Երևան, 22.Հունիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Արտակ Զաքարյան Տեղի է ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը ԱՄՆ Արկանզաս նահանգում սուպերմարկետում հրաձգության է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ Ամերիաբանկի գործարկած Automarket-ը մեքենաների լայն ընտրության և արագ վարկավորման հնարավորություն է ստեղծել Նիկոլ Փաշինյանը հանցագործությունն ուղիղ պարտակել է. Ավետիք Չալաբյան Փորձագետները ստեղծել են «հավերժական» արևային վահանակներ, որոնք կփոխեն աշխարհը Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը եւս մեկ Գազա դառնա. ՄԱԿ գլխավոր քարտուղար Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Գվատեմալայի թիմին Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել է բարձրահարկ շենքի տանիքն ու վնասել մի քանի մեքենա


«Մա՛մ ջան, երկար խոսիր, ուզում եմ ձայնդ շատ լսել». կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկա-Շեյխեր հատվածում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց էր աշխույժ, մարդամոտ, ընկերասեր, շփվող, ուներ ընկերների մի քանի խումբ: Շրջապատում կարծես մի ուժ լիներ, իր ծնված օրվանից Արտաշեսից ուժ եմ ստացել: Գնահատում էր կյանքն ու լիարժեքորեն ապրում ամեն վայրկյանը: Ոչ մի օր անիմաստ չի օգտագործել, ինչ-որ մի լավ բան այդ օրերի մեջ անպայման արել է: Ինձ թվում է, որ իր ապրած 19 տարվա մեջ մի ամբողջ հավերժություն է ապրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արծվիկը՝ Արտաշեսի մայրիկը:

Նշում է՝ Արտաշեսը սեր ուներ դեպի կրթությունը: «Ուսուցիչների գերդաստան է մերը: Մեր ընտանիքում գիտելիքը շատ էր գնահատվում, Արտաշեսը չէր կարող այլ տեսակի մտածողություն ունենալ: Դրա հետ մեկտեղ նաև հայրենասիրություն է սերմանված բոլորիս մեջ: Երկրորդ ցեղասպանությունը տեսանք, մշեցիներ ենք: Արտաշեսը սիրում էր սովորել, բազմաթիվ պատվոգրեր ունի: Դպրոցից տանում էին տարբեր բուհեր՝ մասնագիտական կողմնորոշման դասընթացների: Մի դասախոսի հետ էր ծանոթացել, նրանից հանձնարարություններ էր ստանում, գալիս տուն ու սկսում պարապել: Երբ ասացի, որ մեր տղաները մանկավարժական ուղղությամբ կրթություն չեն ստացել, Արտաշեսն արձագանքեց՝ հիմա մանկավարժությունը կուսումնասիրեմ, իսկ հետո մագիստրատուրան այլ մասնագիտացմամբ կսովորեմ»:

Դպրոցն ավարտելուց հետո Արտաշեսն ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Շրջակա միջավայրի գիտություններ» ֆակուլտետը: Մայրիկն ասում է՝ այս մասնագիտացման հետ ակնկալիքներ ուներ: «Առհասարակ, բնություն շատ էր սիրում: Ամռան ամիսները մշտապես գյուղում էր անցկացնում»: 2019 թ.-ի հունվարի 16-ին Արտաշեսը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Երբ հարցնում եմ Արտաշեսի՝ բանակ մեկնելու պատրաստակամության մասին, տիկին Արծվիկը վերհիշում է. «Այնքան ծանր էինք տանում ցեղասպանությունը, մեր գենոֆոնդի մեջ դա կար: Ապաքինված վերք չէր դա: Մուշից գաղթելով՝ իմ նախնիները Արաքսն անցել են, եկել Արարատի մարզ և հիմնել Դիտակ գյուղը: Երբ դպրոցում պատմություն էին ուսումնասիրում, Արտաշեսն անընդհատ անդրադառնում էր հարցերին, թե ինչ եղավ, ինչպես եղավ, որ չկարողացան պայքարել:

Այդ «ինչու»-ն իրեն շատ էր տանջում: Իր համար անընդհատ կարդում էի «Ռանչպարների կանչը», «Խոդեդանը»: Շատ էինք քննարկում այդ գրքերը: Այդտեղ մեր նախնիների մասին գրված տողեր կային, ու դա կապել էր իրեն գրքին, պատմությանը: Նժդեհաոճ էր, հայրենասեր»: Մեկ տարի տասը ամիս Արտաշեսը ծառայել է Ջրականում: «Իր համար շատ կարևոր էր ծառայությունը: Նա ի սկզբանե գիտեր, որ Արցախ է գնալու: Ասում էի՝ շատ եմ անհանգստանում, որ կարող ես Արցախում ծառայել, Արտաշեսս արձագանքում էր՝ մա՛մ, վիճակահանությանը մասնակցելու եմ ու Արցախն ընտրեմ, տրամադրվի դրան: Վիճակահանության օրը, երբ «ընտրեց» Արցախը, ամբողջ մարմնով թուլացա: Մասնագիտությամբ հոգեբան եմ, ասացի՝ ինքն իրեն կոդավորեց ու գնաց: Միշտ ասում էր՝ ինչի՞ց ես վախենում, մա՛մ, հազարավոր տղաներ ծառայել են Արցախում ու վերադարձել, բա ո՞վ պետք է մեզ պաշտպանի:

Ծառայության ժամանակ, երբ զանգահարում էր, միշտ իրեն ասում էի՝ Արտա՛շ, զգույշ կլինես, տղաներին ուշադիր կլինես, ոչ մի հարցում իմ ու քո չանեք, սաղավարտը գլխներիցդ չհանեք: «Մա՛մ, ինչի՞ց ես վախենում, վախենալու բան չկա: Եթե պետք լինի, կպայքարենք»: Երբ դիրքերից զանգահարում էր, շակալների ձայներ էին լսվում, ասում էի՝ զգույշ մնացեք, հանկարծ չհարձակվեն ձեզ վրա, հանկարծ չքնեք դիրքերում: «Մա՛մ, դիրքերում չենք քնում, բայց դու երկոտանի շակալներից վախեցի, չորքոտանիներն անվնաս են»»: Արտաշեսը կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ: «Ծառայության ողջ ընթացքում ես էլ իր հետ ամեն օրը կարծես ծառայած լինեմ: Ամեն օր սպասել եմ իր զանգին: Մեծ սիրով ու տրամադրվածությամբ գնաց բանակ, «հանգստացանք», երբ արդեն երկու ամիս էր մնացել իր ծառայության ավարտին: Ցուցակ էր կազմել, թե ովքեր պետք է ներկա լինեն զորացրվելուց հետո կազմակերպվելիք խնջույքին:

Դա էինք քննարկում: Արտաշեսն արդեն սկսել էր 100-օրյա հետհաշվարկը, ուրախանում էինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Այդ օրը դեռ պատերազմի սկսվելու մասին չգիտեի: Զանգեցին՝ այսօր Արտաշի հետ խոսե՞լ ես, ասացի՝ չէ, այսօր չի զանգել: Զգում էի, որ բոլորի հայացքներն ուղղված էին ինձ: Ընկերոջ մայրիկը զանգահարեց, նրա տղան էլ Ասկերանում էր ծառայում. «Տեղյա՞կ ես, որ Ջրականը ռմբակոծել են»: Ջրականում այդ օրն Արտաշեսը երեք անգամ մահից փրկվել է: Առաջին անգամ, երբ տղաները վազել են դեպի մեքենաները, որ բարձրանան դիրքեր, հարվածել են մեքենային, այն պայթել է: Երկրորդ անգամ, երբ վազել է, որ նստի, ինչ-որ բան է մոռացած եղել, հետ են կանչել, որ վերցնի: Մեքենան նույն բախտին է արժանացել: Երրորդ անգամ պայուսակն է մոռացած եղել: Հետո նոր կարողացել են դիրքեր բարձրանալ: Տասնյակ անգամ մահից փրկվել է, շրջափակումներից դուրս եկել»: Ջրական, Լելե Թեփե, Հադրութ, Սարուշեն, Ննգի, Քերթ, Ավետարանոց, Չռիկներ:

