Երևան, 25.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ» Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ» Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ. «Փաստ» Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ» Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ» Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ» ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվ ՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան


Իսկ «ձեռքը կտրելն» ի՞նչ եղավ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի մեջ նշվում էր անկլավների վերադարձի մասին, սակայն այն հանվեց հայտարարության վերջնական տարբերակից։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը խոսում էր անկլավային գյուղերի մասին՝ հերքելով այն պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Նրա դիտարկմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց այդ կետն ընդհանրապես մերժվել է։ Ավելին՝ նա հատուկ ընդգծում էր, թե ինքն ասել է, որ իր ձեռքերը կկտրի, բայց չի ստորագրի «Ղազախի շրջանի» գյուղերի հանձնման տակ։ Դրանից հետո Փաշինյանը փորձում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե անկլավների հարցը փակված է։

Ըստ այդմ, ընդգծում էր, թե անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Այսինքն, տարածքներ չեն հանձնվելու։ Բայց 2023 թվականի վերջին ամիսներին Փաշինյանը սկսեց հայտարարել, թե բանակցությունների սեղանին Տավուշի շրջանի անկլավների հարցն իսկապես կա։ Իսկ ահա այս տարի նա այցելեց Տավուշ և, փակ հանդիպումներ ունենալով, համոզում էր, որ եթե անկլավները չհանձնեն, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Տավուշի շրջանի գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին արդեն Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքի հիման վրա, այսինքն՝ վերականգնվելու են 1991 թվականի դրությամբ եղած սահմանները։ Ու փաստացի ստացվում է այնպես, որ Փաշինյանը ցույց է տալիս, թե հրաժարվում է Տավուշի գյուղերը հանձնել, որի համար պատրաստ է նույնիսկ իր ձեռքերը կտրել, բայց մյուս կողմից էլ փորձում է այդ հանձնումը հիմնավորել Ալմա-Աթայի հռչակագրով ու Հայաստանի՝ սահման ունենալու անհրաժեշտությամբ։

Բայց Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող այս հարցում իրավական հիմք լինել, քանի որ այն չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, հռչակագրին կցված չեն որևէ տեսակի քարտեզներ, իսկ դրա մեջ ընդամենը նշված է միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հարցը: Ինչպես փորձագետներն են ընդգծում, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման հարցի վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց: Առաջինը 1928-29 թթ. երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը 1984-87 թթ. հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները, մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական հիմք։ Բայց Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից որպես 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը և 2023 թվականի հուլիսի 15-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։

Սակայն Բաքվից չի հնչել որևէ հայտարարություն, որով իրենք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ 1991 թվականի սահմաններով։ Դրա փոխարեն պաշտոնական Բաքուն հետևողականորեն առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Այդպիսով, Ադրբեջանը փորձում է հիմնավորումներ ստեղծել Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի իրականացման համար։ Իսկ ներկայում ընթացող սահմանազատման գործընթացն Ալիևը ներկայացնում է որպես նվաճումների շարունակություն։ Դրա համար էլ նա հպարտորեն նշում էր, թե խաղաղ ճանապարհով և առանց մեկ զինվորի արյուն թափելու կարողացան 4 գյուղ վերադարձնել։ Ու պատահական չէ նաև, որ ինչպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են մեկնաբանում, Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքը ներառվի խաղաղության պայմանագրի տեքստում։

Այսինքն, եթե խաղաղության պայմանագիրը նույնիսկ կնքվի, ապա ներկայում իրականացված սահմանազատումը չի կարող իրավական հիմք ունենալ։ Իսկ ինչո՞ւ է դա Ադրբեջանին անհրաժեշտ։ Դրանով Բաքվի համար ճանապարհ է բացվում նոր տարածքային հավակնություններ ներկայացնելու ուղղությամբ։ Եվ Ալիևը մի օր էլ իր գրպանից կարող է հանել, ասենք, 1920 թվականի ինչոր ադրբեջանական քարտեզ ու նշել, որ դրա հիման վրա նոր սահմանազատում պետք է իրականացվի։

Ուղղակի մինչ այդ հիմա կատարվող սահմանազատման արդյունքում ադրբեջանական դիրքերն ավելի կբարելավվեն, իսկ Ադրբեջանի զինված ուժերն էլ Հայաստանից օկուպացված տարածքներից դուրս չեն գա։ Սա Հայաստանի երկրորդ կապիտուլ յացիայի ճանապարհն է։ Իսկ Ադրբեջանի կողմից պարբերական դարձած զորավարժություններն ու արագ զինվելը վկայում են այն մասին, որ իրենք հետևողականորեն պատրաստվում են նոր պատերազմի ու ընթացքում էլ բարելավում դիրքերը։ Իսկ Հայաստանը պատրաստվո՞ւմ է նման սցենարի։ Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է «թղթե շերեփին», այն է՝ «խաղաղության դարաշրջանին»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Այստեղ կա որոշակի փիլիսոփայական հենք, ինչպես նաև քաղաքակրթական առաջարկ». «Փաստ»Շարժումը ոչ միայն զտվող-զուլալվող է, այլև քաղաքական լյուստրացիայի հիանալի առիթ. «Փաստ»Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ. «Փաստ»Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ»Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ. «Փաստ»Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում. «Փաստ»Համամարդկային երրորդ առաքելությունը. Էաբանի հիմնական ուղերձը (տեսանյութ)Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայում՝ հայ դասականների ծրագրով ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան Փաշինյանի տարօրինակ առաջարկն Ադրբեջանին Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. BloombergԱրցախցիների դեմ կեղտոտ հակաքարոզչությունը սաստկանում է Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա Խաղաղ օվկիանոսի ափին երկրաշարժ է տեղի ունեցել «Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է». Երևանի քաղաքապետի պարգևներ՝ բուժաշխատողներին«Ծանր վիճակում էի, վերջին ուժերս եմ հավաքել, որ մասնակցեմ հարսանիքին ու երգս ներկայացնենք». Լիլուն՝ նոր տեսահոլովակի ստեղծման մասին Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ է արել Հայտնաբերվել է հնագույն ասորական ճամբար, որը հիշատակվում է Աստվածաշնչում (լուսանկարներ) «Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել. Վահե Հովհաննիսյան Բացահայտվել է հանցագործության 183 դեպք AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում Մեր նպատակը Հայոց պետականության ամրապնդումն է. Արշակ Կարապետյանը՝ ՀՃԿ հիմնադիր համագումարում Ալիևը ցավակցել է Պուտինին Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 24-ին Զինված միջադեպ Բաքվում. սպանվել է 3 ոստիկան և 1 քաղաքացիական անձ Ջուր չի լինիԱրտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի Հորբատեղ համայնքում. հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կանցի +35–ից. եղանակը ՀՀ-ում Աղվերանում կազմակերպեցինք լաբորատորիայի առաջին արտագնա հավաքը, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան հաղորդակցվելու ոլորտի մի շարք լավագույն մասնագետների հետ. Ավետիք Չալաբյան Մառախուղի պատճառով դեռահասների արշավախումբը մոլորվել էր Ձիթհանից լեռան մոտակայքում․ օգնության են հասել փրկարարները Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 24-ին Մեդալների համար պայքարին իրենց արժանապատիվ և պատրաստված մասնակցությունը կբերեն նաև մեր երկրի ներկայացուցիչները. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Դաուգավպիլսում բացվել է տարածաշրջանի ամենամեծ արևային կայաններից մեկը ԵՄ-ը Հայաստանին այս պահին չի սպասում. Մեսրոպ ԱռաքելյանԵրևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելը մեր կարևոր առաքելություններից է. Տիգրան ԱվինյանԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ Ակտիվիստները կարմիր են ներկել Քեմբրիջի շենքը՝ ի աջակցություն Պաղեստինի Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ում ռուսական վիզային կենտրոնների փակմանը. Զախարովա 2 հայ բռնցքամարտիկ դարձել է BRICS բռնցքամարտի խաղերի հաղթող ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից Պետք է շարունակել ամենօրյա պայքարն այս միակողմանի զիջումների դեմ. Ավետիք ՉալաբյանՀայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը Փաշինյանի գրոհը Արցախի ու արցախցիների դեմ