Երևան, 25.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Թրամփը հայտարարել է «12-օրյա պատերազմի» ավարտի և Իսրայելի ու Իրանի միջև լիարժեք հրադադարի մասին Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ» Եկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»


Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան

Տնտեսություն
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե ՀՀ տնտեսությունն ապագայում կարող է ամբողջությամբ կախման մեջ ընկնել թուրքական տնտեսությունից։
 
2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։

Ապրիլի 25-ին ՊԵԿ–ը հրապարակել է 2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Այն առաջին անգամ գլխավորում է բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը հայ սպառողներին առավել հայտնի է «Վեստա» առևտրի ցանցով, խոշոր հարկատուների ցուցակի 5-րդ հորիզոնականում է։

Ցանկի 2–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև ծխախոտի տեղական արտադրողները և վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ` տեխնիկայի ներկրմամբ զբաղվող ընկերությունների, այդ թվում` «Մոբայլ Սենթրի» վաճառքը ՀՀ–ում կտրուկ ավելացել է ի հաշիվ ռուսական շուկայի, քանի որ ՀՀ–ի սպառողական շուկան նման ծավալներ չէր կարող ապահովել։
 
«Օրինակ` խոշոր ընկերությունների` Samsung-ի, Apple–ի արտադրանքը, որը սահմանափակումների պատճառով ՌԴ չի արտահանվում, ձեռք է բերվում այլ երկրների միջոցով` Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄԷ–ի և այլն»,– պարզաբանում է մեր զրուցակիցը` հավելելով, որ նշված արտադրանքը ՀՀ–ից ՌԴ է հասնում ոչ միայն վերարտահանման արդյունքում, այլև անհատական գնումների. ՀՀ–ում գնում են և իրենց հետ տանում ՌԴ, կամ էլ ուղարկում ծանոթի միջոցով։
Ներկրված տեխնիկայի իրացման հնարավոր տարբերակների մասին, Նաիրի Սարգսյանի խոսքով, կարող են հուշել տվյալ հարկատուների վճարած ԱԱՀ–ի և շահութահարկի տվյալները։

«Օրինակ` «Մոբայլ Սենթրի» ԱԱՀ–ն 17 մլրդ–ը գրազանցում է, ինչը նշանակում է, որ մեծ քանակությամբ վաճառք Հայաստանում է տեղի ունեցել։ Մինչև 2 մլրդ էլ շահութահարկն է, այսինքն` երկու տարբերակով էլ իրացվել է։ Բայց ավելի շատ ՀՀ–ում ձեռք են բերել և իրենց հետ տարել ՌԴ»,– նկատում է Սարգսյանը։

Համեմատության համար նշենք, որ տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերության շահութահարկը հունվար–մարտ ամիսներին կազմել է 3.5 մլրդ դրամ, ԱԱՀ–ն`գրեթե 3 մլրդ։

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության ավանդական առաջատար համարվող «Գազպրոմ Արմենիային», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կամ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, Նաիրի Սարգսյանը շեշտում է, որ դրանք իրենց դիրքերը զիջել են ոչ թե որովհետև սկսել են քիչ աշխատել կամ քիչ եկամուտ ստանալ, այլ որովհետև տնտեսության վերոհիշյալ ճյուղն է ինչ–ինչ հանգամանքների հաշվին շատ ավելի մեծ եկամուտներ կարողացել ստանալ և բնականաբար ավելի մեծ հարկեր վճարել։

«Նրանց հարկերի ավելացման հաշվին սրանք իրենց դիրքերը զիջել են,– արձանագրում է տնտեսագետը` հավելելով, որ ներկրման, վաճառքի ու վերարտահանման վրա հիմնված տնտեսության կառուցվածքը, հատկապես, եթե այն տևական ժամանակ է շարունակվում, գուժում է մոտ ապագայում Հայաստանի տնտեսության փլուզման մասին։
 
«Եթե սրան ավելացնենք նաև քաղաքական կոմպոնենտը, ապա չի բացառվում, որ սա միտումնավոր արվող քայլ է Հայաստանի տնտեսության ներուժն ամբողջությամբ ոչնչացնելու և ապագայում ամբողջությամբ թուրքական տնտեսությունից կախման մեջ գցելու համար։ Այսինքն` ամեն ինչ ներկրենք Թուրքիայից և Հայաստանում միայն սպառում իրականացնենք, ինչը մաշեցնում է երկրի ապագա զարգացման ու հզորացման հիմքերը»,– ասում է Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք` 2023 թ. տարեկան ցուցանիշներով` ՀՀ ամենախոշոր հարկատուն եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, երկրորդը` «ԳՐանդ Տոբակոն», երրորդը` «Գազպրոմ Արմենիան»։ «Մոբայլ Սենթրն» ու «Փրիթի Ուեյը» զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները։

 
 
Ավետիք Չալաբյանը և Աննա Կոստանյանը Փարիզում հանդիպել են Էմանուել Մանդոնի և ֆրանսահայ հանրային գործիչ Ժիրայր Քերքերյանի հետ Ամեն ձերբակալություն էլ ավելի է ամրացնում գիտակցումը՝ որ պետք է օր առաջ ազատվել այս հիվանդ և հոգեպես սնանկ իշխանությունից. Միքայել ԳրիգորյանՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԻշխանությունը փորձում է քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել․ ԱբրահամյանԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացԽուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինի Օրակարգ․ Խլելն ու «կուլակաթափ անելը» Փաշինյանի գլխում 90-ականներից են դրոշմված․ Հրայր ԿամենդատյանԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին. հասցեներ Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Պետք չէ փրկիչներ փնտրել. նոր առաջնորդները դուրս կգան ժողովրդի միջից. Արման ՎարդանյանԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԼիմասոլ քաղաքի Morfi Gallery պատկերասրահում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսի բացումըՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարՆիկոլը խնդրելով, աղաչելով` գնացել է Էրդողանի դուռը. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. Ալիև ՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի ՍարգսյանՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան Ակումբային ԱԱ. «Ինտեր Մայամին» և «Պալմեյրասը» ոչ-ոքի խաղացին վերջին տուրում Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ «Անսահման հպարտ եմ, որ եղել եմ Գուժ Ալեքսանդրովիչի խաղընկերը». գործընկերները՝ Գուժ Մանուկյանի մասին «Ես ապրում էի բաց սրտով՝ մշտապես երկրորդ պլան մղելով զգացմունքներս». Մաշա Մնջոյան «Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին «Տեսնելով կնոջ հոգսը՝ ամուսնանալ չեմ ցանկացել». Արմինե Գրիգորյան Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Սամվել Կարապետյանը պատանդ է` եկեղեցին պաշտպանելու համար. Հովհաննես Իշխանյան «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագային Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Վեհափառը ճի´շտ է անում, որ խոսում է Արցախի մասին. Լիլիթ Արզումանյան Արևային ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ՝ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու նպատակով