Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին
TV![Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին](/timthumb.php?src=disc/10-05-24/49a347320be14042ee2baea69270065f.jpg&w=780)
Այսօր ժամը 10-ից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներին և ի սկզբանե Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած` հանուն հայրենիքի փրկության շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերող «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին` ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում բաժիններ:
Կուսակցության անդամները փակել էին փողոցներ և կոչ էին անում քաղաքացիներին միանալ խաղաղ անհնազանդության ակցիային: Նրանց տեղափոխում են ոստիկանության բաժիններ` պատճառաբանելով, թե վերջիններս չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին և խախտում են հասարակական կարգը: