Երևան, 20.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի

Հասարակություն

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախմբի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայ Շառլ Ազնավուրի լավագույն
ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ կատարմամբ։


Շառլ Ազնավուրի հայտնի ու սիրված ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախումբը կներկայացնի աշխարհում գործող ամենահին՝ շուրջ 126 տարվա պատմություն ունեցող
ձայնագրման ընկերության՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակով և եզակի ալբոմով՝ նվիրված
Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։


 Ազնավուրի մշակութային ժառանգությունը աշխարհին նորովի և յուրովի ներկայացնելու միջազգային
նշանակություն ունեցող նախագիծը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ
ֆինանսավորվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից
ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան»
համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։


«Հայաստանում մեկնարկել է մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ
միջոցառումների շարք, և այդ շարքում շատ կարևոր միջոցառում կա։ Այդ միջոցառումը Շառլ Ազնավուրի
ստեղծագործությունների նորովի ներկայացումն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։


Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ակբա բանկի Visa Բարերար բոլոր քարտապաններին, ովքեր
անուղղակիորեն մասնակցում են նման նախագծերի ֆինանսավորմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր
գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։


«Ազնավուրը 1992 թվականից մինչև իր մահը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այս ծրագիրը միայն երաժշտություն չէ, այն հավելյալ արժեք է ստեղծում.
մենք հայտվում ենք երաժշտական բարձր տեղում, և այս ալբոմը բոլոր հնարավոր միջոցներով կտարածվի ամբողջ
աշխարհում»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։


«Մեծագույն պատասխանատվություն և պատիվ է «Դոյչե Գրամաֆոնում» ներկայացնել հայ
կոմպոզիտոր Շառլ Ազնավուրին։ Սա մեծ ձեռքբերում է մեր արվեստի ու Ազնավուրի ժառանգության համար,
որովհետև ներկայացնում ենք արտիստ, որով հպարտ ենք։ Շառլ Ազնավուրը հայ է, կոմպոզիտոր-հեղինակ, որը
մոտիվացրել է սերունդներ։ Այս նախագիծը միավորեց մարդկանց, որոնք գաղափարակից էին։ Շնորհակալ եմ
«Հայաստան» համահայկական հիմնադրամին ու Ակբա բանկին, որոնք շատ սեղմ ժամկետներում կանգնեցին
նախաձեռնության կողքին, մենք դրա կարիքը շատ ունեինք և այս նախագծով կունենանք միջազգային որակի
պրոդուկտ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր
դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, ալբոմը հասանելի կդառնա երաժշտական բոլոր
հարթակներում՝ դառնալով յուրահատուկ նվեր աշխարհի համար։


Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են միջազգային արտիստներ։ Նախագծի
մենակատարը ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման է, ով իր թովիչ կատարումներով
սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործություններին փոխանցել է ազնավուրյան էներգետիկան։ Ձայնագրման աշխատանքներին հրավիրյալ արտիստներից է նաև Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին։


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»«Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ»ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներինԲագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ»Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ»«Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ»Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է Նոր նշաձող` քաղաքաշինության ոլորտում, կյանքի նոր որակ՝ բնակիչների համարԿաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում Անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել Գրիգորյան