Երևան, 25.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Թրամփը հայտարարել է «12-օրյա պատերազմի» ավարտի և Իսրայելի ու Իրանի միջև լիարժեք հրադադարի մասին Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ» Եկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»


Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էս որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու պատարագ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են էնտեղ պատարագ արել»: Մի քանի տարի առաջ իսկական խելագարություն կհամարեինք, եթե ինչ-որ մեկը մեզ ասեր, թե Հայաստանի Հանրապետության քաղաքական գլխավոր ամբիոններից մեկից նման խոսք ու ձևակերպում է հնչելու: 2024 թ.-ի ապրիլ յան մի օր Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ նման մի միտք արտահայտեց: Եկեղեցին նրա հարցին պատասխանեց, բայց ինչո՞ւ էր բարկացել Փաշինյանը: Գուցե այն պատճառով, որ տավուշցիներն ընդդիմանո՞ւմ են, բացատրություն պահանջո՞ւմ, թե ինչու պետք է հերթական զիջմանը գնան, հերթական անգամ Հայաստանը հող հանձնի Ադրբեջանին, և հերթական անգամ խաղաղությունն այդպես էլ չգա մեր տուն:

Հակառակը՝ ամեն զիջումից հետո ավելի մոտ ենք զգում պատերազմի շունչը: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմացնող չեն: Երբեմն զարմացնող է մեր լռությունն ու համբերատարությունը: Մեր համբերության բաժակը լցվել է, ջուրը թափվում է, բայց մի տեսակ կաղապարվել ենք սեփական ցավի ու անզորության մեջ, հույսներս չգիտեմ էլ, թե ինչի վրա ենք դրել: Սովոր էինք մեր երկրի ղեկավարներին տեսնել հոգևոր դասի հետ կողք կողքի քայլելիս, Եռաբլուր և կարևոր նշանակության վայրեր միասին այցելելիս: Ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանի պաշտոնյաների և հոգևոր դասի միջև խզումն ակնհայտ դարձավ: Պաշտոնյաներին չենք տեսնում եկեղեցական տոների ժամանակ մատուցվող պատարագներին, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսն էլ ուղղակի դադարեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Եռաբլուր այցելել Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ: Հոգևոր դասի ներկայացուցիչների այցերը սրբավայրեր լինում են հիմնականում պաշտոնյաների այցերից հետո:

Մեր աչքը սովոր չէր սրան, բայց սա սպասելի էր: Իշխանափոխությունից հետո ակտիվ պայքար սկսվեց եկեղեցու դեմ, եկեղեցին ևս անցավ պայքարի, խրամատներ փորեց մեր հավատի կոթողի շուրջ ու փորձում է ամեն կերպ պաշտպանել այն, որ չպղծեն, որ դա էլ չպղծեն: Թվում է, թե «շոու պատարագ» արտահայտությունը պիտի զարմացներ: Բայց ինչպե՞ս կարելի է զարմանալ, երբ նույն մարդը տարբեր ժամանակահատվածներում ասել է տարբեր զազրելի ու նողկալի մտքեր, ինչպես՝ «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին», «էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի», «Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլ նաև երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը»: Այս նույն մարդը կառավարության նիստի ժամանակ կատակում է՝ նշելով, թե «տեղեկություններ ունենք, որ մարդիկ գիտեն՝ որտեղ է ամեն տարի կարկուտ գալիս, գնում, այնտեղ են ցորեն ցանում, որ ապահովագրություն ստանան»:

Ապահովագրության գումարը, որը գյուղացին պետությունից մեծ դժվարությամբ է ստանում, կարողանո՞ւմ է ծածկել այն չարչարանքը, որի միջով գյուղում ապրող ու հող մշակող մարդն ամեն օր է անցնում, զգացողություն է, թե գյուղատնտեսության վերջն էլ է ուզում տալ: Եկեղեցու դեմ նրանց այս զայրույթը ու հակակրանքը լիովին հասկանալի է, քանի որ եկեղեցին, ավաղ, միակ կառույցն է, որը շարունակում է դիմադրել, որը շարունակում է կոշտ պատասխաններ ուղղել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին: Եկեղեցին, որպես կառույց, ինստիտուտ, միակն է, որ պայքարում է երկրի լինելիության համար: Կարծես ամեն հարվածից հետո այն ավելի է ամրանում: Շատերն են նկատում, որ վերջին ամիսներին եկեղեցիները լի են մարդկանցով, որոնք մասնակցում են պատարագներին, գնում հոգևորականների խոսքն ու քարոզը լսելու, որովհետև շնչահեղձ են լինում ու ավելի հաճախ անզորությունից: Օրերս քպական մի պատգամավոր ԱԺ ամբիոնից հոգևոր դասին մեղադրեց կեղծ տեղեկություններ տարածելու մեջ ու ասաց. «Կարծում եմ՝ ինչ-որ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում ա Աստված ների»:

Հասկանում եք, չէ՞. տեսեք՝ ով ու ովքեր են խոսում ներվելուց: Մյուս աններելի մեղքերի հետ միասին՝ Աստված վստահաբար չի ների մարդկանց, որոնց պատճառով պատերազմի օրերին տղաների գլխին քարե կարկուտ էր տեղում, որ տղաներից շատերը տուն «վերադարձան» փակ դագաղներով, և ծնողներն ու ընտանիքի անդամները չկարողացան հպվել նրանց մի վերջին անգամ, համբուրել ու հրաժեշտ տալ. շատերը համոզված չեն, որ իրենց որդիներն են հանգչում գերեզմանատներում, որոնք շատերի համար երկրորդ տուն են դարձել: Սրա համար լինելու է պատասխանատվություն, եթե ոչ իրավական, ապա գոնե երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկն ստացել է ISO 37301:2021 միջազգային հավաստագիրՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու ենՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրաԻշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էԱվետիք Չալաբյանը և Աննա Կոստանյանը Փարիզում հանդիպել են Էմանուել Մանդոնի և ֆրանսահայ հանրային գործիչ Ժիրայր Քերքերյանի հետ Ամեն ձերբակալություն էլ ավելի է ամրացնում գիտակցումը՝ որ պետք է օր առաջ ազատվել այս հիվանդ և հոգեպես սնանկ իշխանությունից. Միքայել ԳրիգորյանՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԻշխանությունը փորձում է քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել․ ԱբրահամյանԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացԽուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինի Օրակարգ․ Խլելն ու «կուլակաթափ անելը» Փաշինյանի գլխում 90-ականներից են դրոշմված․ Հրայր ԿամենդատյանԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին. հասցեներ Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Պետք չէ փրկիչներ փնտրել. նոր առաջնորդները դուրս կգան ժողովրդի միջից. Արման ՎարդանյանԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԼիմասոլ քաղաքի Morfi Gallery պատկերասրահում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսի բացումըՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարՆիկոլը խնդրելով, աղաչելով` գնացել է Էրդողանի դուռը. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. Ալիև ՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի ՍարգսյանՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան Ակումբային ԱԱ. «Ինտեր Մայամին» և «Պալմեյրասը» ոչ-ոքի խաղացին վերջին տուրում Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ «Անսահման հպարտ եմ, որ եղել եմ Գուժ Ալեքսանդրովիչի խաղընկերը». գործընկերները՝ Գուժ Մանուկյանի մասին «Ես ապրում էի բաց սրտով՝ մշտապես երկրորդ պլան մղելով զգացմունքներս». Մաշա Մնջոյան «Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին «Տեսնելով կնոջ հոգսը՝ ամուսնանալ չեմ ցանկացել». Արմինե Գրիգորյան Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Սամվել Կարապետյանը պատանդ է` եկեղեցին պաշտպանելու համար. Հովհաննես Իշխանյան «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագային