Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ» «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»

Ո՞ր երկրում են առաջին անգամ սեղանի թենիս խաղացել. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեղանի թենիսը հանրաճանաչ մարզաձև է, որը խաղում են հիմնականում փակ տարածքներում գնդաթիերով (ռակետկա) և գնդակով՝ փոքր սեղանի վրա: Հիմա աշխարհում տարեկան ավելի քան քառասուն միլիոն թենիսիստ է մասնակցում տարբեր մակարդակների մրցումների։ Անհնար է միանշանակ ասել, թե որ երկիրն է դարձել սեղանի թենիսի՝ պինգ-պոնգի ստեղծման հայրենիքը։ Կա մի քանի վարկած: Ամենահայտնին այն է, որ այն առաջացել է Անգլիայում՝ որպես թագավորական մեծ թենիսի տնային տարբերակ: Բայց խաղի ծագման մասին կան նաև վարկածներ, որ այն ծագել է Ամերիկայում, Չինաստանում կամ Հարավային Աֆրիկայում: Հնում այդ երկրներում մարդիկ փողոցներում պինգպոնգ էին խաղում։

Մինչ օրս էլ պահպանվել են հնագույն փորաքանդակներ, որտեղ պատկերված են մարդիկ, ովքեր մաքուր օդում գնդաթիերով գնդակ են խաղում։ Հետո պինգ-պոնգ խաղալու համար փոքր տարածքի անհրաժեշտությունը այդ խաղն աստիճանաբար տեղափոխել է փակ տարածքներ: Սկզբում հատակին ցանց էին տեղադրում և խաղում: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են խաղալ սեղանների վրա, և հայտնվել են ցանցի տեսքով ինչ-որ իրեր, որոնք սկզբում պատրաստվում էին ձեռքի տակ ընկած նյութերից։ Հատուկ կանոններ չկային։ Սպորտային ոչ հավակնոտ այդ սարքավորումների շնորհիվ հնարավոր էր խաղալ ցանկացած վայրում, ինչն էլ խթան է հանդիսացել սեղանի թենիսի հետագա զարգացման համար։ 19-րդ դարում արդյունաբերության հզոր զարգացումը և արտադրողների միջև մրցակցությունը նպաստեցին սպորտային սարքավորումների կատարելագործմանը: Սարքավորումների արտադրության մեջ սկսեցին օգտագործվել ժամանակակից նյութեր և տեխնոլոգիաներ, փոխվեց գնդաթիերի կառուցվածքը, սկսեցին փորձարկվել տարբեր գնդակներ։

1891 թվականին պինդ միաձույլ գնդակը փոխարինվեց խոռոչավոր գնդակով. անգլիացի Դ.Գիբին, նկատելով բազմագույն սնամեջ խաղալիք գնդակները, որոշեց դրանք օգտագործել թենիս խաղալու համար։ Երկար ու ծանր փայտյա գնդաթիերին փոխարինեցին նրբատախտակից և կարճ բռնակով գնդաթիերը, ինչի շնորհիվ դրանց քաշը 3 անգամ նվազեց։ Փորձարկվեցին նաև գնդաթին ծածկելու համար նախատեսված նյութեր։ Է. Գուդն է համարվում այդ փոփոխությունների նախաձեռնողը։ 1902 թվականին նա գնդաթիի մակերեսը ծածկեց ռետինով և կարողացավ կիրառել նոր խաղային տեխնիկա, այն է՝ գնդակին պտտեցնող հարվածներ հասցնելը։ Դա օգնեց նրան հաղթել բազմաթիվ մրցաշարերում: Ժամանակի ընթացքում պինգ-պոնգը դարձել է ոչ միայն հաճելի ժամանց, այլ նաև ժամանակակից սպորտաձև: Առաջին անգամ անցկացված մրցումներն են Լոնդոնի առաջնությունը (1900) և միջազգային մրցաշարը Հնդկաստանում (1901)։ Իսկ Դ. Ջեկվեսը պաշտոնապես գրանցել է խաղի ֆիրմային անվանումը 1901 թվականին՝ «պինգ-պոնգ»։ Դրանից հետո 1926 թվականին դոկտոր Ջի Լը Մանը կազմակերպել է Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան, որի նախագահ է ընտրվել Ա. Մոնտեքյուն: Հենց նույն թվականին էլ Լոնդոնում տեղի է ունեցել պինգ-պոնգի աշխարհի առաջին առաջնությունը։

Պինգ-պոնգի հետագա ժողովրդականությունը կապված է եղել սարքավորումների որակի բարելավման և ստանդարտացման, մրցակցության կանոնների բարելավման հետ։ Խաղը դարձել է հետաքրքիր և դինամիկ, երկրպագուների թիվը անընդհատ աճել է: 1961 թվականին սեղանի թենիսում տեղի է ունեցել հեղափոխություն։ Ճապոնիայից ժամանած մարզիկները սկսել են օգտագործել պտտվող բարձր հարվածը, որը կոչվում էր «սատանայի գնդակ Տոկիոյից»: Դա արմատապես փոխել է խաղի մարտավարությունը՝ ճապոնացիներին դարձնելով անպարտելի։ ՄՕԿ-ը սեղանի թենիսը ներառել է 1988 թվականի Սեուլի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ Ներկայում ավելի քան 190 ազգային ֆեդերացիա է աշխատում այդ խաղը մասսայականացնել ամբողջ աշխարհում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբևէ չպետք է հաշտվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է Արթուր Ղամբարյանը «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում Երկիրը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»«ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինFacebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը