Երևան, 15.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ» Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ» Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ» Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ» Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ» «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ» Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա


Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, ի լրումն Նիկոլ Փաշինյանի՝ ծայրահեղորեն անընդունելի հայտարարությունների, ուշադրություն գրավեց նաև «առաջին պլանի» մի խումբ քպական կարկառունների կտրուկ ու կատաղի հարձակումը... Հայ առաքելական եկեղեցու վրա: Հարկավ, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ Ամենայն հայոց կաթողիկոսի, թե՛ ՀԱԵ թեմակալ առաջնորդների, թե՛ բարձրաստիճան հայ հոգևորականության ներկայացուցիչների դեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների հարձակումները, զազրախոսական ցեխանետումներն ու մանիպուլ յատիվ հայտարարությունները ոչ նորություն են, ոչ էլ առաջին անգամ են դրսևորվում: Ուստի, հարց է ծագում, թե այս անգամվա կտրուկ հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա ինչո՞վ է ուշագրավ կամ առանձնահատուկ:

Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու անթույլատրելիության վերաբերյալ Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների՝ օրերս տարածած հայտարարությունն էր: Բացի այն, որ Փաշինյանի իշխանության վարած «քաղաքականությունը» հոգևոր հայրերը բնորոշել են որպես «պարտվողական մոտեցում», նրանք նաև շեշտել են. «Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: ...Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև»:

Սկզբունքորեն, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը, թեմակալ առաջնորդները հստակ ու միանգամայն ընկալելի բան են ասում, տեղին կոչեր են հղում: Իսկ իշխանությո՞ւնը: Իսկ փաշինյանական իշխանությունն՝ ի՞նչ: Կատաղի քարոզչական հարձակում է սկսում ու ծավալում Հայ առաքելական եկեղեցու, կաթողիկոսի, հոգևորականության դեմ: Մի կողմ դնելով հուզական, այդ թվում՝ կրոնական զգացմունքներին շաղկապված ընկալումները՝ կենտրոնանանք ՔՊ-ի նման պահվածքի հիմնական պատճառների վրա, որոնք, կարծում ենք, հետևյալներն են: Առաջին. ի տարբերություն բարձր սպայակույտի, եթե կուզեք՝ գեներալիտետի, Հայ առաքելական եկեղեցին «հետկանչ» չի արել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը, որ ներկայացվել էր դեռ 3 տարի առաջ: Երկրորդը, որ հիմնականներից մեկն է. փաշինյանական իշխանավարման այս ընթացքը ևս մեկ անգամ ցույց տվեց, եթե կուզեք՝ ապացուցեց, որ Հայ առաքելական եկեղեցին գործնականում մնացել է ազգայինպետականահաստատ միակ ինստիտուտը, որ կարողացել է դիմակայել վերջին 6 տարվա հակապետական ավերածություններին:

Տեսե՛ք, բանակը փաշինյանական «բարեփոխումների» հետևանքով էապես տուժել է: Պետական հաստատությունները գործնականում կազմաքանդվել են: Երկրի Սահմանադրությունն այս իշխանությունները վերածել են ոտաշորի՝ ինչպես ու երբ կամենում, տրորում են, կրթական համակարգը ձևախեղված է, բարձրագույն կրթական համակարգը կազմաքանդման փուլում է և այդպես շարունակ: Քաղաքական համակարգը, որ մինչ այս էլ մի բարվոք վիճակում չէր, հիմա ընդհանրապես անվանարկված, հեղինակազրկված է: Մնացել է միայն Հայ առաքելական եկեղեցին: Անկախ այն բանից, թե մեզանից ով է հավատում Աստծուն, ով է «հին Աստվածներին» երկրպագում, կամ ով է ընդհանրապես անհավատ կամ աթեիստ (հարցը դա չէ), Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, որպես ինստիտուտ, որպես 1700-ամյա հոգևոր-մշակութային ժառանգության խտացում, եղել ու մնում է մեր ազգային ինքնության առանցքային հենասյունը:

Հենց այդ է գլխավոր պատճառը, որ այժմ Փաշինյանի իշխանությունն իր ներկայացուցիչների ամբողջ մաղձն ու ատելությունն ուղղել է Հայ առաքելական եկեղեցու վրա, թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին: Հաշվի առնելով Փաշինյանի ու նրա քպական խմբակի արդեն բացարձակ անթաքույց ու կործանարար նպատակները՝ միանգամայն օրինաչափ է, որ նրանք պիտի հարձակվեին Հայ առաքելական եկեղեցու վրա: Ի դեպ, հատկանշական «մանրուք». այս օրերին Հայ առաքելական եկեղեցու դեմ գրեթե նույնահունչ, գրեթե մեկին՝ մեկ կրկնվող մեղադրանքներով հարձակվեցին երկու խմբավորում. Փաշինյանի ՔՊ-ն և ... ադրբեջանցիների Փաշազադեն, այն, որ Ալահշուքյուր է ու մեր թշնամու հոգևոր առաջնորդը: Սա այնպիսի աղաղակող ու բնութագրական փաստ է, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանության կարիք չի զգացվում: Հասկանալի է, իհարկե, որ Հայ առաքելական եկեղեցու և ՀԱԵ հոգևոր հայրերի նկատմամբ քպականների ու նրանց ղեկավարի՝ ինքզինքը ոչ ավել, ոչ պակաս...

Հիսուս Քրիստոսի հետ համեմատող (մեղա՜) Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ ատելությունը նաև այլ պատճառներ ունի՝ նշվածներից բացի: Հնարավոր է, որ նրանք, այսպես ասենք, «այլ կրոնական կազմակերպության» հետևորդներ են մեծամասամբ: Դա թող իրենք ասեն կամ, հետագայում թող «քննությունը պարզի»: Բայց եթե դա այդպես չէ, ապա ինչպե՞ս է լինում, որ Ամենայն հայոց կաթողիկոսի մատուցած Զատկական պատարագին ո՛չ մի քպական իշխանավոր չի մասնակցում: Այսինքն, դա պատկերացում տալիս է, չէ՞, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ քպական իշխանավորների ու նրանց՝ նաև «հոգևոր առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի ատելության ու մաղձի աստիճանի մասին: Թե ինչ և ինչու է անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարծում ենք, պարզ է, ու՝ ոչ միայն մեզ: Մնում է կողմնորոշվել, թե ինչ ենք անում մենք, որպեսզի շարունակենք ոչ միայն Եկեղեցի, այլև Պետություն ունենալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ»Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»«Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. Տիգրան ԱվինյանEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր էԲացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC Մոսկվայի բնակելի թաղամասում հեղեղումից առաստաղներ են փլուզվել, մեքենաներ են վնասվել (տեսանյութ) «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգինՀայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ անչափահասները ծնողներից թաքուն վերցրել են հրացան և պատահաբար կրակել մեկը մյուսինԲելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ Politico «Եթե նա մարդ է, որին կարելի է հարգել, ապա նա դա չի անի». Զելենսկին պատմել է Սի Ծինփինի՝ իրեն տված խոստման մասին Հաղթանակ թաղամասում զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է ԶՊՄԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները Ջուր չի լինելուՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել․ ՊՆ Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՀայաստան կժամանի Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման «Մեր շարժման նպատակը հայկական պետականության պահպանումն է». Արշակ Կարապետյան «Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստըՈստիկանները նռնակներ են նետել անգամ նահանջող մարդկանց վրա. Ավետիք Չալաբյան Ճապոնիան պատրաստվում է անցնել ճկուն պերովսկիտ արևային մարտկոցների Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան«Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը». Սամվել Կարապետյան «Եթե Պուտինը կարծում է՝ կարող է հաղթել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա սխալվում է». ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության 10-ամյա համաձայնագիր կստորագրեն Փաշինյանն Ազգային ժողովից մարդկանց վրա հարձակվելու հրաման տվեց. Աննա Մկրտչյան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՆիդեռլանդների վարչապետը, ամենայն հավանականությամբ, կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Ֆինլանդիայի նախագահ Պաուլո Ֆոնսեկան գլխավորեց «Միլանը»․ պաշտոնական Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Փաշինյանի ինքնախոստովանանքը. ինչպե՞ս է հրահրել 44-օրյա պատերազմը Հայաստանը վերածվել է ոստիկանապետության ՀԱՊԿ-ն լքելու ծրագիրը գործի են դրել Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը «Միակ լուծումը փողոցով հուժկու ճնշումն է այս իշխանությունների վրա». Նաիրի Սարգսյան