Երևան, 23.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ» «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»


Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչ է իրենից բովանդակային առումով ներկայացնում Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանությունը, հասկացողներին պարզ էր ի սկզբանե: Կողքից չափավոր ոգևորվածներին պարզ դարձավ 2018-ի հոկտեմբերին, մյուսներին՝ հաջորդ տարի, իսկ 2020-ին պարզ դարձավ գերակշիռ մեծամասնությանը: Իսկ վերջին 3-4 տարվա մասին նույնիսկ անիմաստ է խոսել, քանի որ ակնհայտ ու ակներև է մղձավանջը, որի մեջ այդ «իշխանությունը» նետել է Հայաստանը ու շարունակում է ընկղմել: Այս օրերին, ինչպես հայտնի է, շարունակում է ծավալվել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

Հիմնական պահանջը պարզ է ու կենսական. եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք, ապա կարելի է գործածել «հեռացում՝ հանուն փրկության» բանաձևը: Այսինքն, իմաստն այն է, որ թե՛ քաղաքական, թե՛ գործնական, թե՛ բարոյական առումներով լիարժեք սպառված փաշինյանական իշխող խումբը պիտի հեռանա, որպեսզի Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը փրկության շանս ունենա: Բագրատ Սրբազանը նախօրեին առաջադրեց կամ վերաառաջադրեց «Հայրենիք ու պատիվ» կարգախոսը: Դա բնութագրական է. պայքարը հանուն Հայրենիքի է, պայքարի զուգահեռ նպատակը, արդյունքը պետք է լինի ազգի ոտնակոխված պատվի ու արժանապատվության վերականգնումը: Սակայն ոչ պակաս բնութագրական էր, որ այս կարգախոսից հետո առավել կատաղեց իշխող խումբը: Բնական էր, անհայրենիքությանն ու անպատիվությանը հակադրվել էր «Հայրենիքն ու պատիվը»:

Իսկ այն, ինչ նրանք արեցին մայիսի 28ին, դժվար է այլ կերպ անվանելը, քան էժանություն ու ճղճիմություն: Չենք ասում սրբապղծություն, քանզի ակնհայտ է, որ նրանք չունեն որևէ սրբություն, բացի պաշտոնն ու փողը: Եվ այսպես, մայիսի 27-ի երեկոյան հազարավոր աջակիցների ուղեկցությամբ Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավարները ուխտի գնացին Սարդարապատի հուշահամալիր, գիշերն անցկացրեցին այնտեղ: Մայիսի 28-ի լուսաբացը, հասկանալի է, դիմավորեցին Սարդարապատում, օրվա խորհրդին հարիր ու դրան համահունչ պայքարին վերաբերող ելույթներ եղան, որից հետո կեսօրին վերադարձան մայրաքաղաք: Նիկոլ Փաշինյանը վախեցավ դեմ առ դեմ Բագրատ Սրբազանին ու հազարավոր հայ մարդկանց հանդիպել, ու միայն այն բանից հետո, երբ իմացավ, որ Սարդարապատի հուշահամալիրից հայերն արդեն Երևան են վերադառնում, կարելի է ասել՝ վազեվազ եկավ Սարդարապատ:

Բոլորը հասկացան՝ այլևս ժողովրդական շարժումն է իր ակտիվությամբ «որոշում», թե ուր գնա կամ չգնա Փաշինյանը: Ու հասկանալի է, որ հերթական հարվածն իր հիմքերին նա հենց այնպես կուլ չէր տալու: Այդպես էլ եղավ: Ի վերջո, Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե, քպականների լեզվամտածողությամբ ասած, մի «աբառոտկա չֆռար»: Բոլորը տեսան այն իսկապես աննախադեպ խայտառակությունն ու այլանդակությունը, որ դրսևորվեց Սարդարապատի հուշահամալիրի մատույցներում: Փաշինյանի ոստիկանները փորձեցին արգելել Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևոր դասի ներկայացուցիչների մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք: Կանգնել կաթողիկոսի ճանապարհի՞ն, խոչընդոտել 1723-ամյա Հայոց Ազգային սուրբ եկեղեցու առաջնորդի ընթա՞ցքը: Այդ խայտառակագույն եղելությունն արդեն իսկ ավելին է, քան էժանությունը, դա ճղճիմությունից էլ այն կողմ է: Հասկանալի է, որ դա միայն կամ ոչ այնքան կաթողիկոսի անձի՝ Գարեգին Երկրորդ հայրապետի, որքան հենց Հայ առաքելական եկեղեցու, միլիոնավոր հայ մարդկանց դեմ բացահայտ թշնամանքի դրսևորում է: Դե, չեն սիրում այս մարդիկ Հայաստանը, հայերին ու ազգայինը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին...

Դա հասկանալի է, բայց էլ ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի նման քայլերը: Չէ՞ որ նա հրաշալի գիտակցում է, թե ինչ է անում: Իսկ նման պահվածքը վկայում է արդեն իսկ պարզորոշ ու ակնհայտ այն բանի մասին, որ հողը փախչում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից: Երեկ հայտնի քաղաքագետներից մեկը գրել է. «Երբ դուք փորձում եք խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, դա արդեն խոսում է այն մասին, որ քայլերի ու պլանավորման, գործիքների կիրառման մասով կա քաոտիկ ու իրականությունից կտրվածության վիճակ: Իսկ նա, ով իրականությունից կտրվում է, նրան իրականությունը քշում տանում է»:

Դժվար է ավելի դիպուկ բնորոշում տալ այս վիճակին: Բայց... պետք է միշտ հաշվի առնել, որ երերացող իշխանությունը, այն էլ՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ընդունակ է ամեն ինչի: Ինքը՝ Փաշինյանը, ոչ մեկ անգամ է ապացուցել, որ ատրաստ է ամեն ինչի՝ սկսած 2008 թվականի մարտի 1-ից: Իշխանություն եղած ժամանակ էլ է ապացուցել: Կարևոր է չտրվել Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների ու հատկապես ոստիկանության սադրանքներին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՍամվել Կարապետյանի տան բակից տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Ամիր Նադերին Կրակոցներ՝ Գյումրիում. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիԱստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան Հորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելՈւկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. ԶելենսկիԱրարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԱրցունքներ ու պայքար․ բռնցքամարտի բաց առաջնությունը` Քաջարանում