Երևան, 13.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գիտնականները հայտնաբերել են Հիսուսի մանկության մասին նոր արձանագրություն, որը չկա Աստվածաշնչում (լուսանկարներ) Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի. ՆԳՆ Բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել Ադրբեջանը, COP29 գագաթնաժողովին ընդառաջ, ճնշում է ԶԼՄ-ներին և ակտիվիստներին. The Guardian Օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է Գյումրեցու մոտ «շոկո» թմրամիջոց է հայտնաբերվել. նա ասել է, որ այն գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից Վենուսում անակնկալները շարունակվում են. գնելով ննջասենյակի հավաքածու՝ ստացե՛ք բարձրորակ ներքնակը նվեր Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է իրականացրել «Ջրվեժ» անտառպարկում Օրբանն ու Ստոլտենբերգը պայմանավորվել են. Հունգարիան չի մասնակցի Ուկրաինային օգնելուն, բայցև չի արգելափակի ՆԱՏՕ-ի կողմից օգնությունը


Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրասիական ընդհանուր տնտեսական դաշտի ստեղծած բարենպաստ պայմաններից օգտվում են ԵԱՏՄ-ի բոլոր անդամները։ Կազմակերպության ներդրած կառուցվածքային մեխանիզմների կիրառման արդյունքում է նաև, որ վերջին երկու տարում Հայաստանին հաջողվել է բավականին բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ղազախական երկու լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ևս հատուկ կարևորել էր ԵԱՏՄ-ի ձևաչափի առկայությունը՝ միևնույն ժամանակ հատուկ ընդգծելով ԵԱՏՄ-ի ոչ քաղաքական լինելու առանձնահատկությունը։ Ըստ նրա՝ տնտեսական համագործակցության շրջանակներում շարունակում են զարգացնել փոխգործակցությունը՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու փորձերը:

Թվում է, թե նման դիրքորոշման պարագայում ԵԱՏՄ հոբել յանական գագաթաժողովին Փաշինյանի մասնակցության մասով նույնիսկ հարց չի կարող առաջանալ, բայց, արի ու տես, որ վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, թե դեռ հստակ որոշում չկա մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք այդ նիստին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու առումով: Իհարկե, կան տեղեկություններ, որ Փաշինյանն, ի վերջո, մայիսին կմեկնի Մոսկվա: Սակայն նաև չի բացառվում, որ կարող է գնալ ցուցադրական բոյկոտի ճանապարհով։ Այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ի կարևորությունը գիտակցելով հանդերձ՝ ՀՀ իշխանությունները հետևողականորեն զարգացնում են մեկ այլ տնտեսական միավորմանը՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգը։

Բայց ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն, որպես առանձին տնտեսական կառույցներ, անդամակցության մասով անհամատեղելի են։ Իսկ Եվրամիության կողմից նույնիսկ համապատասխան հնարավորություններ ստեղծված չեն այդ կառույցի տարածք հայկական ապրանքների արտահանման համար։ Ու ընդհանրապես, այս պահին անլուրջ են այն խոսակցությունները, թե մեկ այլ կառույց կարող է Հայաստանից արտահանման համար այնպիսի պահանջարկ ստեղծել, ինչպիսի լայն հնարավորություններ հիմա բացում է ԵԱՏՄ-ն։ Այլ հարց է, որ Փաշինյանը փորձում է Արևմուտքին համապատասխան ժեստեր ցույց տալ, թե իրենք շրջվում են դեպի Արևմուտք: Մյուս կողմից էլ՝ Եվրոպայից ապրանքները ներկրվում են Հայաստան, ապա տեղափոխվում ԵԱՏՄ այլ երկրներ՝ մասնավորապես Ռուսաստան, հատկապես այն պարագայում, երբ բազմաթիվ եվրոպական ընկերություններ արևմտյան պատժամիջոցների ու սահմանափակումների պարագայում նախընտրում են գործ չունենալ ռուսական շուկայի հետ։

Իհարկե, Փաշինյանն իրավացի է, երբ նշում է, թե ԵԱՏՄ-ն ապաքաղաքական կառույց է, բայց այստեղ կան մի քանի հանգամանքներ: Նախ՝ եթե Հայաստանը չմասնակցի նրա աշխատանքներին, քայլեր ձեռնարկի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ քաղաքական կապերը խզելու ուղղությամբ, ապա դա, բնական է, դրական չի ընկալվի ԵԱՏՄ մասնակիցների՝ հատկապես Ռուսաստանի կողմից։ Մյուս կողմից՝ հազիվ թե գործընկեր երկրների համար հասկանալի լինի այն հանգամանքը, որ դժգոհություններ հայտնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, ապա և ԱՊՀ կառույցներից՝ միևնույն ժամանակ Փաշինյանը «խնդիր չի տեսնում» ԵԱՏՄ-ի ընձեռած բարիքներից լիուլի օգտվելու տեսանկյունից: Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում շատ կարևոր հարց է նաև ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցությունը։

Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությունն էր, Փաշինյանը «վազելով» գնաց, բայց զարմանալի է, որ Պուտինի երդմնակալության հարցում դեռևս երկընտրանքի տեղ կա։ Պարզ է, որ մայիսի 7-ին երդմնակալությանը չմեկնելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկու երկրների՝ առանց այն էլ ոչ լավ ժամանակներ ապրող հարաբերություններում։ Իսկ, ընդհանրապես, Մոսկվա չմեկնելն, ըստ երևույթին, կընկալվի որպես թշնամական դեմարշ։ Ու հաշվի առնելով ուկրաինական և վրացական օրինակները՝ կարելի է կանխատեսել, թե ինչ արձագանք կարող է ունենալ նման որոշումը: Այսինքն, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ դեմարշի դիմի՝ դրդելով Ռուսաստանին՝ որոշակի քայլեր ձեռնարկել, սահմանափակումներ մտցնել, որպեսզի դրա ֆոնին հայ հանրության շրջանում էլ ավելի բորբոքվեն հակառուսական տրամադրությունները։

Բայց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում պետք է հասկանան, որ չի կարելի թույլ տալ, որ մեկ մարդու արկածախնդրության պատճառով երկու ժողովուրդների միջև չհասկացվածություն առաջանա, առավել ևս՝ թշնամանք։ Առանց այն էլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության արդյունքում Հայաստանն ու հայությունն անընդհատ բախվում են լուրջ խնդիրների՝ Հայաստանը միայն պարտություններ է կրում, զիջումներ կատարում հակառակորդին ու տարբեր կողմերից հարվածներ ստանում։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև ստեղծված բարեկամությունը պատմական խորքեր ունի ու դիմացել է ժամանակի փորձությանը նույնիսկ առավել բարդ ժամանակահատվածներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են. ՀՀԿ ԳՄ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության հայտարարությունը «Ապրելու երկիր» կուսակցությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետԳիտնականները հայտնաբերել են Հիսուսի մանկության մասին նոր արձանագրություն, որը չկա Աստվածաշնչում (լուսանկարներ) Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի. ՆԳՆ Աննախադեպ գնիջեցում Վենուսում. կատարե՛ք մատչելի գնումներ, ձե՛ռք բերեք ճոճաթոռ՝ ընդամենը 89.000 դրամով Բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել Ադրբեջանը, COP29 գագաթնաժողովին ընդառաջ, ճնշում է ԶԼՄ-ներին և ակտիվիստներին. The Guardian Օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է Գյումրեցու մոտ «շոկո» թմրամիջոց է հայտնաբերվել. նա ասել է, որ այն գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից Վենուսում անակնկալները շարունակվում են. գնելով ննջասենյակի հավաքածու՝ ստացե՛ք բարձրորակ ներքնակը նվեր Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է իրականացրել «Ջրվեժ» անտառպարկում Օրբանն ու Ստոլտենբերգը պայմանավորվել են. Հունգարիան չի մասնակցի Ուկրաինային օգնելուն, բայցև չի արգելափակի ՆԱՏՕ-ի կողմից օգնությունը Եղանակային անոմալիաներ Եվրոպայում և Թուրքիայում Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը «Նուբարաշեն» ՔԿՀ Մեծ զեղչեր Վենուսում՝ փափուկ կահույքի ամբողջ տեսականու համար «Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունը Մենք այս պատերազմը չենք փոխանցի մեր երեխաներին. Զելենսկի Պուտինը հայտնել է՝ երբ է հանդիպելու Էրդողանի հետ Այսօր՝ ժամը 15:00-ին, կսկսվի կարևորագույն գործողությունը Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց. ՍողոմոնյանՎարչախումբը փորձում է ահաբեկել՝ ընդդիմության վճռական գործողություններից առաջ Արցախի մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանման կարևորությունըԱՄՆ-ը փորձում է տարածվել Հայաստանում և տարածաշրջանում Կիևում ու Օդեսայում պայթյուններ են որոտացելԶՊՄԿ-ն հուրընկալել էր անվտանգության օրվա կապակցությամբ հայտարարված վիկտորինայի հաղթողներին ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը. Reuters ՔՊ-ականները կթռչեն, եթե ընդդիմադիր շարժումից ուժ տեսնեն Գերմանիան և Իսպանիան են ֆավորիտները․ Գվարդիոլա ԵՄ-ում փորձում են կանխել չինական արևային մարտկոցների տարածումըԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքների տատանումներն՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տա. պետք է ոստիկանությունը ներսից քանդել, ճնշել ԱԺ-ն Էրեբունի վարչական շրջանի բակերը բարեկարգվում են Առևտրական, վարսավիր, բրոկեր, փոքր բիզնես ունեցող սիրելի՛ ՀՀ քաղաքացի, քեզ էլի խաբեցին. դու հարկման մատերիալ ես Եվրահանձնաժողովը հուլիսին Կիևին կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից գոյացած 1,5 մլրդ եվրո. գումարի 90%-ը կուղղվի զենքի գնմանը. Ֆոն դեր Լեյեն ՈՒԵՖԱ-ն կոգեկոչի Բեկենբաուերի հիշատակը՝ Եվրո-2024-ի բացման ժամանակ Խոշոր վթար՝ Շիրակում․ «Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու «Գազել»-ը, 7 վիրավnր կա C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում Եկեղեցին հարկ վճարում է․ Նաիրի Սարգսյան Անկարան ԱՄՆ-ից 40 F-16 կnրծանիչ կգնի 23 մլրդ դոլարով Զբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում է Ելիսեյան պալատը հերքել է Մակրոնի հրաժարականի մասին տեղեկությունը Եվրո-2024․ Մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստները Ալիևին հրատապ կանչել էին Թուրքիա Ի աջակցություն Սրբազան պայքարի փակվել էր Ազատության պողոտան (լուսանկարներ) Ռուսաստանն արձագանքում է Երևանի ոչ բարեկամական քայլերին Հարգելի՛ ոստիկան, դադարե՛ք ծառայել հայրենադավին, հայրենավաճառին, հայրենիքն ուրացողին. Աննա Կոստանյան«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Փշալարերով, գնդացիրներով, դիպուկահարներով հնարավոր չէ իշխանություն պաշտպանել. Ավետիք Չալաբյան