Երևանում իրականացվում են փոսալցման, ճաքալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքները
Հասարակություն![Երևանում իրականացվում են փոսալցման, ճաքալցման և ասֆալտապատման միջին նորոգման աշխատանքները](/timthumb.php?src=disc/29-05-24/36098202f6a1e8db8c5ef677d38f955a.jpg&w=780)
Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում ըստ առաջնահերթության այսօրվանից մեկնարկելու է ասֆալտապատման միջին նորոգման գործընթացը, որին զուգահեռ իրականացվելու են նաև փոսալցման և ճաքալցման ծրագրերը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Եղանակային անբարենպաստ պայմանները աշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորություն չէին տալիս, սակայն այսօրվանից հետևողական քայլերով արվելու է ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում վարորդները բողոք չունենան ճանապարհների վիճակի պատճառով։
Իրականացվող ծրագրերում կարևորվում է նաև գործի որակը:
Մանրամասները՝ տեսանյութում։