Տավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է
Հասարակություն![Տավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է](/timthumb.php?src=disc/29-05-24/6de97d2d1a44282af7a89552ce64a793.jpg&w=780)
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում ընկերության շարժական կապի կայանների լիարժեք աշխատանքը վերականգնվել է։
Նշենք, որ ընկերության շարժական կապի կայանները հոսանքազրկվել էին մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում, ինչը կապի խափանումներ էր առաջացրել։
Ընկերության տեխնիկական թիմն շուրջօրյա աշխատել է ցանցը վերականգնելու համար և հիմա էլ աշխատում է հանրապետության ամբողջ տարածքում կայուն կապ ապահովելու համար։
«Յուքոմ» ՓԲԸ