Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Նաիրի Սարգսյան
Բլոգ![Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը. Նաիրի Սարգսյան](/timthumb.php?src=disc/24-05-24/cd46591bc234b8fdaa8415e484ffe2e6.jpg&w=780)
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի բարեկամ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահն իսկապես ցնցող էր և ցավալի։
Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին՝ մաղթելով ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը, դժվար օրերը։