Երևան, 14.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ»


Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի «կրեդոն» սուտն ու կեղծիքն են, այլևս, կարծես, որևէ մեկի համար նորություն չէ: Լրատվամիջոցները (այդ թվում՝ «Փաստ» թերթը) ոչ մեկ անգամ ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի արած այս կամ այն հայտարարությունը, պնդումը և դրանից որոշ ժամանակ անց դրան տրամագծորեն հակասող կամ նախկին հայտարարությունը «հեչ անող» արտահայտությունները, փաստերը: Ավելին, մեր առանձին գործընկերներ նույնիսկ «բազմահատորյակ» ամփոփ տեղեկանքներ են կազմել, որոնք նվիրված են բացառապես Նիկոլ Փաշինյանի ստերին: Խոսքը հիմնականում 2018 թվականի իշխանազավթումից հետո ընկած ժամանակաշրջանի ստերի մասին է:

Թեպետ, նախկինում էլ այդ առումով նա ռեկորդների պակաս երբեք չի ունեցել: Որոշակի իմաստով, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի ու յուր ՔՊ-ի հիմնական «գաղափարախոսությունը», կներեք, ստիզմն է, իսկ կառավարման համակարգն էլ, այսպես ասենք, ստակրատիան: Սարկազմը՝ սարկազմ, բայց այս ամենն արդեն բացարձակապես անտանելի է դառնում: Սուտը ոչնչացնում է հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքի ու ոլորտների կենսագործունեության թթվածինը: Այդ, այսինքն՝ ստի տիրապետման տեսանկյունից հասկանալի է, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր քաղշրջապատն ինչո՞ւ են այդքան ցավոտ ու գերնյարդային արձագանքում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանն ու այն գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու նրա հայտարարություններին:

Ի վերջո, Սրբազանը հայտարարել է, որ սա ճշմարտության, լույսի պայքարն է՝ ընդդեմ ստի, կեղծիքի: Հատկանշական է, որ լրատվամիջոցներում բազմիցս արծարծված փաստական տվյալներից կազմված մի 5 րոպեանոց հոլովակ էին պատրաստել շարժման նախաձեռնողները: Հոլովակը ներառում էր Փաշինյանի հանրահայտ ստերից մի քանիսը միայն: Շատ փոքր մասը: Բագրատ Սրբազանն իշխանություններին առաջարկեց (դեռևս մայիսի 12-ին) հերքել ստախոսության վերաբերյալ մեղադրանքները: Մինչ օրս հերքումային ձեն-ձուն չկա: Հակառակը, փաշինյանական քարոզչությունը, «ֆեյք-նյուզը», զանազան «ֆեյքաբարո» քպական ու քպամերձ կերպարներ շարունակում են ինտենսիվորեն նորանոր ստեր տարածել:

Այդպիսի վառ օրինակ էր ՔՊ-ի ու Փաշինյանի համակիրների շրջանում ու միջոցով տարածվող այն բացահայտ կեղծիքը, թե Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, հարկեր չի վճարում, պետք է այն «մտցնել» հարկային դաշտ: Այս վերջինը, որն, ի դեպ, չափազանց բացահայտ սուտ էր, ասվեց պետական համակարգում խիստ բարձրաստիճան մեկի կողմից: Բայց... ինչն է հետաքրքիր: Եթե, օրինակ՝ 1-2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի կամ ավելի ցածր ռանգի քպականի սուտը վերաբերում էր հիմնականում խոստումներին, այսինքն՝ բացահայտելու համար որոշակի ժամանակ էր պահանջվում, ավելին՝ նույն Փաշինյանի որոշ ստեր «բռնվել» են անգամ մի քանի տարի անց, ապա հիմա առավելապես շրջանառության մեջ են դրվում փաստական... ստեր: Այսինքն, ստեր երեկվա կատարվածի մասին, կամ ստեր, որոնք բացահայտվում են, ասենք, մեկ ժամ անց: Այսինքն, Փաշինյանի իշխանությունն անցել է մի քանի ժամվա, անգամ մի քանի րոպեի կյանք ունեցող ստերի: Այնպիսի ստերի, որ հերքվում կամ բացահայտվում են, ինչպես ասվում է, դեռ լրահոսում մի կարգին չհայտնված: Լինի դա կուսակրոն հոգևորականին զավակների վերագրումը, Կրեմլից կամ չգիտես, թե՝ որտեղից ֆինանսավորումը և այդպես շարունակ: Չկրկնենք: Իսկ հարկ չմուծելու վերաբերյալ հայտարարությամբ Փաշինյանի իշխանությունն ուղղակիորեն հաջորդ իսկ վայրկյանին հայտնվեց հիմարագույն դրության մեջ: Ինչպես ասվում է՝ տեղում պարզվեց, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, ոչ միայն պարտաճանաչ հարկատու է, որպես իրավաբանական անձ, այլև երկրի խոշոր 1000 հարկատուների ցանկում է, և 2023 թվականին 435 միլիոն դրամ հարկ է վճարել, իսկ 2024-ի առաջին 3-րդ եռամսյակի պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 147 մլն դրամ:

Այնպես որ, Եկեղեցին հարկվում է, հարկատու է: Չեն հարկվում միայն ծիսաարարողակարգային նշանակության առարկաները, հավատքի հետ կապված պարագաները: Հասկանալի է, որ Մայր Աթոռի թե՛ Դիվանապետը, թե՛ այլ աստիճանավոր հոգևորականներ արագորեն արձագանքեցին փաշինյանական իշխանության ստահոդ հայտարարությանը, լրագրողներն արագորեն բացահայտեցին սուտը: Իսկ սուտը տարածող իշխանությունը ևս մեկ անգամ խայտառակվեց, չնայած նրանց համար դա կարծես առօրեական մի բան է դարձել արդեն: Այստեղ հետաքրքիր է այլ բան. այն, թե ինչի վրա են հույս դնում՝ նման կարճակյաց ստեր տարածողները: Այսինքն, հաշվարկն այն է, որ դա նստվա՞ծք կտա (մենք այդ՝ «նեխած ծովատառեխի» հակաքարոզչական տեխնոլոգիական հնարքը հանգամանորեն ներկայացրել ենք արդեն, այստեղ չենք կրկնի): Թե՞ իսկապես արդեն այնքան «խառն» են, որ չեն բարեհաճում մի անհեթեթություն տարածելուց առաջ գոնե ճշտել, թե այն որքանով է անհեթեթ:

Ավելին, սուտը դարձել է կառավարման համակարգի մաս. այսինքն, ոչ միայն պատգամավորները, այլ քպականներն են ակնհայտ սուտ խոսում, այլև պետական մի շարք մարմիններ՝ իրենց հաղորդագրություններով, ինչին դեռ կանդրադառնանք: Ըստ երևույթին՝ Փաշինյանի ու նրա իշխանության «բարձր» նստած այլ ներկայացուցիչների նյարդերն արդեն իսկ տեղի են տվել: Ոստիկանական բռնությունները, «բերետակիրների» կատաղի հարձակումները խաղաղ մարդկանց վրա, կես ժամում բացահայտվող ու հերքվող ստերի «շատրվանումները», ջղագրգիռ գոռգոռոցները Ազգային ժողովում դրա ամենից ցայտուն վկայությունն են:

Միայն մեկ բան է այս ամենի մեջ անհասկանալի թվում. իրո՞ք քպականներից որևէ մեկը տուն գնալուց հետո, ընտանիքին, հարազատներին հանդիպելիս, առավել ևս՝ գլուխը բարձին դնելիս ամոթի զգացում չի ունենում: Թեկուզ հենց այդքան բացահայտ սուտ ասելու համար: Իրենց բերած աղետների մասին դեռ չենք խոսում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարՈւկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները. ՄակրոնԹրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներՀաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանԴահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ հայտնի է եզրափակչի երկրորդ մասնակիցը Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին Երբ մեզ բռնության էին ենթարկում, 20 րոպե անց մյուս ընդդիմադիրները չպետք է Նիկոլի հետ հարց քննարկեին Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Պաշտպանը դատապարտում է ուսուցչի նկատմամբ դրսևորված ատելության խոսքը և երեխաների թիրախավորումը Թրամփը Սաուդյան Արաբիայից ժամանել է Կատար «Նամակ զավակիս». Լյոկան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել «Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Հայաստանում է «ՀայաՔվեն» համայնքներում զարգացնում է մարդկանց առաջնորդական կարողությունները. Մենուա Սողոմոնյան ԱԺ «վակխանալիա» կամ «դուխովների» անդաստիարակությունն ամենաբարձր մակարդակից սկսած. Աննա Կոստանյան Հայհիդրոմետից զգուշացնում են Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանն ու կինը միայն վատացրել են ժողովրդի վիճակը. քաղաքացի Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)Հովհաննես Ծառուկյանը ներկա է գտնվել Կոտայքի մարզի ավագ տարիքայինների բռնցքամարտի եզրափակիչ առաջնությանըԵՄ-ը դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՓաշինյանինՇարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներումԵս չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին. Ռաֆինյա Եգիպտոսում նավթի և գազի 3 հանքավայր է հայտնաբերվել Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը (տեսանյութ)«Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրՄինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել ԹրամփինՀէՑ-ից տեղեկացնում են