Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Քանյե Ուեսթը ծրագրում է համերգ տալ Ռուսաստանում ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ


«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի պահանջով միակողմանի զիջում են Հայաստանի Հանրապետության տարածքները»,- «Փաստի» հետ զրույցում Տավուշի մարզում տեղի ունեցող սահմանագծումն ու սահմանազատումն այսպես է բնութագրում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Հաջորդ կարևոր հարցն է՝ հնարավո՞ր է իրավիճակը փոխել: «Հնարավոր է, եթե լինի իշխանափոխություն: Սա նախանշված ծրագիր էր, որը սկսվել է 2018 թ.-ին, երբ քաղաքական այս ուժին բերեցին իշխանության երեք խնդիր լուծելու համար՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, որը չեզոքացնում է Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը, ինչը կասեցվեց Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի շնորհիվ, և Ռուսաստանի հետ բոլոր կապերի խզում ու ամեն գնով «Խաղաղության պայմանագրի» կնքում, որպեսզի Ռուսաստանը Հայաստանից դուրս գա: «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար պետք է Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվեն, ինչը և կատարվում է: Դա Արևմուտքի ծրագիրն է, ինչը քայլ առ քայլ իրականացվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սահմանագծումը և սահմանազատումը երկարատև գործընթաց է: «Խնդիրը շատ շտապ է դրված, որ ամեն գնով Ադրբեջանի բոլոր պահանջները պետք է կատարվեն: Այս գործընթացը սահմանազատման հետ որևէ կապ չունի»: Տավուշյան սահմանազատումը իր հետ նաև մարդկանց ընդվզումն է առաջ բերում, տեղի ունեցող գործընթացներն ընկալելի չեն մարդկանց համար: Կարծիքներ են հնչում, որ մարդիկ արթնացել են թմբիրից: «Մարդիկ երբևէ թմբիրի մեջ չեն եղել, մարդկանց գիտակցությունն է փոխվել: Ասում են, թե մարդիկ թմբիրի մեջ են, «քնած» են, պետք է ոտքի կանգնեն, սա նշանակում է, որ նման կարծիք հայտնողները հասարակության տրամադրություններին անիրազեկ են: Ուղղակի հասարակության մեծ մասի գիտակցությունը փոխվել է նախորդ երեսուն տարվա ընթացքում վարված քաղաքականության արդյունքում, երբ հասարակության դիմադրողականությունը սիստեմատիկ և ծրագրավորված ջարդում էին: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: Տավուշի իրադարձություններում ամսի 25-ին ընդվզման գործընթացներ տեղի ունեցան, որոնք ոստիկանական ուժերը ջարդեցին, և վերջացավ»,-կարծիք է հայտնում քաղտեխնոլոգը:

Ստացվում է, որ ընտրություններով ու փողոցում ընդվզման տարբերակով հնարավոր չէ իշխանություններին հեռացնել: Այդ դեպքում ի՞նչ անել. «Տեղի ունեցող գործընթացները լրիվությամբ հասկանալի ու ընկալելի են ժողովրդի համար, այդ պատճառով մարդկանց մի մասը փորձում է ընդվզել, մյուս մասն էլ չի փորձում, քանի որ գիտակցության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ անել, դա թող ընդդիմությունը մտածի: Պետք է նստեն ու մտածեն՝ ինչ անել, որ արդյունք լինի»: Իսկ հնարավո՞ր է, որ սեփական թիմում ևս ոչ բոլորն են աջակցում Նիկոլ Փաշինյանին՝ իշխանափոխությունից հետո «ալիբի» ունենալու համար: Բադալ յանը, սակայն, հակադարձում է սրան: «Չկա այդպիսի բան, հեքիաթներ են տարածում: Իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ սկսած խորհրդարանական խմբակցությունից, բուռն կերպով պաշտպանում են վարչապետին: Հակառակ դեպքում պետք է տեսնեինք հակառակ արձագանքը, եթե չենք տեսնում, ուրեմն պաշտպանում են նրան: Մանկամիտ խոսակցություններ են, թե Փաշինյանի ելույթի ժամանակ ականջներն են փակում կամ էլ այլ կետի են նայում»: Ոստիկանական ուժերի կողմից բիրտ ուժի կիրառման մասին խոսելիս մեր զրուցակիցն ասում է՝ սա ոչ թե ներքին վախի դրսևորում է, այլ լավ մոռացված հնի կրկնություն:

«Հայաստանում ոստիկանությունը միշտ էլ եղել է ոչ թե իրավապահ, այլ իշխանապահ մարմին: Ցանկացած իշխանություն հենվել է ոստիկանության վրա: Դա սկսվեց 1992-93 թթ.ին, երբ ներքին գործերի նախարար դարձավ Վանո Սիրադեղյանը ու երկրում հիմնեց ոստիկանապետություն: Հիմա ոստիկանները, լինելով այս իշխանությունների ջերմ պաշտպանները, իրականացնում են նրան պահպանելու իրենց քաղաքականությունը, հատկապես, որ դրա համար բավականին մեծ պարգևավճարներ են ստանում: Ոչ մի տարօրինակ բան չկա: Եթե նրանց վաղն ասեն, որ պետք է ադրբեջանցի վերաբնակիչների պաշտպանել, հավատացեք՝ նույն եռանդով ադրբեջանցիներին են պաշտպանելու: Նրանք ուսադիր են կրում և պարտավոր են կատարել ցանկացած հրաման, որ կգա վարչապետից՝ անկախ նրանից՝ օրինական է, թե ոչ: Նրանք ուսադիր են կրում, ուրեմն ենթակա են վարչապետին:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, որոնք արձագանքում են իրավապահ համակարգի գործադրած ուժին, ձերբակալություններին ու կալանավորումներին, ապա միջազգային կառույցները նրանց լուրջ էին ընդունում մինչև 2018 թ.-ը, երբ կարծում էին, որ իրենցից իրոք կախված էին: Դրանից հետո, երբ իրենց բերած ուժը Հայաստանում խայտառակություններ իրականացրեց, լռում էին: Հիմա էլ նշանակություն չունի, թե միջազգային կառույցները կամ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինչ ելույթ է ունենում՝ դրական, թե բացասական, քննադատում է վարչապետին, թե ոչ: Օրեր առաջ Freedom House-ը և ԱՄՆ Պետդեպը զեկույցներ հրապարակեցին, քննադատեցին, բայց ի՞նչ: Քննադատելը քիչ է, պետք է պատժամիջոցներ լինեն: Եթե սրանից հետո գա ազգային իշխանություն, նա հաշվի չի առնելու, թե ԱՄՆ Պետդեպն ինչ զեկույց է հրապարակելու, ոստիկանական նույն բռնություններով ջարդելու է այսօրվա քպական մեծամասնությանը, որը կդառնա ընդդիմություն: Նա այլևս հաշվի չի առնելու, թե միջազգային կառույցները ինչ են քննարկում կամ չեն քննարկում», - եզրափակում է Արմեն Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Աճ տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. ԶաքարյանՆիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պետական մեքենան ակտիվ աշխատում է` վարկաբեկելու բոլոր այն անձանց, ովքեր առնչվում են շարժման հետ. Տիգրան ԱբրահամյանՊայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան