Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում ՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ


Լայն հասարակությունը՝ ընդդեմ հրեշի վերածվող իշխանության. Վահե Հովհաննիսյան

Բլոգ
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։ Ոչ մի խարիսխ չունի, ոչ մի ափ չի երևում, ոչ մի փրկարար չի գալիս օգնության։
Իշխանությունը վերածվում է հրեշի. գիտի, որ տանում է աղետի ու սառնասրտորեն խաբում է ժողորդին։ Արտգործնախարարն ասում է. « ... Մենք ընդհանուր լեզու ենք գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չենք կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և հաղորդակցությունների բացում»։
Բա էլ ինչի՞ շուրջ եք համաձայնության եկել. Արցախը Ադրբեջան համարելո՞ւ, գերիներին Բաքվում թողնելո՞ւ, Տավուշի գյուղերը հանձնելո՞ւ, Բաքվի COP 29-ի՞։
Մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ 2021-ի ընտրազանգվածներն անտեր են թողնվել։ 680 հազարի լիդերը ցինիկորեն խաբել է ու տարել աղետի, մյուս երկուսի առաջին համարները՝ Քոչարյան ու Վանեցյան, դուրս են եկել քաղաքական հրապարակային պրոցեսներից և նվազագույնը երկու տարի է՝ չեն շփվում սեփական ընտրազանգվածների հետ։ Վերջին երկուսի որոշումներին կարելի է գուցե ըմբռնումով մոտենալ, որովհետև դրանք անհատական մակարդակում կայացված որոշումներ են, մնացածը պատմությունը կգնահատի։ Պարզապես արձանագրենք փաստը. բոլոր հին ընտրազանգվածները մնացել են առանց առաջնորդության, այդ թվում ամենամեծը՝ չքվեարկածները։ Բոլոր հասարակություններն ուզում են ունենալ լիդերներ, վերնախավեր, հայրեր՝ կախված հասարակության քաղաքակրթային մակարդակից, ուզում են ունենալ մեկին, որին կվստահեն, կպատվիրակեն՝ իրենց փոխարեն մտածելու, իրենց ուղղորդելու, իրենց անվտանգ ու հարաբերական արդար ձևով կառավարելու։
Հիմա հայ հասարակությունը մնացել է անտեր՝ մոլորված, անորոշ, խեղճացած. ոչ մի առաջնորդություն, ոչ մի վերնախավ, ոչ մի լուրջ մտավորական շերտ։
Նոր ընտրազանգվածները
Տեսեք ինչ է ստացվում. մեր պետական նավը բաց ծովում դրեյֆի մեջ է, բայց նավի ներսում նույնպես քաոտիկ պրոցես է, ոչ մի ռացիոնալ ջանք ու գործողություն չկա։
Սրա հետևանքով ընտրազանգվածների բովանդակությունը և կառուցվածքը փոխվել է։ Հայաստանում այսօր, մեծ հաշվով, կա երկու ընտրազանգված.
1. Նրանք, ովքեր հավատում են, որ կարելի է շտկել-փրկել վիճակը
2. Նրանք, ովքեր չեն հավատում
Ո՞րն է այն սուպերիդեան, որը կարող է միավորել հասարակությանը՝ ինքն իրեն և պետությունը փրկելու համար։
Այդ գաղափարը կարող է լինել պետության դրեյֆը կանգնեցնելը։ Բոլոր տարաձայնություններով, բոլոր հակասություններով ու նախասիրություններով հանդերձ՝ դրեյֆը կանգնեցնելու գաղափարը կարող է միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք։ Այս գաղափարին կարելի է տալ առարկայական տեսք՝ քայլերի ճանապարհային քարտեզ՝ ինչպե´ս գնալ ներքին հաշտեցման, ներընտրազանգվածային հաշտեցման և ինչպե´ս գնալ միասնական նոր իշխանության ձևավորմանը, որտեղ բոլոր ունակ մարդիկ աշխատանքի դաշտ կունենան։
Ճիշտ հասկանալ ներսի կոնֆլիկտը
Ընտրազանգվածները մարդկային դեմք ունեն՝ բոլոր տարբերություններով հանդերձ, և կա իշխանական մի նեղ խումբ, որը միֆական հրեշի կերպար է արդեն ստանում։ Մեր ներսի կոնֆլիկտը հիմա սա է՝ մարդկային դեմքով հասարակության (բոլոր հատկանիշներով ու դեֆեկտներով հանդերձ) և միֆական հրեշի կերպարով իշխանության։ Թե ո՞վ կհաղթի, դրանից կախված է ինչպես կավարտվի դրեյֆը։ Սա իսկապես լավ հենք է զանգվածային-ինքնափրկության պրոցես գեներացնելու։
Վերջին օրերին պետության դրեյֆն էականորեն արագացավ։ Մենք ականատես եղանք անհավանական թվացող սցենարի. արևմուտքը(ԱՄՆ-ը և ԵՄ-ը) Հայաստանի հետ շփվում է Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվությունը ստանալուց հետո, և շփման ծավալը շտկվում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվության ծավալից ելնելով։
Ռուսաստանը մեզ բաց տեքստով ասում է՝ քո շահերը պաշտպանելու փոխարեն, Հայաստան, դու ընտրում ես իմ դեմ առճակատման տարբերակը, իսկ այդ դեպքում ես կդիմեմ կոշտ քայլերի։
Սա սերիալներ սիրող հասարակություն է, և պետք է բացատրել մարդկանց, թե սերիալի լեզվով ի´նչ են նշանակում այս ձևակերպումները։ Լիբանանի, Սիրիայի և մերձավորարևելյան տարածքներում հակամարտող ուժեղների վարքագիծը և գործալաոճը նկարագրող լավ սերիալներ կան, հուշեք՝ նայեն։
Օրերս մի հետաքրքիր քննարկման էի հրավիրված («Հայաքվե», Ա. Չալաբյան). մեծ լսարան էր, որի 80 տոկոսն ինձ անծանոթ մարդիկ էին։ Անծանոթ, սովորական մարդկանց ելույթները շատ հետաքրքիր էին, և դրանք հուշում էին երկու բան՝ մենք մարդկանցով իրար հանգիստ կարող ենք լսել ու իրար հետ աշխատել, և մենք կարող ենք հրեշի դեմն առնել։
Անհրաժեշտ են նոր բանաձևեր.
1. Կանգնեցնել երկրի ներքին դրեյֆը-քաոսը. միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք,
2. Կանգնեցնել համապետական դրեյֆը, թույլ չտալ, որ Հայաստանը դառնա ուրիշների ձեռքի խաղալիք և աղետի պոլիգոն,
3. Նոր իշխանությունը պետք է ձևավորվի տարբեր տեսակետներ, գաղափարներ ունեցող ունակ մարդկանցից, լայն համախմբմամբ,
4. Հայաստանում հնարավոր է արժանապատվության և կամքի զարթոնք, հնարավոր է վերականգնել պետությունը՝ խելամիտ քայլերով։

ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերումՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարովԲոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԱյս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ ՍրբազանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը