Երևան, 14.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»


ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Politnavigator.net-ը «Փաշինյանը ցանկանում է ԵԱՏՄ-ում հակառուսական ճակատ ստեղծել» վերնագրով հոդվածում գրում է, որ օրերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Հայաստանի վարչապետի և նախագահի՝ Մոսկվա կատարելիք մոտալուտ այցի մասին: Մոսկվայի հետ հրատապ բանակցություններ վարելու հայկական կողմի ցանկության հիմնական պատճառն այն է, որ ապրիլի 5-ին ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած գագաթաժողովը չի արդարացրել Երևանի սպասելիքները։ Դե, նաև այն, որ, չնայած Ֆրանսիայի անհատական զգուշացումներին, ադրբեջանական բանակը մտադիր չէ կանգ առնել, ինչը ամեն օր ցուցադրում է՝ շփման գծում պարբերաբար հրետակոծություններ իրականացնելով։ Երևանում տիրող խուճապային տրամադրությունների մասին է վկայում փակ ռեժիմով Հայաստանի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունը, որ սահմանազատման գործընթացը մտել է փակուղի:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս հաստատել է դա՝ նշելով, որ «վերջնական որոշում չկա», այսինքն՝ Տավուշի մարզի չորս գյուղը Ադրբեջանին հանձնելու շուրջ կոնսենսուս չի կայացել։ Փաստորեն, նախապես հայտարարված սահմանազատման գործընթացը ձախողման եզրին է, ինչպես նաև Բրյուսելի և Վաշինգտոնի շնորհիվ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունները։ Հետաքրքիր է, որ գագաթաժողովից հետո Հայաստանի վարչապետը բոլորովին այլ կերպ սկսեց երգել Արևմուտքի դերի մասին՝ հայտարարելով, որ չպետք է հույս դնել նրա ռազմական կամ որևէ այլ օգնության վրա։ Փաստացի, Բաքվի կողմից ավելի վաղ առաջադրված վերջնագրի արդյունքում Հայաստանի ներկայիս իշխանությունը հայտնվել է մուրճի ու սալի արանքում։ Եթե վարչապետի իշխող ՔՊ կուսակցության ընկերները Ադրբեջանին զիջեն երկրի պապենական տարածքում գտնվող չորս գյուղը, ապա դա կարող է զանգվածային անկարգություններ առաջացնել, իսկ եթե չզիջեն, հնարավոր է զինված դիմակայության վերսկսում:

Այսինքն, Երևանում հիմա իսկական հիստերիա է, քանի որ գործից կերոսինի հոտ է գալիս. Փաշինյանը Բրյուսելի գագաթաժողովում Արևմուտքից անվտանգության երաշխիքներ չստացավ, այդ թվում՝ չստացավ իրական զենքի մատակարարում և ֆինանսական ցանկալի ներարկում։ Միաժամանակ, Հայաստանը մեկ քայլ է հեռու ՀԱՊԿ-ից դուրս գալուց և վիճում է Ռուսաստանի ղեկավարության հետ, ինչն առավել քան հավանական է դարձնում ադրբեջանական բանակի նոր հարձակման հավանականությունը։ Ավելին, Բաքուն չի դադարել հայտարարել «Արևմտյան Ադրբեջանի» վերակենդանացման և Սյունիքը վերահսկողության տակ առնելու անհրաժեշտության մասին։ Թուրքիայի դիրքորոշումը ևս ինքնին պատրանքներ չի թողնում, քանի որ նախկին արտգործնախարար Չավուշօղլուն բացեիբաց հայտարարել է, որ «եթե Արևմուտքը, կրկին ուժեղացնելով Հայաստանը, պատերազմ հրահրի, ապա Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե ԵՄ-ն ու ԱՄՆ-ը որոշակի զենք տան Հայաստանին, ապա Թուրքիան Ադրբեջանին եռապատիկ ավելին կտա: Եվ հիմա Հայաստանը գործնականում մենակ է մնացել այն պատառոտելու պատրաստ գիշատիչների դեմ հանդիման և վտանգում է կրկնել ողբերգական փորձը։ Միաժամանակ, չնայած Մոսկվայից աջակցություն ստանալու ցանկությանը, Նիկոլ Փաշինյանը, փորձելով վարկաբեկել ՀԱՊԿ-ը հայության աչքում, շարունակում է իր նախկին հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ-ից պահանջում էին Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, այսինքն, որ ՀԱՊԿ-ը չլինի հայ-ադրբեջանական հակամարտությունում միջնորդ և խաղաղարար, Ռուսաստանին հնարավորություն չընձեռվի փոխշահավետ լուծումներ փնտրել, այլ գործի ընդդեմ Ադրբեջանի և վտանգի ենթարկի տարածաշրջանի կայունությունը։

Ավելին, Մոսկվա կատարած այցի նախօրեին Փաշինյանը փորձում է դաշնակիցներ գտնել ԵԱՏՄ-ի ներսում։ Եվ Աստանան է հանդես գալիս որպես Երևանի՝ այդպիսի «նոր բարեկամ», չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանի ղեկավարությունը շտապել էր առաջինը շնորհավորել Բաքվին 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի առթիվ: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Հայաստանում էր Ղազախստանի նախագահ Տոկաևը, որը Թյուրքական պետությունների կազմակերպության նախաձեռնողներից է և շահագրգռված է երկիրը միացնել Անդրկասպյան երթուղու ընդհանուր լոգիստիկ նախագծին։ Ինքը՝ Փաշինյանը, չի թաքցնում, որ իրենց համախմբել է Մոսկվայի քաղաքական ինտեգրացիոն նախաձեռնությունները մերժելու միասնական դիրքորոշումը։ «ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է՝ առանց որևէ քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգի։

Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այդ մոտեցումը և փորձում են ճնշել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու բոլոր փորձերը։ Առևտրային ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով»,ասել է Փաշինյանը։ Չնայած իրականում այդ դաշինքը նշանակում է հենց ազատ առևտրի խաթարում, քանի որ և՛ Երևանը, և՛ Աստանան միացել են արևմտյան հակառուսական պատժամիջոցներին, փակել են «Միր» վճարային համակարգը, պատրաստ են կալանել երկակի նշանակության բեռները և այլն։

Այսինքն, փաստորեն, մենք ականատեսն ենք արդեն ԵԱՏՄ-ի ներսում հակառուսական ճակատի ստեղծմանը, որն, ի վերջո, կաթվածահար է անելու և հետագայում ոչնչացնելու է կառույցը։ Ուստի, չպետք է գերագնահատել Փաշինյանի այցը Մոսկվա և չպետք է ենթադրել, որ դրանից հետո Երևանի դիրքորոշումը կտրուկ կփոխվի, քանի որ, դատելով Տոկաևի այցից, հայկական կողմը, ընդհակառակը, փորձում է աջակցություն ստանալ ԵԱՏՄ շրջանակներում և մտադիր է Ռուսաստանի ղեկավարությունից պահանջել նոր նախապատվություններ, զիջումներ, պաշտպանական հովանոց, բայց նաև ցանկանում է թուլացնել Կրեմլի հովանու ներքո գտնվող ինտեգրացիոն գործընթացները։ Դա Փաշինյանի և ներկայիս լիբերալ վերնախավի «խորամանկ» ծրագիրն է, որոնք, չստանալով անհրաժեշտ աջակցությունն ու երաշխիքները ԵՄ-ից և ԱՄՆ-ից, ցանկանում են ստանալ Ռուսաստանի աջակցությունը, բայց, միևնույն ժամանակ ոչնչացնել ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն: Այդ դեպքում արդյո՞ք պետք են նման «դաշնակիցներ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանԴահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ հայտնի է եզրափակչի երկրորդ մասնակիցը Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին Երբ մեզ բռնության էին ենթարկում, 20 րոպե անց մյուս ընդդիմադիրները չպետք է Նիկոլի հետ հարց քննարկեին Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Պաշտպանը դատապարտում է ուսուցչի նկատմամբ դրսևորված ատելության խոսքը և երեխաների թիրախավորումը Թրամփը Սաուդյան Արաբիայից ժամանել է Կատար «Նամակ զավակիս». Լյոկան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել «Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Հայաստանում է «ՀայաՔվեն» համայնքներում զարգացնում է մարդկանց առաջնորդական կարողությունները. Մենուա Սողոմոնյան ԱԺ «վակխանալիա» կամ «դուխովների» անդաստիարակությունն ամենաբարձր մակարդակից սկսած. Աննա Կոստանյան Հայհիդրոմետից զգուշացնում են Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանն ու կինը միայն վատացրել են ժողովրդի վիճակը. քաղաքացի Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանըԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինՇարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներումԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը (տեսանյութ)«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինՀէՑ-ից տեղեկացնում ենԶեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվելԱդրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա