանություն տենչացող մարդիկ։ Վստահ եմ՝ Փարաքարը հաջորդ ընտրություններին ավելի խելամիտ ընտրություն կկատարի՝ թույլ չտալով՝ որևէ մեկն ապօրինաբար տիրի իրենց ձայնին։

-Իհարկե, համայնքային, տեղային խնդիրներից զատ, այս պահին մեր ամբողջ երկրի համար առկա են լուրջ անվտանգային խնդիրներ։ Այսօր արդեն հող է նախապատրաստվում նաև Տավուշի մարզում զիջումներ անելու համար։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր չէ՞ հրաժարվել ադրբեջանական պարտադրանքից ու չկատարել հերթական զիջումը։

-Այո, այսօր այնպես է ստացվել, որ մեր անվտանգային, երկրի մեծ խնդիրները անհանգստացնում են բոլորիս՝ անկախ նրանից, թե որ համայնքի բնակիչ ես։ Առավել ևս քաղաքականության մեջ գտնվող մարդու համար մտահոգիչ են այսօրվա իրողությունները, քանի որ դրանց առկայության պատասխանատվությունը նաև դու ես կրում։ Ցավոք, իշխանությունները կառավարումը հասցրել են այն մակարդակի, որ ամեն մի զիջման հաջորդում է մյուսը։ Չկան երաշխիքներ, կան միայն սպառնալիքներ, ամեն զիջման գինը մեր մյուս զիջումն է։ Այս շրջապտույտը պետք է կանգնի, սակայն իշխող ուժը դրա վճռականությունը չունի։ Տավուշին Սյունիքն է հաջորդելու, հետո Գեղարքունիքը։ Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել։

-Դուք նաև «Ապրելու երկիր» կուսակցության ակունքներում կանգնած մարդ եք, քաղխորհրդի անդամ։ Կարծում եմ՝ Ձեր կուսակցությունն էլ ունի դիրքորոշում երկրում ստեղծված անվտանգային իրավիճակի հետ կապված։ Ձեր թիմն ինչպե՞ս է տեսնում իրավիճակի հնարավորինս հայամետ լուծումը։

-Այո, իհարկե, կուսակցությունն ունի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հետ կապված։ Դեմ ենք մասնավորապես այս պահին Տավուշին վերաբերող զիջումներին։ Ինչպես գիտեք, Նոյեմբերյանը կառավարում է «Ապրելու երկիրը», եղած քննարկումներում խոսվում է նաև այստեղի գյուղերի մասին։ Եվ մեր կուսակցությունը հայտարարել է, իր հիմնավորումներն էլ ներկայացրել է, թե ինչու չպետք է դրանք «նվիրել» Ադրբեջանին։ Երկրի անվտանգությունն ամրապնդելը պետք է դառնա իշխանությունների գլխավոր խնդիրը, և մեր պատկերացրած կառավարումը սկսելու է հենց այդ նպատակից, որտեղ բոլոր մնացած աշխատանքները ստորադասվելու են՝ հանուն անվտանգության պահպանման։ Երբ տանդ հիմքերը թույլ են, չպետք է զբաղվես տան կոսմետիկ վերանորոգումով կամ բակում ծաղիկ տնկելով՝ անկախ նրանից՝ հիմքերը թուլացել են տան նախկին տերերի, թե երկրաշարժի պատճառով։ Հակառակ դեպքում, շուտով այդ տունը իր հետ կքանդի վերանորոգումն էլ, տանը ապրողներին էլ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը