Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել


«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը». Կրտսեր սերժանտ Արմեն Գալստյանն անմահացել է նոյեմբերի 2-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։

«Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր նկարչական խմբակ: Ինքը մինչև հիմա խնամքով պահում է Մարտի 8-ին որդու նկարած և իրեն նվիրած ծաղիկներով պատկերը: Արմենը հաճախել է ակրոբատիկայի, մասնակցել մրցումների, արժանացել պատվոգրերի ու մեդալների: Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, սովորել է համակարգչային օպերատորի մասնագիտությունը: 2019 թ.-ի ամռանն ավարտել է ուսումնարանը, նույն տարվա դեկտեմբերին զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: «Մինչև բանակ գնալն ինձ ասաց, որ ուզում է աշխատել: Դեմ էի, բայց ինքը համառեց: Երևանյան մոլերից մեկում տան աքսեսուարների վաճառքով զբաղվող խանութում սկսեց աշխատել: Այնքան էին սիրում իրեն: Աղջիկներից մեկն ասել էր՝ Արմե՛ն ջան, ուզում եմ նկարել քեզ: Մատիտով այնքան գեղեցիկ նկար էր ստացել: Երբ բանակ գնաց, նկարն ինձ մոտ էր, իսկ հիմա նկարն Արմենիս անկյունում է»:

Նպատակներ ու երազանքներ Արմենը շատ ուներ, բայց նախքան դա պետք էր ծառայության մեկնել: Նա 2019 թ.-ի դեկտեմբերի 16-ին զորակոչվում է բանակ։ Ծառայության է անցնում Ջրականում։ Ծառայության տասներորդ ամսում ստանում է կրտսեր սերժանտի կոչում։ «Սիրով էր ծառայում, այնքան էր ոգևորվել, երբ կրտսեր սերժանտի կոչում ստացավ: Զանգահարեց տուն՝ մա՛մ ջան, գումար կուղարկե՞ս: Զարմացա՝ տղե՛ս, երեկ եմ ուղարկել: Այդ ժամանակ ասաց, որ կրտսեր սերժանտի կոչում է ստացել: Հավանաբար, նշելու էին»: Իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը: Տղաներից ամեն մեկի համար այդ պատերազմն իր տևողությունն ունեցավ, մեզ՝ ապրողներիս համար շարունակվում է մինչ օրս:

Արմենի համար պատերազմը տևել է 36 օր, Արմենն անմահացել է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում: Եղել է Հադրութում, Վարանդայում, Մարտունի 2-ում։ Արմենն անվախ ու անմնացորդ է մարտնչել թշնամու դեմ, այդ մասին ընտանիքի հետ զրույցում փաստում են նրա ողջ մնացած զինակից ընկերները, որոնք այսօր հաճախակի են այցելում Արմենի ընտանիքին: Այս պատմություններն ամենաթանկն են ու կարևորը: «Արմենիս վերջին անգամ տեսել ենք երդմնակալության արարողության օրը։ Կորոնավիրուսի պատճառով արձակուրդ գալ չէր կարողանում: Տանը շատ էր կարոտել: Պատերազմի օրերին մի անգամ տեսազանգով զրուցեցինք. «Մա՛մ, մահճակալս ցույց տուր, շորերս ցույց տուր»: Ամեն օր զանգում էր տուն, ամեն օր պետք է զրուցեինք, հիմա են իր ընկերները պատմում, թե որքան մեծ դժվարությամբ, անգամ կյանքի գնով են կարողացել տուն զանգել, որ ծնողները լսեն նրանց ձայնը, իմանան, որ ամեն ինչ կարգին է իրենց որդիների հետ: Երևի տան, ընտանիքի կարոտից էր նաև, որ ընկերոջ հետ էր գնացել:

Պատերազմի ժամանակ Արմենը Հադրութում տղաների խմբի մեջ հանդիպում է իր մանկության ընկերոջը՝ Ռաֆին: Իր խմբից անջատվում է, ընկերոջ խմբի հետ մնում»: Մայրիկը որդու հետ վերջին անգամ խոսել է 2020 թ. հոկտեմբերի 31-ի ցերեկը: «Ձայնը լավ չէր լսվում, ասաց՝ մա՛մ ջան, ես լավ եմ: Միշտ հարցնում էր՝ եղանակը ո՞նց ա, իմ մասին հարցնող կա՞: Արձագանքում էի՝ ոնց չկա, տղե՛ս, անգամ քեզ չճանաչողներն են քո մասին հարցնում: Շատ բան չէր պատմում, բայց որ պատերազմի մեջ էր, հստակ գիտեինք: Մի օր զանգահարեց՝ մա՛մ, անտառի միջով գնում ենք, անգամ չգիտեր, թե որ հատվածում են: Ավտոբուսներով չէին տեղափոխել, ամբողջ գիշեր երեխեքը ոտքով քայլել էին, որ տեղ հասնեն: Սոված ու ծարավ օրեր են նաև ունեցել: Հիմա, երբ հաց եմ ուտում, այդ հացը կուլ չի գնում, մտովի Արմենիս մոտ եմ տեղափոխվում: Մի անգամ էլ միամտորեն ասաց՝ խմելու ջուր չունենք, զարմացա: Այնքան դժվարությունների միջով են անցել երեխեքը, ավարտն այսպիսին չպետք է լիներ»:

Պատերազմի ժամանակ Արմենը և իր ընկեր Համիկը մի քանի տասնյակ տղայի համար սնունդ են տարել։ «Կռվի դաշտում օգնել է բոլորին։ Տղաները պատմում են՝ այն պահերին, երբ ուտելիքը կար, բոլորին հորդորում էր հաց ուտել, սոված չմնալ: Անգամ կամավորականներն են պատմում, թե որքան հոգատար են եղել իրենց նկատմամբ ժամկետային զինծառայողները»: Արմենի հետ մարտնչած Դանիելն է տիկին Արմինեին որոշ մանրամասներ պատմել նրա որդու զոհվելու հանգամանքների մասին: «Նա իր աչքով տեսել է, թե ինչ է տեղի ունեցել: Դանիելը, որ հիմա էլ ինձ հետ կապի մեջ է, ասում է, որ Արմենի վերջին խոսքերն էին՝ ընկերոջս համար կյանքս կտամ: Արմենը հեռվում կանգնած է լինում, իսկ ընկերը խրամատում ինչ-որ բան անելիս է լինում, Արմենս տեսնում է, որ օդից հարված է լինելու: Վազում է դեպի խրամատ՝ մանկության ընկերոջը՝ Ռաֆին փրկելու։ Երկրորդ հարվածն է հաջորդում»:

Ավաղ, Արմենն իր կյանքը զոհաբերելով չի կարողանում նաև ընկերոջ կյանքը փրկել: Արմենը տուն է «վերադառնում» 2021 թ. հունվարին: Մայրիկն ասում է՝ այդ օրերը, կարծես, մշուշի մեջ լինեն, շատ բան չի հիշում: «Եղբայրս է գնացել Արմենիս ճանաչելու, իրեն «գտել» ենք ոտքի վրայի դաջվածքով: Նախքան դա, մեծ տղայիս ասացի, որ գնանք, արյուն հանձնենք, գուցե Արմենս վիրավոր տեղափոխվեր հիվանդանոց և կարիք լիներ իրեն արագ օգնության հասնելու, բայց իրականում դա լրիվ ուրիշ բանի համար պետք եկավ: Երկար ժամանակ լուր չունեինք Արմենիցս: Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար: Երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը: Իսկ հիմա... Հավատացեք, որ չէի ցանկանում ապրել, չէի հաշտվում տեղի ունեցածի հետ, մինչև կյանքիս վերջ չեմ հաշտվի, բայց հիմա ապրելու ուժ Գոռս է տալիս՝ ավագ որդիս: Հանուն նրա ենք ապրում»:

Հ. Գ. - Արմեն Գալստյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կարմիր բլուր գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան