Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


Ինչպե՞ս չհայտնվել կոտրված տաշտակի առջև. ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունը՝ քաղաքական երկարակեցության բանալի՞. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Politnavigator.net-ը «Գրեթե ըստ Քենեդու. մի հարցրեք, թե ի՞նչ է պետք հարևաններին Ռուսաստանից, հարցրեք, թե ի՞նչ է պետք Ռուսաստանին իր հարևաններից» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարի Ռուսաստանին մոտ արտերկրում տեղի են ունենալու երկու ճակատագրական քաղաքական իրադարձություն, որոնց ելքը անհնար է նախապես կանխատեսել, բայց եթե լինի Ռուսաստանի համար բացասական սցենար, ապա կարող են կտրուկ փոխել աշխարհաքաղաքական դասավորությունները։ Խոսքը Վրաստանում և Մոլդովայում ընտրությունների մասին է։ Առաջին դեպքում Հարավային Կովկասում Ռուսաստանի համար կբացվի երկրորդ ճակատը, իսկ երկրորդ դեպքում կկրկնվի ուկրաինական հակամարտության սյուժեն, որի մեջ ամբողջությամբ կներքաշվեն Մերձդնեստրն ու Բեսարաբիան։ Բանն այն է, որ արևմտամետ ուղղվածությունը սնուցող արմատային հիմքը և՛ Քիշնևում, և՛ Թբիլիսիում ընդհանրապես չի կտրվել և մնացել է անձեռնմխելի և՛ Դոդոնի, և՛ Իվանիշվիլիի օրոք: Եվ այդ կուրսը նույնն է, ինչ Ուկրաինայինն է:

Ընդ որում, հիմա էլ Հայաստանն է ձգտում ԵՄ ու ՆԱՏՕ։ Այս ամենի ամբողջ տարբերությունն այն է, թե ինչպե՞ս են գնում դեպի այդ նպատակը՝ դանդաղ, բայց վստահ սողալով և ծուռ զիգզագներո՞վ, թե՞ բղավելով հակառուսական կարգախոսներ և ուղիղ առաջ նետվելով: Նույն օպերայից են Փաշինյանի, Սիմոնյանի և մյուս «VIP» հայերի աշխարհաքաղաքական վերջին մտավարժանքները։ Արդյո՞ք Հայաստանի կողմից կորսված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը կարելի է համարել Ռուսաստանի պարտություն։ Եթե կոնտինգենտի այդ դուրսբերմանը զուգընթաց Երևանում հաստատուն նստած լիներ մոսկովյան ռեժիմին դաշնակից հավատարիմ մեկը, ապա կարելի էր համարել, որ չկար պարտություն, կար ուղղակի դժբախտ դրվագ մեծ խաղում։ Բայց երբ խաղաղապահների դուրսբերումը Երևանի պաշտոնյաները ուղեկցում են ավելի քան հասկանալի «բարի ճանապարհ» արտահայտությամբ, երբ բոլոր մեղքերի համար մեղադրվում են հենց նրանք, գումարած խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու և դեպի ԵՄ և ՆԱՏՕ վերակողմնորոշվելու մասին, ապա այդ իրավիճակում անհերքելի է, որ Հարավային Կովկասի կոնկրետ երկրի համար պայքարում առկա է աշխարհաքաղաքական պարտություն։

Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ այսօր պարզ չէ, թե ո՞վ է ումից ավելի շատ կախված՝ Փաշինյանը Մոսկվայի՞ց, թե՞ Մոսկվան Փաշինյանի պոռթկումներից։ Թույլ տվեք բացատրել: Խաղաղապահների հետ Հայաստանից հեռացավ Հայաստանի իշխանության վրա ռուսական ուղղակի և անմիջական ճնշման վերջին լծակը։ Ներկայում հայության դժգոհ հատվածի ոչ մի բողոքի գործողություն չի սպառնում Փաշինյանի դիրքերի ամրությանը: Ընդհակառակը, տարօրինակ կերպով ազգայինի հանդեպ բացահայտ դավաճանությունն է նրա քաղաքական երկարակեցության բանալին: Հաղթող կողմերին նա պետք է որպես երաշխավոր, որ Հայաստանը չի շեղվի իր ընտրած ուղուց։ Նա տալու է նրանց անհրաժեշտ բոլոր տարածքները, բացելու է Զանգեզուրի միջանցքը և այլն։ Դրա համար էլ այսօր Բաքուն Փաշինյանի վրայի փոշին է մաքրում։ Ռուսաստանին իր հերթին, հաշվի առնելով Ուկրաինայում անավարտ գործողությունը, հարավային թիկունքում նոր պատերազմ պետք չէ։ Ավելին, դա, անշուշտ, կբերի ոչ թե հայերի վրեժխնդրությանը, այլ «թուրքական աշխարհի» դիրքերի հերթական ամրապնդմանը։

Դեր է խաղում նաև Բաքվի և Անկարայի շահերին նայելու պարտադրված անհրաժեշտությունը։ Եվ երբեմն, եկեք անկեղծ լինենք, Կրեմլը ակտիվորեն տրվում է այդ շահերին, չնայած այն բանին, որ նրանց կրողները, ինչպես ասվում է մի երգում, «մե՛կ ոչ, մե՛կ այո» են: «Ընկեր Ռեջեփը», ավաղ, ոչ միայն գործընկեր է այնպիսի կարևոր ներդրումային նախագծերում, ինչպիսիք են տարբեր ատոմակայանները, այլ նաև ներկայում անփոխարինելի միջնորդ է արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում: Իսկ դա շատ բան արժե։ Այդ թվում՝ ճիշտ պահին ինչ-որ բան չտեսնելը: Տեսանք, թե ինչպես Ալիևին «լիզեցին» Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ: Ադրբեջանի նախագահը, սակայն, պարտքի տակ չմնաց՝ Մոսկվայի ականջին հաճելի հայտարարություններ անելով Կիևին զենք չվաճառելու մասին, «չնայած նրանք իսկապես խնդրել էին»։ Բայց վերադառնանք բուն թեմային: Իրականում ի՞նչ է պետք Ռուսաստանին հետխորհրդային տարածքում իր հարևաններից, որպեսզի հանգիստ խղճով համարի, որ «ամեն ինչ լավ է»: Որովհետև հենց հստակ և հասանելի նպատակներ դնելու և դրանց համար ամենաարդյունավետ լուծումներ գտնելու ունակությունն է ցանկացած պետության հաջողության գրավականը:

Եվ հակառակը, ժամանակի կոնկրետ պատմական պահին անիրատեսական, անհասանելի, քիմեռական նպատակների մրցավազքը կամ, ընդհանրապես, որևէ նպատակ հստակ ձևակերպելու անկարողությունը պետության թուլության նշան է։ Ցավալի ճշմարտությունն այն է, որ պետք է քաջություն ունենալ ուղիղ նայել ու ասել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո չորրորդ տասնամյակի կեսերին Ռուսաստանը չունի ազդեցության ոչ մի լծակ՝ անգամ դրդելու իր հարևաններին քաղաքական աջակցության կարևոր ժեստ անել: Եվ, ընդհանուր առմամբ, մերձավոր արտերկրի վրա ռուսական արտաքին քաղաքականությունը կարիք ունի պրագմատիկ տնտեսական աուդիտի, որպեսզի հնարավոր լինի մի քանի սյունակում ամփոփել բոլոր «կողմ և դեմ կետերը» իրենց դրամական արտահայտությամբ և հասկանալ՝ արդյո՞ք «խաղը արժե վառած մոմին»:

Ի վերջո, սկզբունքորեն հիանալի հասկանալի է, թե ինչ է պետք Ռուսաստանից տարբեր բազմավեկտոր երկրներին։ Հիմա գլխավորը որոշելն է, թե «ՄԵԶ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ՆՐԱՆՑԻՑ»։ Եվ ոչ թե «ընդհանուր առմամբ», այլ կոնկրետ ու կետ առ կետ։ Եվ դա շրջում է ամբողջ տրամաբանությունը՝ վերադարձնելով մեզ հենց սկիզբ։ Ստացվում է գրեթե Քենեդու պես. «Մի հարցրեք, թե ի՞նչ է պետք հարևան երկրներին Ռուսաստանից, հարցրեք, թե ի՞նչ է պետք Ռուսաստանին իր հարևաններից»։ Եվ դա այնպես, որ, միևնույն ժամանակ, ցանկություններն այնպիսին լինեն, որ մեզ ուղիղ չտանեն «Ոսկե ձկնիկ» հեքիաթի վերջաբան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե ՀովհաննիսյանՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն ՍտեփանյանինՀայաստանը վտանգված է. 20 միլիոն դրամով բանակից ազատվելու փոխարեն՝ ավելի մեծ թվակազմ պետք է ունենանք. Ավետիք Չալաբյան Տեղի կունենա Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը ՀայաՔվեի ու Քաղաքական և քաղաքացիական իրավունքի կոալիցիայի պատասխանը՝ ՄԻՊ-ին Նիկոլը ոչինչ էլ չի արել, միայն հողերն է հանձնել. քաղաքացիներ ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարումը կնշանակի համաձայնել Արցախի էթնիկ զտմանը. Մենուա Սողոմոնյան Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման․ Նաիրի Սարգսյան Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան