Երևան, 16.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»


Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ այնքան վաղուց պատմության գիրկն է անցել մագնիտոֆոնների մի ամբողջ «սերնդի» դարաշրջան: Մոտ մեկ դար մարդիկ չէին պատկերացնում իրենց կյանքն առանց դրանց։ Մագնիտոֆոնը ձայնային ազդանշաններ նվագարկելու, պահելու և ձայնագրելու սարք է: Մագնիտոֆոնի գյուտի պատմությունը սկիզբ է առել 1888 թվականին՝ Օբերլայն Սմիթի կողմից մագնիսական ձայնագրման սկզբունքի մշակումով։ Սմիթի գյուտի վրա ազդել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնի աշխատանքը։ Գյուտարարի մտահղացման համաձայն, ձայնային տեղեկույթը կարելի է ձայնագրել այնպիսի բամբակյա թելի վրա, որի վրա պողպատափոշի է նստեցվել։ Այնուամենայնիվ, նման սարքի աշխատանքային մոդել չի ստեղծվել, և Սմիթի գյուտը մնացել է միայն որպես տեսություն:

Դանիացի ֆիզիկոս Վալդեմար Պոուլսենը, որն սկսել է հետաքրքրվել ձայնի մագնիսական ձայնագրման գաղափարով, հորինել է մի սարք, որին տվել է «հեռագրաֆոն» անվանումը։ Նման սարքն ունակ էր ձայնային ալիքներ ձայնագրել բարակ պողպատե մետաղալարի վրա։ 1898 թվականին այդ գյուտը, որը շատ էր նման Էդիսոնի հայտնի ֆոնոգրաֆին, արտոնագրվել է։ 1900 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ դանիացին ստացել է «Գրան պրի» իր գյուտի համար, իսկ 13 տարի անց Պոուլսենի նախագծած «հեռագրաֆոնը» համաշխարհային ճանաչում է ստացել: 1925 թվականին գերմանացի գյուտարար Ֆրից Պֆլեյմերը աշխարհի համար բացել է բոլորովին նոր ձայնակրիչ: Նրա սարքում թղթե ժապավենի վրա փոշիացված երկաթի շերտ էր: Նման ձայնային կրիչը լավ մագնիսացվում և ապամագնիսացվում էր:

Հետագայում թուղթը փոխարինվել է մագնիսական ժապավենով։ 1934 թվականից գերմանական BASF ընկերությունը սկսել է մագնիսական ժապավենի սերիական արտադրությունը։ 1930-ականներին AEG-ը ներկայացրել է իր ռադիոհաղորդումները ձայնագրող սարքը։ Նման սարքը կոչվում էր «magnetophon», որտեղից էլ առաջացել է ժամանակակից ու ծանոթ «մագնիտոֆոն» բառը։ Անունից պարզ է, որ մագնիտոֆոնի հիմնական մասերը մագնիսական գլխիկներն են։ Նվագարկման գլխիկի տակով անցնող մագնիսացված ժապավենը գլխիկում հոսանք է գեներացնում, որը տատանվում է՝ կախված մագնիսական դաշտի մեծությունից, որն էլ իր հերթին անցնում է ուժեղացուցիչով, այստեղից էլ՝ բարձրախոսներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո AEG մագնիտոֆոնները որպես պատերազմական ռազմավար տարվել են հաղթանակած ԽՍՀՄ և ԱՄՆ: Դրանից 2 տարի անց Ամերիկայում նախագծվել են ձայնագրման և ձայնի վերարտադրման նմանատիպ սարքեր։

Օգտագործման դյուրինությունն ապահովելու և մագնիտոֆոնների երկրաչափական պարամետրերը նվազեցնելու ցանկությունը հանգեցրել է կասետային մագնիտոֆոնների զարգացմանը և վաճառքի մեկնարկին անցյալ դարի կեսերից: Արդյունքում, 1963 թվականին վաճառքի են հանվել նման մագնիտոֆոններ, սակայն թմբուկային մագնիտոֆոնները դրանից հետո էլ դեռ երկար ժամանակ օգտագործվել են։ Թմբուկային մագնիտոֆոնները շուկայից դուրս են մղվել մ ի այն 1980 - ական ն ե րի վեր ջ ի ն և 1990-ականների սկզբին: Իսկ 1972 թվականին մշակվել են թվային ազդանշանի կոդավորման համակարգերը: Այնուամենայնիվ, նման համակարգ օգտագործելու առաջին սարքավորումները սկսել են մշակվել Ճապոնիայում միայն 15 տարի անց: Սկսվել է կոմպակտ սկավառակների և թվային աուդիո կրիչների դարաշրջանը: Մագնիտոֆոններն ու կասետները ժամանակի ընթացքում պատմություն են դարձել։ 21-րդ դարում մագնիտոֆոնների տեղը զբաղեցրել է թվային տեխնոլոգիան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զոհերի թիվը՝ Իրանում․ Իրանի ԱՆ Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր գործառույթների շրջանակում գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունՊատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԱրթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքով Թրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն