Երևան, 18.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դոլարն ու եվրոն թանկացել են Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի Փաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք Չալաբյան Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ» Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ» Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»


Զինվորակա՞ն, բայքերական, թե՞ «երաժշտական» բաճկոն. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեքաբաճկոնը կաշվից պատրաստված կարճ բաճկոն է։ Դրա անվանումը կապված է այն կոճկելու կայծակաճարմանդի տեղադրության յուրահատկության հետ. այն կենտրոնում չէ և հաճախ անկյունագծով է։ Հյուսիսի և հարավի միջև ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի զինվորական համազգեստն է հենց դարձել այդ ժամանակակից կաշվե բաճկոնի նախահայրը: Սակայն այն ավելի երկար էր, քան սովորական բաճկոնը, և պատրաստված էր բրդից։ Զինվորական համազգեստը կաշվե բաճկոնի հետ միավորող կարևոր հատկանիշը ազդրի ձախ կողմից աջ ուսը հասնող թեք ճարմանդն էր։ Հենց դա էլ կարելի է համարել թեքաբաճկոնի նախատիպը: Թեքաբաճկոնները, որոնք հայտնի են նաև որպես բայքերական բաճկոններ, 20-րդ դարում են հանրահայտ դարձել:

Սկզբում այն եղել է միայն բայքերների հագուստի մաս, այսինքն՝ եղել է բայքերական բաճկոն, սակայն ժամանակի ընթացքում «գաղթել» է ապստամբ ոճի երկրպագուների զգեստապահարաններ: Իրականում թեքաբաճկոնն ու բայքերական բաճկոնը նույնը չեն: Առաջին բայքերական բաճկոնները ներկայացրել են Ջեք և Իրվին Շոթ եղբայրները (հիմնել են նաև Schott ապրանքանիշը 1913 թվականին)։ Դա հաստ կաշվից պատրաստված ծանր բաճկոն էր, որը պաշտպանում էր այն կրողին ընկնելու դեպքում։ 1928 թվականին Շոթ եղբայրները նաև ներկայացրել են աշխարհում առաջին կայծակաճարմանդով կաշվե բաճկոնը, որը հեղափոխություն էր այդ ոլորտում։ Այն ժամանակ կայծակաճարմանդների վատ որակի պատճառով որոշվել էր բաճկոնի կտրվածքը դարձնել ասիմետրիկ՝ կայծակաճարմանդի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Այդպես էլ հայտնվել է այն կաշվե բաճկոնը, որն այն ժամանակ որոշվել է անվանել Perfecto՝ ի պատիվ Իրվին Շոթի սիրելի սիգարի տեսակի։ Schott ապրանքանիշը զբաղվում էր (և շարունակում է նաև հիմա) ԱՄՆ բանակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի համար համազգեստի արտադրությամբ:

Հետևաբար, երբ շատ օդաչուներ, թոշակի անցնելով, անցնում էին մոտոցիկլետների, որպես կանոն, դիմում էին իրենց արդեն ծանոթ ապրանքանիշին: Դասական թեքաբաճկոնը պատրաստված էր կովի կաշվից՝ երկար թևերով, ինչը թույլ էր տալիս ծածկել ձեռքերը մոտոցիկլետ վարելիս, իսկ ձեռքերի կայծակաճարմանդները թույլ էին տալիս բայքերներին հատուկ ձեռնոցներ կրել: Նման կաշվե բաճկոնների իրական ժողովրդականությունը եղել է 1950-ականներին այն բանից հետո, երբ Մարլոն Բրանդոն խաղաց հանցավոր խմբավորման առաջնորդի դերը «Վայրենին» (1953) ֆիլմում: Այդ ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ բայքերական մշակույթի վրա Միացյալ Նահանգներում և աշխարհում: Մեկ այլ ապստամբ ևս՝ Ջեյմս Դինը, սիրահարվել էր այդ կաշվե բաճկոնին։ Նման կերպ կաշվե թեքաբաճկոնը դարձավ ազատության, ապստամբության, ռոքնռոլի և, իհարկե, բայքերական մշակույթի անձնավորում: 1960-ականներին և 1970-ականներին կաշվե թեքաբաճկոնը ձեռք բերեց երաժշտական ֆոն, այն ճանապարհներից և բայքերների ուսերից անցավ դեպի պանկերի և ռոքնռոլերների զգեստապահարաններ:

1974 թվականին Նյու Յորքում ծնվեց Ramones խումբը, իսկ 1975 թվականին Լոնդոնում՝ Sex Pistols-ը։ Բացի կեղտոտ խոսքերից, ազատության և բողոքի տեքստերից, այդ խմբերն այլ ընդհանրություն ունեին՝ թեքաբաճկոնները: Այնուամենայնիվ, դասական ծանր մոդելների փոխարեն նրանք ընտրեցին հարմարեցված՝ երբեմն կարճեցված բաճկոնները, որոնք զարդարված էին մետաղական կցամասերով և ունեին ուսադիրներ: Պանկ շարժման ժողովրդականության աճին զուգահեռ մեծացել է նաև թեքաբաճկոնի ժողովրդականությունը: 1970-ականներից հետո դրանք սկսեցին ավելի ու ավելի հաճախ հայտնվել կինոյի և հեռուստատեսության էկրաններին։ Այսօր էլ թեքաբաճկոնը մնում է ապստամբության, բողոքի, ազատության խորհրդանիշ և արմատավորված է բայքերական մշակույթի և ծանր երաժշտության մեջ: Այո, իհարկե նման բաճկոն այսօր կարելի է ավելի ու ավելի շատ տեսնել այն վայրերում, որտեղ դժվար է պատկերացնել, օրինակ՝ հիփ-հոփ համերգի ժամանակ, գրասենյակում կամ ինչ-որ նորաձև սրճարանում: Բայց դա չի հերքում սիմվոլիկան:

Ի վերջո, այդ բաճկոնով ոչինչ այնքան լավ ու բնական չէ, որքան մուգ ջինսե տաբատը, ծանր կոշիկները և վանդակավոր ֆլանել վերնաշապիկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումըՎարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանԼեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Դոլարն ու եվրոն թանկացել են Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըՍպասվում է +38․․․+40 աստիճան տաքություն Սեր առաջին հայացքից. Միլենա Վարդանյանի և Էնդրյուի սիրո պատմությունը Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պաշտպանական կարիքներն ու նոր համագործակցությունը Ուսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ ՄխիթարյանԿուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրա Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Սյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգով Հայաստանի զրոյական կետը. հիշողության զnhաբերումը խաղաղության պատրանքի համար. Արա Այվազյան Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արաբկիրում Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը AKNEYE-ը՝ Harmony VII-ին Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի Շոյգուն ասել է, որ եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր գերեզմանըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք Չալաբյան Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր Ավետիսյան Փաշինյանը մեկնում է արձակուրդ ՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. երեկվա ասուլիսն էլ բացառություն չէր. Աբրահամյան Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք Քերոբյան