Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան
Բլոգ![Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան](/timthumb.php?src=disc/24-04-24/e32581e0091a39382b412a02f6d428a4.jpg&w=780)
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քարինտակ գյուղը մինչև ադրբեջանական օկուպացիան և հիմա։ Թշնամին հիմնահատակ ավերել է այն։ Ցեղասպանությունը, մշակութասպանությունը շարունակվում է այսօր։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման քաղաքականությունը ոչ թե մեծացնում է Հայաստանի անվտանգային ռիսկերը, այլև, ճիշտ հակառակը, անվտանգային լրացուցիչ գործիքներ է ապահովում։
Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ ցեղասպանությանն այո ասող գործող վարչախմբին հեռացնելուց հետո։