Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Հասարակություն![Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը](/timthumb.php?src=disc/16-04-24/a0bcc6443926563668b0a65b5d1d05cb.jpg&w=780)
Ապրիլի 17-ին Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է կատարելու։
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու նպատակով։
Ապրիլի 17-ին նախատեսված է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխություն, որի հետևանքով Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 2G կապից օգտվող բաժանորդները հնարավոր է նկատեն կապի որոշակի խափանումներ։
Աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաև ցերեկային ժամերին։
Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացնենք նախապես։