ՏԿԵ նախարարությունը հրապարակում է քարտեզ, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են․ Մեսրոպ Առաքելյան
Բլոգ![ՏԿԵ նախարարությունը հրապարակում է քարտեզ, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են․ Մեսրոպ Առաքելյան](/timthumb.php?src=disc/27-05-24/aeb9f7e6826396d36b4f11a3455566e0.jpg&w=780)
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՏԿԵ նախարարությունն արդեն 2 օր է քարտեզ է հրապարակում՝ նշելով Լոռիում և Տավուշում փակ ճանապարհները։
ՈՒ պարզվում է, այդ քարտեզով ոչ միայն Կիրանցի ճանապարհն է ամբողջությամբ Հայաստանի տարածքում, այլ նաև արդեն Ադրբեջանին հանձնված տարածքները։
Որ հարցնես սա ինչ քարտեզ է, բռնած ձկան աչքերով կնայեն դեմքիդ ու անհասկանալի տեքստերով կխոսեն ամեն ինչից, բացի քարտեզից։