Երևան, 13.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ» Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ»


Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում լինի կամ, ասենք, հենց վերջին օրերին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, նույնիսկ բնական է, որ մեկ էլ կտեսնես՝ երկու-երեք հայրենակից սկսում են բորբոքված բանավիճել: Մի քանի թռուցիկ բառը բավական է՝ բանավեճի թեմայի կամ առարկայի մասին պատկերացում կազմելու համար: «Սրանք են մեղավոր... չէ, նրանք են մեղավոր... չէ, էն մյուսներն են մեղավոր...»: Երբեմն վեճն ավելի է բորբոքվում. «Այ, դուք հանձնեցիք Ղարաբաղը... ո՞նց թե, երբ արդեն հանձնած էր մի 20 տարի առաջ... ո՞նց թե՝ հանձնած էր...», ու գնա՜ց: Սխալվես ու մեջ ընկնես, ապա միանգամից բոլորը մոռանում են, որ մի րոպե առաջ այլ մեղավորներ էին նշանակում, շուռ են գալիս ու... հիմա էլ դու ես մեղավոր: Իսկ եթե լրագրող ես, ապա մեղավոր ու մեղավոր ես... Բայց սա՝ այնպես, սովորական դարձած ուղեկից խոսակցություն է:

Բայց այն, ինչ նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու մոտ ամփոփիչ հավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց արցախցի արտիստ Քաջիկ Հարությունյանը, իսկապես էլ մտորելու առիթ տվեց: Իսկ նա, ելույթի ընթացքում նկարագրելով Արցախի ու արցախցի մեր հայրենակիցների հետ կատարված ողբերգությունն ու աղետը, մասնավորապես ասաց. «Ո՞վ է այդ ամենի մեղավորը, ժամանակը կպարզի»: Այսինքն, ինչպե՞ս թե «ժամանակը կպարզի»: Իսկ ի՞նչ է, ժամանակակիցներս, կարելի է ասել՝ ականատես-վկաներս չենք տեսնո՞ւմ, չգիտե՞նք, թե «ով է մեղավորը»: Այսինքն, էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հասկանանք (նկատի ունեմ՝ որպես հանրույթ, որպես հասարակություն), թե հատկապես ով է մեղավոր և մեղքն ինչ փուլերով գործեց: Եթե կան հայրենակիցներ, որ դեռ ուզում են տաքացած բանավիճել կամ վիճաբանել, ապա թերևս արժե հորդորել՝ հանդարտվե՛ք, սիրելի հայրենակիցներ ու ազգակիցներ, հանդարտվե՛ք: Պաղե՛ք, մտորե՛ք ու համադրե՛ք ակնհայտ ու հանրահայտ փաստերը: Երբ դա անեք, պարզորոշ կտեսնեք բացահայտը. Արցախը հանձնել, ավելին՝ ուրացել է 1 մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Հասկանալի է, այս դեպքում սոսկ «1 մարդ» չէ, այլ Նիկոլ Փաշինյանը՝ իր քպական թիմով, իր սատելիտների աջակցությամբ: Խոսքը տվյալ դեպքում քրեաիրավական առումով մեղավոր լինելու մասին չէ: Այ, դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք ժամանակին կտան պատասխանը: Խոսքը կոնկրետ քաղաքական պատասխանատվության (այս դեպքում՝ անպատասխանատվության) և այդ առումով՝ մեղավոր լինելու մասին է, ինչից, իհարկե, կարող է բխել քրեաիրավականը: Գուցե արժե՞ թեթևակի հիշեցնել հանրահայտ դրսևորումները: Օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, հայտարարեց «սեփական կետից բանակցելու» մասին: Կամ այն, որ «սեփական կետից» նրա բանակցելը գործնականում վերածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տորպեդահարման: Կամ՝ այն, որ բանակցային գործընթաց ասվածը վերածվեց «վերելակային դիվանագիտության», «զապիսկաներով» Ալիևի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների, որոնց մասին ոչինչ գործնականում չբարձրաձայնվեց:

Իսկ ո՞վ ելավ ու Ստեփանակերտի կենտրոնում հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ցանկացած ոք կարող էր նման բան հայտարարել կամ կրկնել հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ հարցազրույցում ասած այդ արտահայտությունը: Ցանկացած ոք, միայն ո՛չ այն անձը, որը պետության ղեկավարի կարգավիճակ ունի և գլխավոր բանակցողն է ի պաշտոնե: Այդ ժամանակ էլ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում էր, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմական գործողությունների ուղիղ հրահրում: Դա թշնամու ձեռքը հաղթաթուղթ ու բանակցային (քաղաքական) գործընթացից դուրս գալու և ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ (շատ են սիրում ՔՊ-ում այս բառը, չէ՞) հնարավորություն տալ էր նշանակում: Ու այդպես էլ եղավ:

Կարելի է էլի ու էլի թվարկել բազմիցս արծարծված փաստարկները: Բայց այստեղ փաստարկների քանակը չէ: «Քար ծակող», այն է՝ անհերքելի փաստերը չեն: Դրանց շարքում ամենից անհերքելին այն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ, Ալիևի ու Էրդողանի առաջ պարտավորվեց, որ կուրանա Արցախը: Եվ ուրացավ: Պաշտոնապես և ի լուր բոլորի դա արեց 2023-ի գարնանը, իսկ աշնանն արդեն հանձնեց: Այնպես որ, մի լարեք միմյանց նյարդերն ու ջղերը, հարգելի հայրենակիցնե՛ր, մեղավորն ակնհայտ է: «Ի՞նչ անել» դասական հարցի պատասխանն էլ է ակնհայտ, ու դա ակնհայտ էր առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսյալ: Իշխանությունից հեռացնել մեղավորին, պարտության, մահաբերության, պատերազմաբերության ու կորստաբերության խորհրդանիշին, թշնամու հետ ձեն-ձենի տված՝ մեր ժողովրդին պատերազմով սպառնացողին:

Արցախի կորստի, Հայաստանի Հանրապետությանը պատուհասած աղետների, սուբյեկտայնության, ինքնիշխանության շեշտակի անկման համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանը, իր «քաղաքական թիմը», իրենց աջակցող սատելիտները: Հա, մնացած բոլորս էլ ենք մեղավոր, բայց մեղավոր ենք այն բանում ու այնքանով, որ թույլ ենք տվել (ու դեռ տալիս), որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն շարունակեն պաշտոնավարել ու լինել իշխանություն: Սա, ցավոք, բոլորիս է վերաբերում. և՛ այս 3-4 տարին ակտիվ պայքարողներին, և՛ հատկապես անտարբերության մեջ պարուրվածներին, և՛ «քաղաքականությամբ չզբաղվողներին», և՛ «գլուխը կախ իրենց գործն անողներին»: Ուրեմն, բավարար կամ լիարժեք չենք պայքարել, ուրեմն, չենք կարողացել ինչպես հարկն է՝ մարդկանց բացատրել, ուրեմն այս, ուրեմն՝ այն: Բայց հիմա դա չէ հարցը: Հիմա հարցն այն է, որ մեղավորն ակնհայտ է: Ինչ անելը՝ պարզ է: Մնում է՝ անելը: Առնվազն՝ անողներին չխանգարելը: Հակառակ դեպքում, բոլորս ենք դառնում մեղսակից, իսկ հայրենազրկում թույլ տալն այնպիսի մեղք է, որի տակից շատ դժվար է դուրս գալ, եթե ընդհանրապես հնարավոր է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իմ 42 հազար թոշակով Նիկոլը քանի՞ օր կապրի. քաղաքացի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ»Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»Ֆասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ»Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ»Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ»Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ»Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ»Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ. Տիգրան Աբրահամյան Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է Բազմաթիվ կոնգրեսականներ իրենց դժգոհությունն են արտահայտել Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ ՈՒԵՖԱ-ում հավանական են համարել՝ խաղից դուրսի որոշման կանոնները կարող են փոխվել Փաշինյանը պարտավոր էր գտնվել Մոսկվայում․ Մհեր Ավետիսյան «Ես ափսոսում եմ, որ հազար ու մի հարց չեմ տվել մայրիկիս, քանի դեռ նա կար». Նազենի Հովհաննիսյան Մեր պապերը հաղթել են ֆաշիզմին, եթե չլիներ այդ հաղթանակը, չէր լինի այսօրվա Հայաստանը. Մհեր Ավետիսյան Մեր ժողովուրդը որտեղ հայտնվել է, այդ երկրի զարդն է եղել. Արսեն Գրիգորյան Մեր սերունդներին դաստիարակելու ենք մեր հերոսների կերպարով. Մենուա Սողոմոնյան Պուտինը պետք է Զելենսկու հետ անձամբ հանդիպի Ստամբուլում. Ֆրանսիայի ԱԳ նախարար Եթե մեր սերունդը կարողանա իր երեխաներին՝ մեր ապագա սերնդին, գոնե անվտանգ երկիր ու պետություն ժառանգել, ապա այս նոր սերունդը իսկապես կկառուցի մեր երազանքների Հայաստանը․ Մհեր Ավետիսյան ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը Ոսկու գինը առաջին անգամ իջել է մեկ ունցիա Ծնվել է Սարիկ Անդրեասյանի 2-րդ դուստրը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը ներկայացնում է աշխարհին. Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու Ստուգվել է ստացված ահազանգը, որոնողական աշխատանքները վերսկսվել են Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը Սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում Գնացողները չեն վերադառնա, քանի դեռ ապահով չէ․ Սյունիքում անվտագային ճգնաժամ է Խոշոր վթար Երեւան–Էջմիածին ավտոճանապարհին Ամեն օր պետք է զոհերի մայրերի կողքին լինենք. Դավիթ Սարգսյան Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել Կերչում բացվել է Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիային նվիրված հուշահամալիր (լուսանկարներ, տեսանյութ) Չինաստանում ահռելի լեռնաշղթան արևային կայանի է վերածվել Մհեր Ավետիսյանի այցը Աբովյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Ո՞վ կդառնա Արցախի նոր նախագահ. Փաշինյանը ցանկանում է վերջ դնել պետական ինստիտուտներին Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Իրական եվ պատմական թշնամու տնտեսական դեմքը․ Հրայր Կամենդատյան Նիկոլի արածն ի՞նչ է` ճանապարհներ սարքելը, որ հետո տա թուրքի՞ն. քաղաքացի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր մեր երկրի դեմ իրականացվող տեղեկատվական ահաբեկչությանը․ Ավետիք Չալաբյան Բիթքոյնի գինը գերազանցել է 105,000 դոլարը Երեկ մենք Ալավերդիում բացեցինք մեր թվով չորրորդ տարածքային գրասենյակը․ Ավետիք Չալաբյան