Երևան, 23.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի Ո՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում առաջընթացի համար էական նախադրյալներ չկան. «Փաստ» ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնությունների. «Փաստ» «Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Ե՞րբ պետք է անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք հարկային մարմին ներկայացնեն տարեկան անձնավորված հաշվարկները. «Փաստ»


Աղետի դառը հետևանքներն ու ոչ պակաս դառը եզրակացությունները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գլոբալ տաքացման և կլիմայական փոփոխությունների պայմաններում աշխարհի տարբեր տարածաշրջաններում հաճախակիացել են եղանակային անոմալիաները և բնական աղետները։ Ուստի, ոչ մի երկիր ապահովագրված չէ դրանից։ Այլ հարց է, թե ինչպես են կառավարությունները պատրաստվում աղետների հնարավոր սցենարներին։ Հայաստանի հյուսիսային հատվածում անձրևներից առաջացած ջրհեղեղը ցույց տվեց, որ աղետի վտանգի գնահատումը մեծապես անտեսված է։ Հայաստանում, որպես կանոն, մինչև աղետ տեղի չի ունենում, իշխանությունները չեն մտածում դրա հավանականության ու հետևանքների հնարավոր մեղմացման մասին։

Այդպես ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվեց աղետի գոտի, բայց արդեն ահռելի վնաս է հասցված։ Նախ՝ չի ստուգվում ճանապարհների վիճակը, թե արդյոք դրանք ի վիճակի են դիմակայելու ջրի հոսքին։ Ու, ինչպես երևում է, համապատասխան ջրահեռացման համակարգերը կա՛մ չկան, կա՛մ էլ նորմալ չեն գործում։ Տպավորություն է, որ ճանապարհներն ուղղակի հենց այնպես ասֆալտապատվում են, ու համարվում է հիմնանորոգման հարցը կամ կառուցման հարցը լուծված։ Նույնիսկ Երևանում, երբ մի քիչ երկար հորդառատ անձրև է տեղում, փողոցներում ջրհեղեղ է սկսվում, անցումների տակ այնպիսի քանակությամբ ջուր է կուտակվում, որ անհնար է դառնում երթևեկելը։ Իսկ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհները առավել ևս պետք է հատուկ ուշադրության առարկա լինեն ու հարկ եղած դեպքում պաշտպանված լինեն պատնեշներով։

Օրինակ՝ երբ ասֆալտապատվում էր Ալավերդիի ճանապարհը, իշխանությունները հպարտանում էին դրանով։ Բայց հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ գետը կարող է նաև դուրս գալ իր հունից։ Ու համացանցում տարածված նկարներից պարզ է դառնում, թե ինչպես է Դեբեդի վարարման արդյունքում գրեթե ամբողջությամբ քանդվել ճանապարհի մի հատվածը։ Ու ընդհանրապես, գետի ափին մոտիկ ենթակառուցվածքները բարձիթողի վիճակում են։ Ո՞վ պետք է ստուգի կամուրջները, ճանապարհները և այլ շինությունները, հո միայն ասֆալտ անելով չէ։ Նախ՝ պետք է բարձրացվի այն կառույցների ու դրանց ղեկավարների պատասխանատվության հարցը, ովքեր պատասխանատու են այս հարցում։ Չնայած այս հարցում ակնկալիքներ ունենալն անօգուտ գործ է, քանի որ Հայաստանում արդեն այնպիսի միջավայր է ձևավորվել, որ բացթողումների, թերացումների և թուլակամության համար ոչ թե պատժվում են, այլ խրախուսվում։

Օրինակ՝ տեսնում ենք, թե ինչպես են Տավուշի հատվածում տարածքների հանձնմանը նպաստած զինվորականները կոչումներ և այլ պարգևներ ստանում, իսկ նախկինում մեծ ջանքեր ու հերոսություն էր անհրաժեշտ նման կոչումների արժանանալու համար։ Այս դեպքում էլ պատասխանատու պաշտոնյաները գովեստների կարժանան, չէ՞ որ ջրհեղեղը կարող էր ավելի ուժգին լինել, բայց «այդ պաշտոնյաների ստացած պարգևավճարների հաշվին եղանակը որոշել է մեղմ գտնվել»։ Ինչ-որ կատարվում է Հայաստանի շուրջ, իշխանությունները փորձում են ներկայացնել վատի ու վատագույնի դիլեմայի ներքո։ Մի կարևոր հանգամանք ևս կա, որը պետք է անպայման հաշվի առնել։

Աղետի պատճառով մի քանի օր փակվել էր դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը (Վանաձոր – Ալավերդի – Այրում Բագրատաշեն), որը դեպի Վրաստան դուրս եկող կապուղիներից մեկն է։ Փոխարենը խորհուրդ էր տրվում Վրաստան գնալու կամ Վրաստանից գալու դեպքում անցնել այլընտրանքային երթուղիներով՝ «Գոգավան մ/տ» Տաշիր - Ստեփանավան - Վանաձոր - Երևան, «Բավրա մ/տ» - Գյումրի - Երևան։ Բայց նախ՝ Գոգավանի անցակետը չի կարող «մրցակցային» լինել, քանի որ ամեն ուղղությամբ ընդամենը մեկ անցուղի է գործում, և այն չի կարող միաժամանակ բավարարել և՛ բեռնատարների, և՛ մարդատարների հոսքը, առավել ևս այն դեպքում, երբ Բագրատաշենի անցակետը չի գործում։

Պլյուս՝ այդ օրերին էապես տուժել էր նաև Տաշիրի տարածաշրջանը, և այստեղ ևս ճանապարհների լիարժեք անցանելիության խնդիր կար: Այս տեսանկյունից Բավրայի անցակետը համեմատաբար հարմար է, բայց այն չի կարող սպասարկել այն ծավալները, որ սպասարկվում են Բագրատաշենի անցակետում։ Մյուս կողմից էլ՝ Բավրայով գնալու դեպքում, օրինակ՝ դեպի Թբիլիսի ճանապարհը 70-80 կմ-ով երկարում է։ Ու հարցն այն է, որ այս վիճակն ստեղծվեց այն դեպքում, որ Ալավերդիով անցնող ճանապարհը, որը տանում է դեպի Բագրատաշեն, այլընտրանքային է: Հիշեցնենք, որ հիմնական ճանապարհը անցնում էր Նոյեմբերյանով։ Էլ ի՞նչ ցույց տվեց այս վիճակը: Այն, որ պարբերաբար բոլորը բարձրաձայնում էին այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հատվածում Ադրբեջանին տարածքներ հանձնելով՝ մեծ վտանգներ է ստեղծելու միջպետական հաղորդակցության համար:

Ինչ վերաբերում է այս հատվածում այլընտրանքային ճանապարհին, ապա ոչ մի հույս չկա, որ այն հնարավոր կլինի շահագործել կարճ ժամկետում: Մյուս կողմից՝ կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե խնդիր ունենանք գազամատակարարման հարցում, հատկապես այն պարագայում, երբ Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը 4 գյուղերի շրջանակում հանձնվել է Ադրբեջանին։ Այս ամենը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների ուշք ու միտքը Ադրբեջանի շահերը սպասարկելն է, ոչ միայն միակողմանիորեն, այլև առանց Հայաստանի համար այլընտրանքային լուծումներ ստեղծելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիԹանկագին երիտասարդներ, հիշեք՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքներին․ Մհեր ԱվետիսյանՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Քաղաքացիներիս քերելով են բյուջե լցնում «Հրապարակ». Չմտածեք, թե գրպանում պատրաստի թեկնածուներ ունենք,  հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենքԹշնամին և գերեզմանը պիտի ստանան իրենց պատիժը. Հրայր ԿամենդատյանՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահել Շուրջ 20 ժամ ջուր չի լինի Այսօր Ալեքսանդր Արզումանյանի Վերջին զանգն է Խաղաղության համաձայնագիրը չպե´տք է կապիտուլյացիա լինի. Մենուա Սողոմոնյան Ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ճգնաժամ առաջացնի. Ավետիք Քերոբյան Բառեր չկան՝ նկարագրելու ձեր աշխատանքի կարևորությունն ու ձեր առաքելության իմաստը հայ ժողովրդի ինքնության պահպանման և հարատևման գործում․ Մհեր Ավետիսյանի ուղերձն ուսուցիչներին Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն. Հայկ ԿոստանյանԲանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով ԶՊՄԿ-ն գրավիչ գործատու է․ Կապանի Պոլիտեխնիկի մասնաճյուղում հանքարդյունաբերության մասին քննարկում էր Թրամփի նախագիծը հարված է հասցրել արևային էներգիային Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում Փաշինյանն այս յոթ տարում որևէ խոստում չի կատարել. Լևոն Արշակյան «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը․ Միքայել Գրիգորյան Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին. Չալաբյան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանՖլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական ՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էրՄոսկվայում Փաշինյանը չկարողացավ առանձին հանդիպել Պուտինի հետ. Արմեն ՄանվելյանBahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրելՈրևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Եկեք միասին մեր հնարավորություններն ուղղորդենք մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործին․ Մհեր Ավետիսյանի կոչը Մեր բանակն օբյեկտիվորեն ավելի մեծ թվակազմ պետք է ունենա. Ավետիք Չալաբյան Պար ձողերի վրա, կարմիր, սև, սպիտակ դրես կոդ, հայտնի հյուրեր՝ կարմիր գորգին. կայացավ «Գանգսթեր Մաքը» ներկայացման պրեմիերան՝ Դրամատիկական թատրոնում Մինսկի խմբի լուծարումն անթույլատրելի է. Մենուա Սողոմոնյան «Ֆուլ հաուսի» դերասանները վերամիավորվել են 10 տարի անց (լուսանկարներ)