Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները
Հասարակություն![Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները](/timthumb.php?src=disc/21-05-24/a8443446d9edb36327e240013a47c288.jpg&w=780)
Մայիսի 16-ին ԵՊՀ-ի տարածքում տեղի է ունեցել «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի գործընկեր դառնալու նպատակն էր խթանել Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի և թվային ակտիվների ոլորտի զարգացումը։
Հիշեցնենք, որ Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ և մագիստրատուրայում դասավանդվող ծրագիր:
«ԲանՈՒԳործ» էքսպոյի շրջանակում հայաստանյան առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց պորդուկտներն ու ծառայությունները։
Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը։
Fastex-ի աշխատակիցները ներկայացրել են նաև էկոհոմակարգի հնարավորությունները և անդրադարձել Fastex Exchange և Fastex Wallet հավելվածների տեխնիկական հնարավորություններին, իսկ տաղանդների կառավարման և ներգրավման բաժնի մասանգետները կիսվել են ընկերության ազատ հաստիքների մասին տեղեկատվությամբ։
Fastex ընկերության խորհրդական Արամ Ջիվանյանը պանելային քննարկումների ընթացքում խոսել է «Web3-ի զարգացումը․ հեռանկարներ Fastex-ի հետ» թեմայով։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։
![](disc/21-05-24/a4955006329311fd9f25f35d19f09d8f.jpg)
![](disc/21-05-24/bd59cb3b98c66173ffcfdf67f8f15814.jpg)
![](disc/21-05-24/44600e7fdfc77265b020ce931cbe42d8.jpg)
![](disc/21-05-24/ae46b308bad536cdcf9d773a1a3b5b97.jpg)
![](disc/21-05-24/1c525e916d350c32a02c13e7618d5307.jpg)
![](disc/21-05-24/89749e8c3231c4cc43ca3b1f3359bcd4.jpg)