Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր
Հասարակություն![Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր](/timthumb.php?src=disc/24-04-24/85af4537c7de5f0d44a028d886c99a58.jpg&w=780)
Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ՝ Քաջարան քաղաքի, Շիրվանզադե փողոցում առաջիկայում կառուցվելիք համայնքային ժամանցային այգու (ատրակցիոն) հայեցակարգային նախագծի ներկայացումը, որին մասնակցում էր Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanը և համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combineի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, փոխտնօրեն Վարդան Ջհանյանը և "ՍՊ1" ճարտարապետական ընկերության տնօրեն Սարհատ Պետրոսյանը։
Եվ այսպիսով ևս մի շատ սպասված ծրագիր կյանքի կկոչվի և Քաջարան քաղաքը մոտ ապագայում կունենա ժամանցի գեղեցիկ վայր՝ ամենատարբեր տարիքի բնակիչների համար։