Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ» «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»


«Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ էր իր տեսակով, բայց երբ հայտնվում էր իրեն հարազատ միջավայրում, աշխույժ էր: Բոլորին ուրախացնում էր, միավորում, կազմակերպում էր, որ բոլորը հանդիպեին, լավ ժամանակ անցկացնեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիաննան՝ Արտյոմի մայրիկը:

Վերհիշելով որդու դպրոցական տարիները՝ նշում է՝ մինչև չորրորդ դասարանը շատ լավ է սովորել: Արտյոմը միջնակարգ կրթություն է ստացել Շենիկ գյուղի դպրոցում: «Երբ գնում էի ծնողական ժողովների, բոլոր ուսուցիչներն իրենից շատ գոհ էին: Բայց հետո չսովորեց, երևի տղաներից շատերին բնորոշ մի բան էր: Շատ էր սիրում մաթեմատիկան: Իր դասարանի ուրախությունն էր: 11-րդ դասարանն ավարտում էր, ցանկություն հայտնեց «Թումո» ընդունվելու: Ընդունվեց, դասերը պետք է սկսվեին, բայց համավարակի շրջանն էր, դասերը հեռավար էին անցկացնում: Երբ արդեն նորմալ հունի մեջ պետք է ընկնեին և դասերի հաճախեր, մեկնեց ծառայության»: Երբ հարցնում եմ Արտյոմի ցանկությունների մասին, թե ինչով պետք է զբաղվեր ծառայությունից վերադառնալուց հետո, տիկին Լիաննան արձագանքում է՝ որդին երազում էր սեփական խանութն ունենալու մասին: «Միշտ իրեն ասում էինք՝ կա՞ մի բան, որ երազում ես, ուզում ես իրականություն դարձնել, խորհուրդ էինք տալիս՝ Արտյո՛մ, հետոյի մասին մտածենք: Բայց նա ապրում էր օրով:

«Չէ, մա՛մ, աշխարհ մեռնել կա»: Միշտ այդ խոսքը կրկնում էր՝ մա՛մ, վայելեք, աշխարհ մեռնել կա: Երբ փոքր էր, երևի չորրորդ դասարանում էր սովորում, հեռուստացույցով լսել էր, որ Վանգան ասել է, թե 2023 թ.-ին պետք է պատերազմ լինի, Հայաստանի մասին էլ էր ինչ-որ բան լսել: Հաշվարկներ արեց ու ասաց՝ մա՛մ, իմ ծառայության ժամանակ է պատերազմը լինելու»: Արտյոմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. հուլիսի 1-ին: Ծառայում էր Վարդենիսում: Մայրիկն ասում է՝ որդին, կարծես, չէր ուզում ծառայության մեկնել, ու պատմում է նրա կանխազգացումների մասին: «Ասում էր՝ գնամ, հետ չեմ գալու: Ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ, իրեն չէին կանչում: Դպրոցում քննությունները հանձնեց, ծանուցագիրն ուղարկեցին, տասն օր հետո պետք է մեկներ ծառայության:

Հետաքրքիր մի բան ասեմ, բայց այդ տասն օրվա մեջ, կարծես, փոխվեց, պատրաստվեց ծառայությանը: Հուլիսի մեկին իր մտերիմ ընկերը պետք է մեկներ, Արտյոմի մեկնելու օրն ավելի ուշ պետք է լիներ, բայց գնաց զինկոմիսարիատ ու կամավոր ընտրեց նույն օրը, ինչ ընկերը»: Արտյոմն առաջին հինգ ամիսը ծառայել է Վարդենիսի Արտանիշ գյուղում: Դրանից հետո տեղափոխվել է Զոդ: «Այդ հինգ ամսվա ընթացքում ձեռքը կոտրեց, հոսպիտալում պառկեց: Մատը չէր աշխատում, չէր ծալվում: Դրանից հետո Զոդում ծառայելու ընթացքում սեպտեմբերյան պատերազմն սկսվեց, ինքը թոքաբորբով հիվանդ պառկած էր հոսպիտալում: Ամբողջ գիշեր վիրավորներին էր օգնել, բժիշկների հետ տեղավորել հոսպիտալում: Հայրիկն այդ օրը գնաց իր մոտ, Արտյոմին տեղափոխեցին Մարտունու հիվանդանոց: Բուժումը ստացավ, առողջացավ, արձակուրդ եկավ, հետո կրկին անցավ իր ծառայությանը: Ծառայության ընթացքում անընդհատ իր հետ մի բան լինում էր: Կարծես ինքն էլ այդ ներքին զգացողությունն ուներ, որ մի բան լինելու է:

Դիրքերից խոսում էր ինձ հետ, ասաց՝ մա՛մ, ուզում եմ լավ ձյուն գա, մեզ դիրքից չիջեցնեն: Երբ հարցրեցի, թե ինչու, արձագանքեց՝ մա՛մ, հաջորդ անգամ, որ պետք է դիրք բարձրանամ, լավ տեղ չեմ գնալու: Ես էլ անգամ նախատեցի իրեն, որ նման բաներ չմտածի: Հիշեցրեցի, որ դիրքերից իջնի, տուն է գալու ամեն անգամվա նման: Իր հրամանատարն էր միշտ ասում՝ այնքան լավ է ծառայում, որ արժանի է դիրքից իջնելուց հետո տուն գնալ: Դիրքից իջավ, հինգ օրով եկավ տուն, բոլորիցս կարոտն առավ: Երբ արձակուրդ էր գալիս, տանը չէր մնում: Անգամ բարկանում էի՝ Արտյո՛մ, դու մեզ չես կարոտո՞ւմ: «Մա՛մ, ահագին մնացի ձեր կողքին, հիմա էլ գնամ ընկերներիս հետ ժամանակ անցկացնեմ»: Երբ նորից վերադարձավ ծառայության, մոտ տասն օր Զոդի զորամասում էր, որը պայթեցրել էին, գործ էր անում: Այդ ընթացքում (դեպքից երեք օր առաջ հեռախոսն էր կորցրել) ընկերների հեռախոսներով էր զանգում»:

Դեպքի օրվա գիշերը Արտյոմը զանգահարում է մայրիկին, ցանկանում է քույրիկի հետ խոսել: «Հարցրեց՝ մա'մ, Սյուզին ո՞ւր է, ասացի, որ արդեն ուշ է, պառկել է: «Լավ, մա'մ, քնեք, հանգստացեք»: Ինձ հետ խոսելուց հետո զանգահարում է դասընկերոջը, նա էլ էր ծառայում. «Զանգել եմ, որ հաջող անեմ, բոլոր զենքերը մեր կողմ են ուղղված, չգիտեմ՝ լույսը մեր վրա կբացվի, թե չէ»: Իրենցից որոշակի հեռավորության վրա թշնամու զորամաս է եղել: Լույսը բացվեց, նորից զանգեց ինձ՝ մա'մ, ի՞նչ եք անում: «Տան գործերով ենք, Արտյոմ ջան»: Տատիկի հետ խոսեց»: Զանգի ավարտից րոպեներ անց Արտյոմը զոհվում է դիպուկահարի կրակոցից՝ 2023 թ. ապրիլի 23-ին Զոդում: Մայրիկը հիշում է որդու հետ զրույցները, ասում՝ հրաշալի հարաբերություններ ուներ ծառայակից ընկերների հետ, օգնում ու աջակցում էր ամեն հարցում:

«Պատահական չէ, որ երբ տղաները զորացրվեցին, եկան Արտյոմի մոտ»: Արտյոմը կրտսեր եղբայր և քույրիկ ունի: «Քույրիկ ունենալը երկուսի երազանքն էր: Այնքան էր ընկերներին պատմել քրոջ մասին, ասել՝ որ զորացրվեմ, քրոջս թագուհու նման պետք է պահեմ: Հիմա ընկերներն են գալիս մեր տուն՝ ծաղիկներով, քաղցրավենիքով, այնպես, ինչպես Արտյոմը կգար: Այնքան էր քույրիկի մասին խոսել, որ ով մեր տուն էր գալիս, ասում էր՝ Սյուզին ո՞ւր է: Սյուզին նկարչության էր հաճախում, Արտյոմն ասել էր՝ ինձ կնկարես: Նկարել էր, պահել, Արտյոմն արձակուրդ եկավ, նկարը տեսավ ու արձագանքեց՝ բայց ինձ նման չի: Զանգում էր, Սյուզիին հարցնում՝ իմ քույրիկը ի՞նչ է դառնալու, նա էլ պատասխանում էր՝ նկարչուհի: Ասում էր՝ ես կգամ, որ քեզ դասերի տանեմ: Հիմա էլ Արտյոմից հետո քույրիկն է ապրելու ուժ տալիս: Արտյոմին երազներիս շատ եմ տեսնում: Ամեն ինչի հետ կապված ինձ, կարծես, զգուշացում ուղարկի, ինչ հարց ունենում եմ, երազում ինձ պատասխաններ է ուղարկում»:

Հ. Գ. - Արտյոմ Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Շենիկի գերեզմանատանը՝ Արցախյան առաջին և 44օրյա պատերազմներում անմահացածների կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում Երկիրը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»«ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինFacebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից․ Մհեր Ավետիսյան Իրավապահ համակարգի փոխարեն Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբ է. Մենուա Սողոմոնյան