Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան


Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հանրային դաշտ է նետվել պատմական և իրական Հայաստանների մասին դիսկուրսը։ Մինչ այս հարցը երբեք նման լուրջ հանրային ռեզոնանս չէր առաջացրել, քանի որ նույնիսկ անիմաստ է թվում այս թեմայի քննարկումը։ Բայց Նիկոլ Փաշինյանն սկսել է միտումնավոր իր ելույթներում հակադրության դաշտ ստեղծել իրական և պատմական Հայաստանների կոնցեպտների միջև։ Ու իր ելույթներում գրեթե առիթը բաց չի թողնում խոսելու այս մասին։ Ըստ նրա, պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը ու զարգացումը թույլ չտալու համար։ Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ է Փաշինյանը հանկարծ հիշել պատմական հայրենիքի մասին, երբ դրա շուրջ ուղղակի թեմա չկա այս պահին։

Օրինակ՝ ո՞վ է հիմա խոսում Արևմտյան Հայաստանի մասին, չնայած որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում հստակ իրավունքներ ունի նաև տարածքային խնդիրներ բարձրացնելու համար։ Բայց երբ այսօր մեր ունեցած պետականությունն է վտանգի տակ, հանրության ուշադրությունն առաջին հերթին սևեռված է այն հարցի շուրջ, որ եթե հակառակորդին արվող զիջումները շարունակվեն, վաղը կամ մյուս օրը մենք պետություն կունենանք, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ ներկայում ուղղակի «իրական Հայաստանի» գոյությունն է վտանգի տակ։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնում են թշնամուն ու համարում, թե իրական Հայաստանն են պաշտպանում։ Արդյունքում Փաշինյանն, աստիճանաբար շրջանառելով ադրբեջանական թեզերը, մեր իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան։

Ինչպես այսօր է Փաշինյանը հայտարարում, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, այնպես էլ քարոզչության դոզան բարձրացնելու դեպքում չի բացառվում, որ որոշ ժամանակ անց էլ, հագուրդ տալով ադրբեջանական նարատիվներին, հայտարարի, թե այս կամ այն տարածքն էլ է ադրբեջանական, քանի որ ժամանակին ինչ-որ բան է եղել... Այս ամենի հետ մեկտեղ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կայսրությունն է (նկատի ունենալով ԽՍՀՄ-ին կամ նրա իրավահաջորդ Ռուսաստանին) մեզ ասել, թե՝ «դուք պատմություն մի գրեք, մենք կգրենք ձեզ համար պատմություն, որպեսզի հայությունը շարունակի ապրել պատմական Հայաստանի գաղափարներով»։ Թերևս այսպիսի մոտեցումների արդյունքում ՀՀ իշխանությունը փորձում է երևակայական պատճառներ գտնել պատասխանատվությունն իր վրայից գցելու ու իր ձախումները մաքրելու համար։

Օրինակ՝ եթե Արցախը պատմական Հայաստան էր, քանի որ այդպես է դուրս գալիս Փաշինյանի հայտարարություններից, ապա ինչո՞ւ էր 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը նախորդներից ժառանգություն է ստացել կոնկրետ տարածքով պետականություն, ո՞ւր է այդ պետականությունը։ Հիմա չստացվե՞ց, որ հենց իր կառավարման օրոք է, որ իրական հայրենիքը քիչ-քիչ դառնում է պատմական հայրենիք։ Թե՞ փլուզված կայսրությունն է ստիպել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ Պրահայում Փաշինյանը ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդության պայմաններում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն, որ ցանկանում են այնպես անել, որ Արցախի թեման ընդհանրապես փակվի, դրա համար էլ այնպիսի քայլեր են ձեռնարկում և հայտարարություններ անում, որ Հայաստանում անգամ վտարանդի կառավարություն էլ չմնա։

Կամ հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի տարածքը կազմում է 29 հազար 749 քառակուսի կիլոմետր, ու այդ համատեքստում ցանկանում է Տավուշի գյուղերը հանձնել։ Այնինչ, իրականում Հայաստանը հիմա նույնիսկ 29 հազար 749 քառակուսի կիլոմետր տարածք չունի, քանի որ Ադրբեջանն օկուպացված է պահում Հայաստանի տարածքների մի մասը։ Չհաշված, որ Փաշինյանն անձամբ էր նշում, թե Հայաստանն էլ 30 գյուղի վերադարձի խնդիր է բարձրացնում։ Սակայն իրական Հայաստանի՝ իր նշած 30 գյուղերի վերադարձի հարցը, բնականաբար, չի լուծում, փոխարենը պատրաստակամ է անընդհատ հանձնել մեր ստրատեգիական նշանակության տարածքները։ Փաշինյանի նախընտրած արտահայտություններից մեկն այն է, թե ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի։ Հետո էլ ընդունում է, թե ՀՀ տարածքային փոփոխությունները կարող է միայն ժողովուրդը կատարել հանրաքվեի միջոցով, ինչպես նշված է ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածում՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

Այդ դեպքում ինչո՞ւ Տավուշի գյուղերի թեման չեն դնում հանրաքվեի, որ ժողովուրդն իր դիրքորոշումն արտահայտի այն դեպքում, երբ իշխանություններն ամենափոքր նշանակության հարցերում, օրինակ՝ ՍԴ դատավորների փոփոխության, նպատակ ունեին հանրաքվե կազմակերպել։ Այլապես ստացվում է, որ միայն սեփական նախաձեռնությամբ քայլեր ձեռնարկելով՝ իրենք ևս մեկ հակասահմանադրական քայլ են կատարում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»