Երևան, 23.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի Ո՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում առաջընթացի համար էական նախադրյալներ չկան. «Փաստ» ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնությունների. «Փաստ» «Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Ե՞րբ պետք է անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք հարկային մարմին ներկայացնեն տարեկան անձնավորված հաշվարկները. «Փաստ»


Ով ինչից է խոսում.... «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմիցս փաստերով համոզվել ենք, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետում։ Այդ պետությունները որևէ կերպ չեն շահում նման իրավիճակից՝ չնայած միգուցե այդտեղ ապրող էլիտայի մի հատված օգտվում է որոշակի արտաքին ուժերի հովանավորությունից։ 2011 թվականից առաջ Սիրիան ապահով և դինամիկ զարգացող երկիր էր, սակայն երբ Սիրիայի հարցում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների շահերը սկսեցին բախվել, այն տարբեր ուժերի ներգրավվածության պայմաններում վերածվեց պատերազմական գոտու ու ռազմական թատերաբեմի։

Սիրիայի բազմաթիվ բնակավայրեր ուղղակի ավերակների են վերածվել, ու մինչ օրս այդ երկիրը չի կարողանում վերադառնալ նախապատերազմյան ժամանակաշրջանի իրավիճակին։ Հարյուրհազարավոր սիրիացիներ լքել են իրենց բնակավայրերը։ Ու այդ խառնակ իրավիճակում ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները։ Ուկրաինան ևս աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմում է։ Տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերն Ուկրաինայի միջոցով իրենց շահերն են փորձում առաջ տանել, բայց արդյունքում Ուկրաինան է ավերակների վերածվում, զոհվում են հազարավոր ուկրաինացիներ, իսկ միլիոնավոր մարդիկ ուղղակի հեռացել են իրենց երկրից։ Արևմտյան տարբեր շրջանակների կողմից խոսվում է Ուկրաինայի տնտեսական վերականգնման համար նոր «Մարշալի պլան» գործարկելու և միջոցներ տրամադրելու մասին։

Սակայն դեռ հստակ չէ, թե ինչքանով է այն իրականանալի, քանի որ անորոշ է նաև հակամարտության ապագան։ Հայաստանը ևս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման հորձանուտում հայտնվելու վտանգի տակ է կանգնած, քանի որ մեր տարածաշրջանում բախվում են ոչ միայն գլոբալ խաղացողների՝ տվ յալ դեպքում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերն, այլև իրադրության վրա ներազդեցություն ունեն տարածաշրջանային այնպիսի ուժեր, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան։ Տարածաշրջանից դուրս գտնվող այլ կենտրոններ ևս ներգործություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Իսկ Հայաստանի կողմից չհաշվարկված քայլերը մեր երկիրն ուղղակի կարող են ներքաշել խոշոր խաղացողների հակամարտության մեջ։ Իսկ թե ինչպիսին կլինեն հետևանքներն առանց այն էլ մեր փոքր պետության համար, կարծում ենք՝ կանխատեսելի է։

Նման իրավիճակից կարելի է խուսափել միայն այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական ուժերի միջև Հարավային Կովկասում առկա իրավիճակի հետ կապված որոշակի կոնսենսուս լինի։ Տարիներ շարունակ նուրբ արտաքին քաղաքականության միջոցով հնարավոր է եղել խուսափել խոշոր խաղացողների շահերի բախման մարտադաշտում հայտնվելուց։ Բայց ՀՀ գործող իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այնպիսի քաղաքականություն են վարում, որի արդյունքում Հայաստանը ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման գոտի։ Պարզ օրինակ նշենք։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, սակայն ՀՀ իշխանությունները ակտիվորեն խոսում են ԵՄ-ին անդամակցելու կամ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն մեկը մյուսին բացառող տնտեսական կառույցներ են։ Միաժամանակ վտանգավոր է, որ Հայաստանում հուժկու կերպով զարկ է տրվում հակառուսական տրամադրություններին այն դեպքում, երբ մեր երկիրը Ռուսաստանի հետ ամենասերտ տնտեսական կապերն ունի։

Ու եթե ՀՀ իշխանությունները չհրաժարվեն իրենց այս վտանգավոր քաղաքականությունից, ապա ծանր հետևանքներն իրենց սպասել չեն տա։ Բայց զարմանալին ու տարակուսելին այն է, որ այս թեմայով քննադատություններին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարում է, թե «մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ կապված իրադարձությունները։ Իրականում Փաշինյանի այս պնդումն ուղղակի մանիպուլ յացիա է։ Ընդհակառակը, ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե եղել է շահերի բախման հարթակ, այլ այն եզակի ձևաչափերից մեկը, որի կազմում արևմտյան և ռուսական ներկայացուցիչները, իրենց տարաձայնություններով հանդերձ, միասնական են հանդես եկել։

