Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան․ Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին
Բլոգ![Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան․ Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին](/timthumb.php?src=disc/10-04-24/9908a6826684303367e80ec77bfb02f7.jpg&w=780)
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պատմական Հայաստանից հրաժարվելով՝ Նիկոլը մեզ դարձնելու է առանց հիշողության անասուն։
Պատմական եւ իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։
Պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ եւ Արցախի Հանրապետության գոյությունը։
Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։
Ֆորպո՞ստ…
Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» ձեւակերպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է:
Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։
Կլինի ՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»»։