Երևան, 20.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»


Ինչո՞ւ է Արևմուտքը աջակցում Հայաստանի հաշվին Ադրբեջանի տարածքային ընդլայնմանը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Eadaily.com-ն «Ո՞վ է կանգնած «Մեծ Ադրբեջան» ծրագրի հետևում» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասի երեք պետություններից հարաբերական կայունությամբ կարող է պարծենալ միայն Ադրբեջանը։ Բայց կայունությունը չի նշանակում, որ կյանքը կանգ է առել։ Մայիսի 10-ին նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել ողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ օրը այցելել է Շուշի քաղաք, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ է անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ և ոչ պաշտոնապես կոչվում է «Ղարաբաղի մարգարիտ»։ Այնտեղ՝ Շուշիում, Ալիևը ելույթ է ունեցել, որտեղ ինչ-որ կերպ հիշատակել է մեծ տերությունները։ Այսպիսով, նա հայտարարել է. «Նրանք այնքան էին հավատում իրենց հորինած առասպելներին, որ հավատում էին, թե կարող են հավերժ պահել մեր հողերը օկուպացիայի տակ:

Նրանց հովանավորները՝ մեծ տերությունները, որոնք կանգնած էին նրանց թիկունքում, ավելի ամրապնդեցին այդ վստահությունը դրա նկատմամբ։ Բայց մենք վստահ էինք, գիտեինք, որ գալու է օրը, և մենք վերադառնալու ենք հայրենիք»։ Ամենայն հավանականությամբ, խոշոր տերություններ ասելով՝ նա նկատի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հանդիսացող Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Դատելով մեկ այլ հատվածից՝ խոսքը իրոք այդ երեք երկրների մասին է եղել. «Ես երկար տարիներ որպես նախագահ փորձել եմ ապահովել, որ այդ հարցը լուծվի բանակցությունների միջոցով, և իմ ակտիվությունն ակնհայտ է եղել տասնյակ, նույնիսկ հարյուրավոր հանդիպումներով ու բանակցություններով։ Բայց ամեն ինչ անօգուտ: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանը, նորից եմ ասում, ուզում էր մեր հողերը ընդմիշտ պահել օկուպացիայի տակ։ Իսկ նրանց թիկունքում կանգնած երկրները, որոնք իբր միջնորդ են հանդես եկել, ցանկացել են հավերժական դարձնել այդ օկուպացիան»։

Ասենք, որ մեղադրանքը բավականին կոշտ է: 2020-2023 թվականներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը թևեր է տվել Ադրբեջանին, որն անգամ Վրաստանի նկատմամբ որոշակի գերազանցության զգացում ունի, քանի որ վերջինս կորցրել է Աբխազիան և Հարավային Օսիան՝ 2008 թվականին հարցը ուժով լուծելու փորձի արդյունքում։ Այժմ էլ պաշտոնական Բաքուն սկսել է Երևանի հետ հակամարտության հաջորդ փուլը, այն է՝ իր տարածքի ընդլայնումը Հայաստանի հողեր համարվող տարածքների հաշվին։ Եվ այստեղ ծագում է ողջամիտ հարց. ինչպե՞ս է Ադրբեջանն այդպես հանգիստ քննադատում ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին առանց ինչ-որ այնպիսի մեկի հովանավորության, որը լրիվ ի վիճակի է նրա համար քաղաքական և տնտեսական ծածկույթ ապահովել։ Կա նման երկիր, և դա Մեծ Բրիտանիան է։ Ահա Բաքվի և Լոնդոնի մոտ լինելու մեկ տիպիկ օրինակ:

Մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը հանդիպել է թագավոր Չարլզ III-ի հետ Վինձորի թագավորական ձիերի շոուի ժամանակ։ Իհարկե, բրիտանացիները դեմ են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացմանը։ Ադրբեջանի՝ Ռուսաստանի ու Իրանի հետ տնտեսական մերձեցումը կանխելու համար Լոնդոնը պատրաստ է ամեն ինչի։ Այսպես, մայիսի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ստիպված է եղել պատասխանել Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդին, որն ավելի վաղ սոցցանցում հայտարարել էր այդ անդրկովկասյան երկրում ԶԼՄ-ների ազատությունների սահմանափակումների մասին։ Հասկանալի է, որ լրատվամիջոցների ազատության վերաբերյալ բրիտանացիների նման «անհանգստությունը» առաջացել էր բացառապես Ալիևի Մոսկվա կատարած այցից և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման քննարկումից հետո։ Բացի դա, Բաքվի և Մոսկվայի տնտեսական մերձեցմանը դեմ է նաև ԱՄՆ-ը։ Հակադարձելով Բաքվի և Մոսկվայի տնտեսական համագործակցությանը՝ անգլո-սաքսոնական այդ երկու երկրներն աջակցում են Հայաստանի հաշվին Ադրբեջանի տարածքային ընդլայնմանը (նույնիսկ ԱՄՆ-ն է ողջունել սահմանազատման սկիզբը): Դրա շարժառիթն ակնհայտ է: Արևմուտքի համար Ռուսաստանին «քարերի երկրից» դուրս մղելու ամենահեշտ ձևը Հայաստանի տարածքը Ադրբեջանին հանձնելն է, քանի որ վերջինս մտադիր չէ լինել Ռուսաստանի դաշնակիցը։

Վաշինգտոնի և Լոնդոնի համար իդեալական տարբերակը Հայաստանի հաշվին ընդլայնված «Մեծ Ադրբեջանն» է, որը չի ձգտում Ռուսաստանի հետ տնտեսական մերձեցման։ Հաշվի առնելով այդ երկրների վերնախավերի հակառուսական կոնսենսուսը՝ ընտրությունները ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ոչ մի կերպ չեն ազդի անգլո-սաքսոնական երկրների՝ Բաքվի, Մոսկվայի ու Թեհրանի տնտեսական համագործակցությունը կանխելու ցանկության վրա։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա ևս դե ֆակտո կողմ է «Մեծ Ադրբեջանին»: Փարիզն աջակցություն է հայտնել ինչպես բուն սահմանազատմանը, այնպես էլ Ղազախստանում հայ-ադրբեջանական բանակցություններին։ Բանն այն է, որ Ղազախստանը և Ուզբեկստանը Ֆրանսիային այդքան անհրաժեշտ ուրանի հանքավայրերի սեփականատերերն են: Իսկ Ֆրանսիան կարող է, շրջանցելով Ռուսաստանը և Իրանը, ղազախական և ուզբեկական ուրան ստանալ միայն Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ արտատարածքային «Զանգեզուրի միջանցքով»...

Մի խոսքով, պարզվում է, որ «Մեծ Ադրբեջան» նախագծին աջակցում է ոչ միայն Մեծ Բրիտանիան, այլ նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Այդ երեք երկրի համար էլ Ադրբեջանի ղեկավարության դեմ ուղղված հիմնական բողոքը Բաքվի և Մոսկվայի տնտեսական համագործակցությունն է։ Առաջիկա ամիսներին կերևա, թե նման աշխարհաքաղաքական իրավիճակում ինչպես կվարվի Ալիևը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»«Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ»ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներինԲագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ»Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ»«Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ»Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ»Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան տարեդարձն է Նոր նշաձող` քաղաքաշինության ոլորտում, կյանքի նոր որակ՝ բնակիչների համարԿաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում Անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել ԳրիգորյանՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ է համարվում․ Նաիրի ՍարգսյանՍպասարկուն սուրճի չի հրավիրում. դա անում է տանտերը. վիզը ծռած Փաշինյանը Տիրանայում տանտեր չէր Ամեն հայի ամոթն է Փաշինյանի քաղաքական գոյությունը. Նաիրի ՍարգսյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանում Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման․ Նաիրի Սարգսյան