Երևան, 28.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կալիֆոռնիան արևային էներգիայի ավելցուկ ունի Հանրային կրքերը չեն հանդարտվում, և մի «անսպասելի» օր փոխվելու է աղետաբեր իշխանությունը. Զաքարյան Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին Փաշինյանն ահաբեկված է հանրահավաքի մասնակիցների թվից. հրահանգված է նսեմացնել Կառավարման կատարյալ կոլապս. Հայաստանը պատրաստ չէ տարերային աղետների Վարչախումբն անցել է բռնաճնշումների և ուժային գործողությունների Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Այսօրվանից Երևան քաղաքի վարչական շրջաններում ըստ առաջնահերթության մեկնարկելու են փոսային միջին նորոգման աշխատանքները ՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին


Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավիղը համարվում է ամենահին լարային կսմիթային երաժշտական գործիքներից մեկը, եթե ոչ ամենահինը: Այն ունի ձգված լարերով եռանկյունաձև աղեղի տեսք, որոնք նվագելիս ներդաշնակ մեղեդի են արձակում: Լեգենդի համաձայն, տավիղն իր առաջացմամբ պարտական է որսորդական աղեղին: Երբ մարդը քաշել է աղեղնալարը, այն յուրահատուկ ձայն է հանել, ևս մեկ աղեղնալար քաշելով՝ հնարավոր է եղել նվագել փոքրիկ մեղեդի: Աղեղանման տավիղի առաջին պատկերները կան հին եգիպտական քարանձավային նկարներում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2800-2300 թվականներով: Տավիղի նման պատկերներ կան գրեթե չորս հազար տարվա պատմություն ունեցող հին Միջագետքի Ուր քաղաքում, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ:

Այդ գործիքը տարածված է եղել հույների, հռոմեացիների և այլ ժողովուրդների մոտ: Քնարը տավիղի քույրն է, որը հանրահայտ է եղել հին Հունաստանում: Այդ ժամանակների նկարների և քանդակների մեջ կարելի է տեսնել, որ քնարը սիրված է եղել բազմաթիվ բանաստեղծների և երգիչների կողմից: Քնարը, որը աշխարհի գրեթե բոլոր էթնիկ խմբերի կողմից է օգտագործվել, հանդիսանում է տավիղի ավելի փոքր և թեթև տեսակը: Եվրոպայում տավիղները հայտնվել են 8-րդ դարում, սակայն ամենամեծ տարածումը ձեռք են բերել միայն 15-17-րդ դարերում: Հին տավիղները կամարաձև կամ անկյունային էին և տարբերվում էին իրենց չափերով: Հատկապես տարածված են եղել կելտերի կողմից սիրված ձեռքի փոքր տավիղները: Հինգ օկտավա է եղել այդ գործիքի ձայնային տիրույթը, իսկ լարերը այնպես են դասավորված եղել, որ հնարավոր է եղել ստանալ միայն դիատոնիկ սանդղակի հնչյուններ:

1660 թվականին Ավստրիայում հայտնագործվել է կարգավորվող ստեղների տեսքով մեխանիկական սարք, որը հնարավորություն է տվել լարերը ձգելով կամ թուլացնելով փոխել ձայնի տոնայնությունը: Իսկ լարերը կարճացնելու համար պետք չէր մատներ օգտագործել, դրանցից յուրաքանչյուրի մոտ կեռիկներ են եղել, ինչը նպաստել է տոնայնության բարձրացմանը: Սակայն նման մեխանիզմը հարմար չի եղել, և 1720 թվականին գերմանացի վարպետ Յակոբ Հոխբրուկերը հայտնագործել է տավիղը կատարելագործող մեխանիզմ: Դրանք յոթ ոտնակներ են, որոնք հետագայում հասցվել են 14 -ի: Ավելի ուշ՝ 1810 թվականին, ֆրանսիացի արհեստավոր Սեբաստիան Էրարդը արդիականացրել է Հոխբրուկերի մեխանիզմը և արտոնագրել երկոտնակ տավիղը, որն օգտագործվում է մինչ օրս:

Մեխանիզմը, որը կատարելագործվել է Էրարի կողմից, ապահովել է գրեթե յոթ օկտավայի սանդղակ: Գ. Լիոնը Փարիզում 1897 թվականին հորինել է տավիղի ոտնաթաթի տարբերակը: Խոսքը խաչաձև լարերի մասին է, որոնք կրկնապատկվել են ոտնակների վերացման պատճառով: Լարերի երկրորդ հավաքածուն նոր հնչողություն է հաղորդել գործիքին: Դրա շնորհիվ էլ գործիքը համբավ է ձեռք բերել, չնայած շուտով այն սկսել են ավելի ու ավելի քիչ օգտագործել: 20 -րդ դարում տավիղը հատուկ դեր է խաղում մենակատար կամ խմբային երաժշտության մեջ: Ներկայում անհնար է գտնել կոմպոզիտոր, որի ստեղծագործություններում չեն օգտագործվում տավիղի հնչյունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԿԵ նախարարությունը հրապարակում է քարտեզ, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են․ Մեսրոպ ԱռաքելյանԿուզենայի՝ ամեն կերպ խուսափենք բախումից․ Ավետիք Չալաբյան Գեներալի կոչում ընդունողները թող հետ նայեն անցած վեց տարում սրանց ձեռից բարձրագույն կոչում ստացածների այսօրվա ճակատագրին․ Դավիթ ՍարգսյանԿոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտերՀայկ Եսայանը աղետի գոտում կապի աշխատանքի վերականգնման մասին Աջափնյակ վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման գործընթացները«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն ՀայաՔվե քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կալիֆոռնիան արևային էներգիայի ավելցուկ ունիՀանրային կրքերը չեն հանդարտվում, և մի «անսպասելի» օր փոխվելու է աղետաբեր իշխանությունը. ԶաքարյանUcom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին Փաշինյանն ահաբեկված է հանրահավաքի մասնակիցների թվից. հրահանգված է նսեմացնել Կառավարման կատարյալ կոլապս. Հայաստանը պատրաստ չէ տարերային աղետների Վարչախումբն անցել է բռնաճնշումների և ուժային գործողությունների Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Այսօրվանից Երևան քաղաքի վարչական շրջաններում ըստ առաջնահերթության մեկնարկելու են փոսային միջին նորոգման աշխատանքներըՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին Թուրքիայում երկրաշարժ է եղել Բերման ենթարկված քաղաքացիների թվում են «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ. Մեսրոպ ԱռաքելյանՍա նշանակու՞մ է, որ իշխող վերնախավը ցանկություն ունի Հայաստանը պաշտպանելու. Նաիրի ՍարգսյանՀամահայկական ճակատ շարժման անդամներն ու աջակիցները մայիսի 26-ի ընդվզման հավաքին. լուսանկարներ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը շարունակում է քայլերթը. իրավիճակը լարված է Ռուսաստանն ամսական 24,000 զինվոր է կորցնում Ուկրաինայում. Շոլց Խարկովում սուգ է հայտարարվել Դիվանագետների համահայկական խորհրդի Հայտարարությունը ԶՊՄԿ-ն շնորհավորել է քիմիկոսների մասնագիտական տոնը՝ մաղթելով անվտանգ ու արգասաբեր աշխատանքՔաղաքացիներին ձեռք ու nտքերից բռնած բերման են ենթարկnւմ Գայի պողոտան ևս փակ է Չկա թուղթ, որը կկարողանա ապահովի հայրենիքի անվտանգությունը, մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ. Արշակ Կարապետյան «Բարսելոնան» ուժեղ էր «Սեւիլիայից» «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության պողոտայում (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը փակ էԱնվտանգության արևմտյան մոդելը լիակատար ձախողման է մատնվել. ՌԴ ԱԳՆ Հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները․ Ucom Բնական աղետի հետևանքների զգալի հատվածը պետական կառույցների կողմից աղետների նկատմամբ զրո դիմակայունության արդյունք է․ Մանե ԹանդիլյանՑավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին. Տիգրան ԱվինյանՄարդիկ քվեարկել են այն Նիկոլ Փաշինյանի օգտին, ով ասում էր. «Արցախը Հայաստան է և վերջ», այլ ոչ թե այն Փաշինյանի, ով ուրացավ Արցախը. Արա Աբրահամյան Sonnenkraft-ը ներկայացրել է «կավե» արևային վահանակ կարմիր կղմինդրներով սալիկապատված տանիքների համար Երկխոսություն Ռուսաստանի և աշխարհի միջև. Մոսկվայում կայացած համաժողովում հանդիպել են գիտությունն ու աշխարհաքաղաքականությունը Նոր Գեղի, Ֆ. Թևոսյան 9 հասցեում, իր հյուրընկալ դռները բացեց 88 սուպերմարկետի թվով 7-րդ մասնաճյուղը Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին. Վահան Զանոյան Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէ, որ մտադրված ու համառորեն կեղծ օրակարգեր է նետում հանրային տիրույթումՈւզում եմ կոչ անել ձեզ շատ սիրել մեր հայրենիքը. բարի երթ ձեզ. Նաիրի Սարգսյան Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարած այցի ֆոնին, ՔՊ ղեկավարը լուրջ մեղադրանք ներկայացրեց. Աբրահամյան Իսրայելը պաշտպանական պատերազմ է վարում՝ վերացնելու ՀԱՄԱՍ-ին և վերադարձնելու Գազայի հատվածում պահվող գերիներին. Իսրայելի ԱԳՆ Ինչքան նա գեղեցիկ է խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը. Արշակ Կարապետյան Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլերը Դեմարշ Հայաստանի դեմ. Ռուսաստանը կանչել է իր դեսպանին