Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Հայտնի է շանը մեքենային կապած բյուրեղավանցու ինքնությունը. մանրամասներ Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, Փաշինյանին կհասցնեն վերջնակետին. «Փաստ» «Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. «Փաստ» Շահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ» Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ» Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»


Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ամփոփիչ ժողովը։ Այն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված «Ֆասթ»-ի կայացման և զարգացման 30-ամյակին։

Ժողովին մասնակցում էին «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը, «Ֆասթ Կրեդիտ Մեծ Բրիտանիա» ՍՊԸ գործադիր տնօրեն Արթուր Ասատրյանը, «Ֆասթ Կրեդիտ Հնդկաստան» ՍՊԸ գործադիր տնօրեն Աշոտ Առուշանյանը, պաշտոնատար այլ անձինք և աշխատակազմի ներկայացուցիչներ։

Բացման ելույթով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը: Շնորհավորելով հոբելյանի առթիվ և ամփոփելով «Ֆասթ Կրեդիտ»-ից մինչև «Ֆասթ Բանկ» 30-ամյա էվոլյուցիան՝ Վահե Բադալյանն ընդգծել է, որ «Ֆասթ Բանկ»-ն այսօր իր հաստատուն տեղն ունի Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգում։ Վահե Բադալյանն անդրադարձել է առաջիկա 3 տարվա ծրագրերին և նշել, որ «Ֆասթ Բանկ»-ը շարունակելու է թե՛ մասնաճյուղերի քանակի ավելացման, թե՛ վարկային պորտֆելի մեծացման, թե՛ սպասարկման որակի բարելավման, թե՛ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նպատակ ունենալով ամրապնդել իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։

«Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ։ Մեր երազանքը «Ֆասթ Բանկ»-ը համաշխարհային հայկական բանկ դարձնելն է, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում և կլինի լավագույնների շարքում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և հաջողություն եմ մաղթում մեզ այս երազանքի իրականացման ճանապարհին», - ասել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը։

Հաջորդիվ ելույթ է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ անդրադառնալով կազմակերպության 2023 թվականի գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին։ Նա ընդգծել է, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն շարունակել է հաճախորդամետ քաղաքականությունը, որի շրջանակում ֆինանսական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրվել են նոր ու հարմարավետ ծառայություններ, բարելավվել են արդեն իսկ գործողները: Ռոման Բադալյանը նշել է, որ դա դեռ սկիզբն է, և առաջիկայում լայնածավալ ծրագրեր են իրականացվելու․ աշխատանքները, մասնավորապես, ծավալվելու են բիզնեսի աշխարհագրության ընդլայնման, Fast Ticket-ի ձևաչափի վերափոխման և Fast Power ծառայության գործարկման ուղղություններով։

Ելույթներով են հանդես եկել նաև «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները՝ ներկայացնելով 2023 թվականի հիմնական արդյունքները և 2024 թվականի անելիքները։ Անդրադարձ է եղել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացված գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշներին։ Նշվել է, որ Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է 60 տոկոսով,  մասնաճյուղերի թիվը՝ 3-ով, այժմ առկա է 33 մասնաճյուղ։ 2023 թվականից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն նաև վիրտուալ մասնաճյուղ ունի Fastexverse մետատիրույթում, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, և որտեղ կարելի է ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Ուկրաինայում բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ առաջին մասնաճյուղը, «Ֆասթ Կրեդիտ»-ի ևս երկու նոր մասնաճյուղ է հիմնվել Մեծ Բրիտանիայում, ընդլայնվել է Անգլիայում գործող FJewellery ոսկերչական զարդերի ցանցը և գործունեության շրջանակը։ Նախաձեռնվել է Հնդկաստանում վարկային կազմակերպության արտոնագիր ստանալու և գործունեություն սկսելու գործընթաց, առաջիկայում քայլեր կձեռնարկվեն վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր ստանալու ուղղությամբ։ Զեկուցվել է նաև թվային բանկինգի և ֆինթեք լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Խոսնակների ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը։ Աշխատանքային  բարձր կատարողականի համար «Ֆասթ Բանկ» ՓԲԸ մի շարք մասնաճյուղեր և աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի և FTN-ների։

Միջոցառումը եզրափակվել է «Բոհեմ» քառյակի կատարումներով և հանդիսավոր ընդունելությամբ։

Ռուսական շուկայում խախտումներով հայկական կnնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի. հայտարարությունՌունի Բարջին տեղափոխվեց «Բարսելոնա». պաշտոնական ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Չինական Moonshot AI-ը բաց աղբյուրով մոդել է ներկայացրել՝ վերագտնելու շուկայի դիրքերը Կասանդրա սերիալի հերոսուհին կիսվել է նոր ֆոտոշարքով՝ խոստովանելով, որ իր համար բարդ է նայել տեսախցիկինԱդրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա. ԱլիևԿարևոր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշnւմը՝ խաղաղության և կյանքեր փրկելու համար. Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետՊեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4,000 անօրինական միգրանտ Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ «Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունԴոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն մի փոքր էժանացել է ՆԳ նախարարը կգործուղվի Վրաստան Միայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա Սողոմոնյան Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում արտաքին ուժի. Օսկանյան Պետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Հայտնի է շանը մեքենային կապած բյուրեղավանցու ինքնությունը. մանրամասներ Զրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր Ավետիսյան Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Նիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան «Ես միշտ երազել եմ խաղալ մեկ այլ դարաշրջանի դեր». Աննա Մանուչարյանը՝ նոր սերիալի մասին (լուսանկարներ) Ստրադիվարիուսի ջութակները` Կապանում Կապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիա Արդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունը Փաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներին Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Ուտեստ, որի թե՛ ծագումը, թե՛ անվան ստուգաբանությունը շատ վիճելի են. «Փաստ»Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն դրամի գումար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒԼԻՍԻ). Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթ իրականացնող օդանավը. «Փաստ»Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, Փաշինյանին կհասցնեն վերջնակետին. «Փաստ»ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ «Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. «Փաստ»Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ Ի՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա Սողոմոնյան Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Շահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ»Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»«Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»«Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ»ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»