Երևան, 25.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը Ինչո՞ւ են նորից ակտիվացել Միութենական պետության թեմայի շուրջ քննարկումները. «Փաստ» Իրադարձությունների այսպիսի շրջադարձը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Փաստ» «Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ» «Խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» «Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել». «Փաստ» Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ»


Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի «կրեդոն» սուտն ու կեղծիքն են, այլևս, կարծես, որևէ մեկի համար նորություն չէ: Լրատվամիջոցները (այդ թվում՝ «Փաստ» թերթը) ոչ մեկ անգամ ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի արած այս կամ այն հայտարարությունը, պնդումը և դրանից որոշ ժամանակ անց դրան տրամագծորեն հակասող կամ նախկին հայտարարությունը «հեչ անող» արտահայտությունները, փաստերը: Ավելին, մեր առանձին գործընկերներ նույնիսկ «բազմահատորյակ» ամփոփ տեղեկանքներ են կազմել, որոնք նվիրված են բացառապես Նիկոլ Փաշինյանի ստերին: Խոսքը հիմնականում 2018 թվականի իշխանազավթումից հետո ընկած ժամանակաշրջանի ստերի մասին է:

Թեպետ, նախկինում էլ այդ առումով նա ռեկորդների պակաս երբեք չի ունեցել: Որոշակի իմաստով, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի ու յուր ՔՊ-ի հիմնական «գաղափարախոսությունը», կներեք, ստիզմն է, իսկ կառավարման համակարգն էլ, այսպես ասենք, ստակրատիան: Սարկազմը՝ սարկազմ, բայց այս ամենն արդեն բացարձակապես անտանելի է դառնում: Սուտը ոչնչացնում է հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքի ու ոլորտների կենսագործունեության թթվածինը: Այդ, այսինքն՝ ստի տիրապետման տեսանկյունից հասկանալի է, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր քաղշրջապատն ինչո՞ւ են այդքան ցավոտ ու գերնյարդային արձագանքում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանն ու այն գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու նրա հայտարարություններին:

Ի վերջո, Սրբազանը հայտարարել է, որ սա ճշմարտության, լույսի պայքարն է՝ ընդդեմ ստի, կեղծիքի: Հատկանշական է, որ լրատվամիջոցներում բազմիցս արծարծված փաստական տվյալներից կազմված մի 5 րոպեանոց հոլովակ էին պատրաստել շարժման նախաձեռնողները: Հոլովակը ներառում էր Փաշինյանի հանրահայտ ստերից մի քանիսը միայն: Շատ փոքր մասը: Բագրատ Սրբազանն իշխանություններին առաջարկեց (դեռևս մայիսի 12-ին) հերքել ստախոսության վերաբերյալ մեղադրանքները: Մինչ օրս հերքումային ձեն-ձուն չկա: Հակառակը, փաշինյանական քարոզչությունը, «ֆեյք-նյուզը», զանազան «ֆեյքաբարո» քպական ու քպամերձ կերպարներ շարունակում են ինտենսիվորեն նորանոր ստեր տարածել:

Այդպիսի վառ օրինակ էր ՔՊ-ի ու Փաշինյանի համակիրների շրջանում ու միջոցով տարածվող այն բացահայտ կեղծիքը, թե Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, հարկեր չի վճարում, պետք է այն «մտցնել» հարկային դաշտ: Այս վերջինը, որն, ի դեպ, չափազանց բացահայտ սուտ էր, ասվեց պետական համակարգում խիստ բարձրաստիճան մեկի կողմից: Բայց... ինչն է հետաքրքիր: Եթե, օրինակ՝ 1-2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի կամ ավելի ցածր ռանգի քպականի սուտը վերաբերում էր հիմնականում խոստումներին, այսինքն՝ բացահայտելու համար որոշակի ժամանակ էր պահանջվում, ավելին՝ նույն Փաշինյանի որոշ ստեր «բռնվել» են անգամ մի քանի տարի անց, ապա հիմա առավելապես շրջանառության մեջ են դրվում փաստական... ստեր: Այսինքն, ստեր երեկվա կատարվածի մասին, կամ ստեր, որոնք բացահայտվում են, ասենք, մեկ ժամ անց: Այսինքն, Փաշինյանի իշխանությունն անցել է մի քանի ժամվա, անգամ մի քանի րոպեի կյանք ունեցող ստերի: Այնպիսի ստերի, որ հերքվում կամ բացահայտվում են, ինչպես ասվում է, դեռ լրահոսում մի կարգին չհայտնված: Լինի դա կուսակրոն հոգևորականին զավակների վերագրումը, Կրեմլից կամ չգիտես, թե՝ որտեղից ֆինանսավորումը և այդպես շարունակ: Չկրկնենք: Իսկ հարկ չմուծելու վերաբերյալ հայտարարությամբ Փաշինյանի իշխանությունն ուղղակիորեն հաջորդ իսկ վայրկյանին հայտնվեց հիմարագույն դրության մեջ: Ինչպես ասվում է՝ տեղում պարզվեց, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, ոչ միայն պարտաճանաչ հարկատու է, որպես իրավաբանական անձ, այլև երկրի խոշոր 1000 հարկատուների ցանկում է, և 2023 թվականին 435 միլիոն դրամ հարկ է վճարել, իսկ 2024-ի առաջին 3-րդ եռամսյակի պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 147 մլն դրամ:

Այնպես որ, Եկեղեցին հարկվում է, հարկատու է: Չեն հարկվում միայն ծիսաարարողակարգային նշանակության առարկաները, հավատքի հետ կապված պարագաները: Հասկանալի է, որ Մայր Աթոռի թե՛ Դիվանապետը, թե՛ այլ աստիճանավոր հոգևորականներ արագորեն արձագանքեցին փաշինյանական իշխանության ստահոդ հայտարարությանը, լրագրողներն արագորեն բացահայտեցին սուտը: Իսկ սուտը տարածող իշխանությունը ևս մեկ անգամ խայտառակվեց, չնայած նրանց համար դա կարծես առօրեական մի բան է դարձել արդեն: Այստեղ հետաքրքիր է այլ բան. այն, թե ինչի վրա են հույս դնում՝ նման կարճակյաց ստեր տարածողները: Այսինքն, հաշվարկն այն է, որ դա նստվա՞ծք կտա (մենք այդ՝ «նեխած ծովատառեխի» հակաքարոզչական տեխնոլոգիական հնարքը հանգամանորեն ներկայացրել ենք արդեն, այստեղ չենք կրկնի): Թե՞ իսկապես արդեն այնքան «խառն» են, որ չեն բարեհաճում մի անհեթեթություն տարածելուց առաջ գոնե ճշտել, թե այն որքանով է անհեթեթ:

Ավելին, սուտը դարձել է կառավարման համակարգի մաս. այսինքն, ոչ միայն պատգամավորները, այլ քպականներն են ակնհայտ սուտ խոսում, այլև պետական մի շարք մարմիններ՝ իրենց հաղորդագրություններով, ինչին դեռ կանդրադառնանք: Ըստ երևույթին՝ Փաշինյանի ու նրա իշխանության «բարձր» նստած այլ ներկայացուցիչների նյարդերն արդեն իսկ տեղի են տվել: Ոստիկանական բռնությունները, «բերետակիրների» կատաղի հարձակումները խաղաղ մարդկանց վրա, կես ժամում բացահայտվող ու հերքվող ստերի «շատրվանումները», ջղագրգիռ գոռգոռոցները Ազգային ժողովում դրա ամենից ցայտուն վկայությունն են:

Միայն մեկ բան է այս ամենի մեջ անհասկանալի թվում. իրո՞ք քպականներից որևէ մեկը տուն գնալուց հետո, ընտանիքին, հարազատներին հանդիպելիս, առավել ևս՝ գլուխը բարձին դնելիս ամոթի զգացում չի ունենում: Թեկուզ հենց այդքան բացահայտ սուտ ասելու համար: Իրենց բերած աղետների մասին դեռ չենք խոսում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում եւ ՀայաստանումՔիմ Քարդաշյանը 10 դայակից բաղկացած անձնակազմ ունի Վրաստանից գարեջրի արտահանման ողջ ծավալի 18 տոկոսը բաժին է ընկնում ՀայաստանինԱրցախցի իմ բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ հույս եւ վճռականություն ունեն, որ վերադառնալու են իրենց պատմական հայրենիք․ Լիաննա ՄանուկյանՎանաձորում մեքենա է այրվել Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը Արման Հովհաննիսյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել են 2 «Mercedes»․ կան տուժածներ Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով Սալահը՝ ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ծաղակաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է․ կան զոհեր Ե´վ Ադրբեջանը, և´ ՔՊ-ն հիմնված են հայատյացության վրա. Արմեն ՄանվելյանԱմենամեծ թալանչին հենց ա´յս իշխանությունն է. Հովհաննես ԻշխանյանԻշխանության ստանձնելու դեպքում մենք պետք է ձեռնամուխ լինենք մի շարք հզոր մեգանախագծերի իրականացմանը, որոնք հնարավոր կդարձնեն տարեկան մինչև 10 տոկոս տնտեսական աճը․ Հրայր ԿամենդատյանՀանքարդյունաբերությունը` պոլիտեխնիկցիների ուշադրության կենտրոնում (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները հեշտ չեն լինելու Հայաստանի ընդդիմության համար. Արտակ Զաքարյան Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին շարժական արևային էլեկտրակայանը երկաթուղային գծերի վրա Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Ի՞նչ են որոշելու Արցախի խորհրդարանականները Արևմուտքի և Ալիևի նվերը Փաշինյանին Մեր հողերը պիտի վերադարձվեն, ցանկալի է` դիվանագիտական ճանապարհով. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը. քաղաքացի«ՏԱՎՈՒՇ» հայրենակցական միության 10-րդ համագումարում ընտրված նոր ղեկավար կազմն ու հաստատված կանոնադրութունը պետական գրանցում ստացան Այլևս վե՛րջ․․․ այլ ճանապարհ գոյություն չունի․ Բագրատ Սրբազան Ինչ վնասակար հետևանքների է բերելու գործող վարչախմբի առաջարկած՝ զինվորական ծառայությունից փողով ազատվելու օրենքն ընդունվելու դեպքում. Ա. ՉալաբյանԻմփիչմենտի գործընթացում հովանավորներ փնտրողներին պետք է ասել հետևայլը. Արտակ ԶաքարյանԻնչի՞ համար էր ժամանակին օգտագործվում ձեռնափայտը. «Փաստ»Կառուցիր քո տունը Դոմուսի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Աշխարհում առաջին հեռագիրը, խոշոր վթար հանքում, 300-ից ավելի մարդու մահվան պատճառ դարձած անկարգություններ ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»Ինչո՞ւ են նորից ակտիվացել Միութենական պետության թեմայի շուրջ քննարկումները. «Փաստ»Իրադարձությունների այսպիսի շրջադարձը բազմաթիվ հարցեր է առաջացնում. «Փաստ»«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Խղճի ազատության» քողի տակ կոպտագույն ձևերով անտեսվում ու ոտնահարվում են բարոյական արժեքները. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»«Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել». «Փաստ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ»Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ»Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին քրոսովերը (տեսանյութ) Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրավորներԱնչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել էՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)