Պատահական չէ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էր ազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ հաշվի առնելով, որ այն համապատասխան մանդատ ունի հակամարտության խաղաղ կարգավորման և դրա շուրջ միջազգային մեխանիզմների ստեղծման շուրջ։ Ու պաշտոնական Բաքուն չի էլ թաքցրել իր այս դիրքորոշումը՝ պարբերաբար մեղադրանքներ հղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հասցեին։ Ի վերջո, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածության, Ադրբեջանի ագրեսիվ քայլերի պայմաններում համանախագահության ինստիտուտն այսօր չի գործում։ Ընդ որում, այսպիսի իրավիճակին նպաստել է նաև Հայաստանը, քանի որ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի հետ բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից դուրս գտնվող ձևաչափերում, օրինակ՝ ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում, կամ էլ Ադրբեջանի հետ առանց միջնորդների առաջարկներ փոխանցելու տարբերակով։

Եվ հիմա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ կապված տարբեր սեպարատ նախաձեռնություններ կան։ Արևմուտքը ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել հարաբերությունների կարգավորման հարցում։ Ռուսաստանը ձգտում է, որ իր տարածքում կնքվի խաղաղության պայմանագիրը։ Թուրքիան էլ փորձում է գլխավոր միջնորդը դառնալ։ Եվ տվյալ դեպքում այս բոլոր ուժերի հետաքրքրությունները միմյանց հակասում են։ Հայաստանի շահերն էլ գրեթե հաշվի չեն առնվում, քանի որ մեր երկիրը դադարել է լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ, մեզ վերաբերող հարցերն արդեն ուրիշներն են կարգավորում։ Ուստի, այսքանից հետո կարելի է եզրակացություններ անել, թե երբ են «մեզ մեշոկի պես այս կողմից այն կողմ գցել»։ Իսկ ավելի դիպուկ՝ հիմա է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ դարձել է ֆուտբոլի գնդակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Քաղաքացիներիս քերելով են բյուջե լցնում «Հրապարակ». Չմտածեք, թե գրպանում պատրաստի թեկնածուներ ունենք,  հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենքԹշնամին և գերեզմանը պիտի ստանան իրենց պատիժը. Հրայր ԿամենդատյանՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահել Շուրջ 20 ժամ ջուր չի լինի Այսօր Ալեքսանդր Արզումանյանի Վերջին զանգն է Խաղաղության համաձայնագիրը չպե´տք է կապիտուլյացիա լինի. Մենուա Սողոմոնյան Ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ճգնաժամ առաջացնի. Ավետիք Քերոբյան Բառեր չկան՝ նկարագրելու ձեր աշխատանքի կարևորությունն ու ձեր առաքելության իմաստը հայ ժողովրդի ինքնության պահպանման և հարատևման գործում․ Մհեր Ավետիսյանի ուղերձն ուսուցիչներին Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն. Հայկ ԿոստանյանԲանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով ԶՊՄԿ-ն գրավիչ գործատու է․ Կապանի Պոլիտեխնիկի մասնաճյուղում հանքարդյունաբերության մասին քննարկում էր Թրամփի նախագիծը հարված է հասցրել արևային էներգիային Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում Փաշինյանն այս յոթ տարում որևէ խոստում չի կատարել. Լևոն Արշակյան «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը․ Միքայել Գրիգորյան Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին. Չալաբյան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանՖլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական ՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էրՄոսկվայում Փաշինյանը չկարողացավ առանձին հանդիպել Պուտինի հետ. Արմեն ՄանվելյանBahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրելՈրևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Եկեք միասին մեր հնարավորություններն ուղղորդենք մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործին․ Մհեր Ավետիսյանի կոչը Մեր բանակն օբյեկտիվորեն ավելի մեծ թվակազմ պետք է ունենա. Ավետիք Չալաբյան Պար ձողերի վրա, կարմիր, սև, սպիտակ դրես կոդ, հայտնի հյուրեր՝ կարմիր գորգին. կայացավ «Գանգսթեր Մաքը» ներկայացման պրեմիերան՝ Դրամատիկական թատրոնում Մինսկի խմբի լուծարումն անթույլատրելի է. Մենուա Սողոմոնյան «Ֆուլ հաուսի» դերասանները վերամիավորվել են 10 տարի անց (լուսանկարներ) Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Ադրբեջանը կրակում է Սյունիքին․ մայիսի 17-ից այս կողմ կրակnցները բավականին նվազել են «Նորք-Մարաշ» ԲԿ-ում մահվան ելքով վիրահատության մասին մամուլում ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը