Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


Հայաստանն ու Եվրամիությունը «բացատրվե՞լ» են Մոսկվայի հետ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն գրում է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բանակցությունները սենսացիոն արդյունքների կամ սկանդալային հայտարարությունների չեն հանգեցրել, բայց Ռուսաստանի և Ադրբեջանի արձագանքները դեռևս բավականին կոշտ են, և հիմա Երևանն ու նրա արևմտյան գործընկերները պետք է արդարանան Մոսկվայի և Բաքվի առաջ։ Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հանդես են եկել հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։ Բացի այդ, Բրյուսելը խոստացել է Հայաստանին 270 մլն եվրո հատկացնել սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Վաշինգտոնը հանրապետությանը կտրամադրի 65 մլն դոլար պետական կառավարման բարելավման համար։

«Մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Հանդիպումից հետո հայտարարության մեջ հստակ ուրվագծվեցին ոլորտները, որոնք չափազանց կարևոր են մեզ համար»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա, սակայն, նաև ընդգծել է, որ կողմերը անվտանգության հարցեր չեն քննարկել։ Այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները իրենց առջև խնդիր չեն դրել Երևան բերել ՆԱՏՕ-ի զորքերը։ Միրզոյանը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները և, համապատասխանաբար, չի կարող հստակեցնել իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում։ ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Փիթեր Ստանոն էլ ասել է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը վկայում է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման մասին։

Ի թիվս այլ բաների, վիզային ռեժիմի ազատականացումն է գնալով ավելի հավանական դառնում, սակայն ասոցիացիայի բոլոր անդամները պետք է համաձայնեն դրան։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա ըստ Ստանոյի, Բրյուսելը չի կարող դատավորի դեր խաղալ: «Մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, քանի որ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքին համապատասխանությանը: Մենք չենք օգտագործում լծակներ կամ պարտադրանք ինչ-որ մեկին ինչ-որ բան ստիպելու համար, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները՝ օգնելու կողմերին լուծում գտնել: Եվս մեկ անգամ կընդգծեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է պայմանավորվեն»,- ասել է դիվանագետը։ Միաժամանակ, ԵՄ-ն դեմ չէ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը, եթե այն չխախտի հակառուսական պատժամիջոցները։

«Եթե ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում, որ եթե մեզանից ավելին եք ուզում, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»,- վստահեցրել է նա: Հայկական և եվրոպական դիվանագիտության ներկայացուցիչների հայտարարությունները յուրօրինակ պատասխան են եղել ռուսական և ադրբեջանական քննադատություններին։ Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ հակառակ ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներին, ինքը կարծում է, որ Բրյուսելում բանակցություններն ուղղված են եղել իր պետության դեմ։ «Դա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- վստահ է Ալիևը։ Միևնույն ժամանակ, նա Արևմուտքին զգուշացրել է՝ Հայաստանը Հարավային Կովկասում իր զինված հենակետը չդարձնել։ Նրա խոսքով, դա ապագայում կարող է ավարտվել մեծ աղետով։ Այդ առումով Ալիևը կարևոր է համարում Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնության ամրապնդումը։

Հատկանշական է, որ Բրյուսելում հանդիպման ավարտից հետո առաջին իսկ գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին կրակոցներ են սկսվել։ Իր հերթին, Ռուսաստանի իշխանությունները Բրյուսելի բանակցությունները դիտարկել են որպես հավաքական Արևմուտքի հերթական փորձ՝ Հարավային Կովկասը ներքաշելու աշխարհաքաղաքական առճակատման մեջ։ «Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը Հարավային Կովկասի գործերին կարող է հանգեցնել տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը սպառնացող ամենաբացասական հետևանքների»,- հայտարարել են Մոսկվայում։

Բացի այդ, նշվել է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանին հանել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Այդ ֆոնին Ռուսաստանի իշխանությունները կոչ են անում Երևանին՝ չհետևել ԱՄՆ-ի և ԵՄ-ի խորհուրդներին, քանի որ այդ ճանապարհը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով։ Հարևան պետություններից, որոնք կարող են լրջորեն օգնել կամ, հակառակը, վնասել Հայաստանին, բանակցություններին չի արձագանքել միայն Իրանը։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ, ընդհանուր առմամբ, շատ լավ հարաբերություններ ունեն այդ երկրի հետ, և թյուրիմացություններ չկան։ «Իրանի իշխանությունները միշտ ասում են, որ տարածաշրջանի խնդիրներով պետք է զբաղվեն միայն տարածքի երկրները, իսկ օտար պետությունների միջամտությունն անընդունելի է։ Սակայն Նիկոլ Փաշինյանի բրյուսել յան հանդիպումից հետո համապատասխան հայտարարություն չեղավ։

Ընդհակառակը, Երևանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Փարիզն ու Թեհրանը նույն դիրքորոշումն ունեն Հայաստանի հարցում։ Միգուցե Հայաստանը խոշոր երկրների փորձադաշտի վերածելը համապատասխանո՞ւմ է Իրանի շահերին, քանի որ նա նույնպես ակնկալում է ստանալ իր մասնաբաժինը»,ng.ru-ին ասել է Քաղաքական հետազոտությունների ադրբեջանական «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։ Հակառակ կարծիքին է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ադրբեջանը նյարդայնանում է Հայաստանի՝ իր դիրքերն ինչ-որ կերպ ամրապնդելու ցանկացած փորձից։ Ռուսաստանն իր հերթին անհանգստանում է իր շահերի ոլորտում Արևմուտքի ցանկացած միջամտությունից։ Դա Մոսկվայի համար հատկապես ցավալի է այսօր՝ հաշվի առնելով այն էկզիստենցիալ հակամարտությունը, որում ներգրավված են նա, ԱՄՆ-ը և ԵՄ-ն։ Իրանը նման խնդիրներ չունի և չի հավատում, որ Երևանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի հենակետ Հարավային Կովկասում»,- պարզաբանել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է