«Հասել են Շուշի ու հետ եկել Կարմիր շուկա-Շեյխեր հատվածը պաշտպանելու: Յոթ օր շարունակ թեժ մարտեր են եղել այդտեղ: Մշտապես, հարմար պահ գտնելով, զանգահարում էր տուն ու փորձում ինձ հետ երկար խոսել. «Մա՛մ ջան, երկար խոսիր, ուզում եմ ձայնդ շատ լսել»: Հոկտեմբերի 28-ին առավոտյան ժամը տասին զրուցել ենք: «Մա՛մ ջան, լավ ենք, ոչ մի բանի մասին չմտածեք, այստեղ ենք ձեզ համար»: Այդ նույն օրը Արտաշեսս՝ լույսս մարեց: Հոկտեմբերի 18-ին Լելե Թեփեում զոհվել էր իր հրամանատարը՝ Դավիթ Նազարյանը: Շատ ծանր էին տանում նրա մահը, ասաց՝ մա՛մ ջան, մի վայրկյանում կյանքներս փոխվեց: Հետո իրենք մարտական առաջադրանք են ստանում, նշում են, որ դրան մասնակցությունը պարտադիր չէ: Արտաշեսն ասում է, որ մենակ չի թողնի իր հրամանատարին: Իրենց հետ էլի տղաներ են գնում:

Մարտական առաջադրանքը կատարում են, վերադառնալիս ընկնում կրակահերթի տակ: Արտաշեսը վիրավորվում է, բայց այդ վիճակում փորձում է վիրավորված ընկերոջն ու հրամանատարին դուրս բերել իր հետ: Երեքն էլ անմահանում են նույն տեղում: Երեք օր անց իմ տղան տանն էր»: Արտաշեսը չորս զինատեսակի է տիրապետել: Եղել է դիպուկահար, բայց իրավիճակից ելնելով՝ տարբեր մարտական հաշվարկների է տիրապետել: «Նրանց գումարտակը՝ 9-րդ պաշտպանականը, այնքան ուժեղ է կռվել, իրենց ասում են՝ 300 սպարտացիներ: Ահավոր մարտերում մեկ վիրավորով դիրք են վերցրել: Մարտական ուղին ունենք: Այլ պարգևի, քան «Մարտական ծառայություն» մեդալն է, չի արժանացել: Երբ հարց եմ բարձրացնում, ասում են, որ հերթականություն գոյություն ունի»: Տիկին Արծվիկը պատմում է՝ Արտաշեսից հետո առողջական խնդիրներ ուներ, անգամ բժշկի չէր դիմում:

«Բայց հասկացա, որ անկողնուն գամվելով՝ չեմ կարողանա իմ տղային այցելել: Դա ինձ ուժ տվեց ոտքի կանգնել: Ամեն օր պետք է այցելեմ իրեն, անընդհատ զրուցում եմ իր հետ: Իհարկե, նաև աղջկաս՝ Մարիամի մասին եմ մտածում: Մարիամը մեր շարժիչ ուժն է: Արտաշեսի կյանքը մեզ համար ուղեցույց է եղել, ամեն առավոտ իր նկարի առջև կարծես հաշվետվություն տանք, թե ինչն ենք ճիշտ կամ սխալ արել: Հաստատ չենք անի այնպիսի բան, ինչի համար նա կամաչեր»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արտաշես Հակոբյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», ՀՀ ՊՆ-ի կողմից՝ «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից. Արտակ ԶաքարյանՏեղի է ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը ԱՄՆ Արկանզաս նահանգում սուպերմարկետում հրաձգության է տեղի ունեցել․ կան զոհեր ու վիրավորներ Ամերիաբանկի գործարկած Automarket-ը մեքենաների լայն ընտրության և արագ վարկավորման հնարավորություն է ստեղծել Նիկոլ Փաշինյանը հանցագործությունն ուղիղ պարտակել է. Ավետիք Չալաբյան Մարտարվեստ՝ նուրբ ուղի, փափուկ ճանապարհ. «Փաստ»Փորձագետները ստեղծել են «հավերժական» արևային վահանակներ, որոնք կփոխեն աշխարհըԱշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը եւս մեկ Գազա դառնա. ՄԱԿ գլխավոր քարտուղար Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Գվատեմալայի թիմին Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԻՆԻՍԻ). ԿԸՀ-ն հաս­տա­տել է ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուննե­րի քվե­ար­կու­թյան նախ­նա­կան ար­դյունք­նե­րը. «Փաստ»Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. քամին Նոր Նորքում պոկել է բարձրահարկ շենքի տանիքն ու վնասել մի քանի մեքենա Ար­քե­պիս­կո­պո­սի ապս­տամ­բու­թյու­նը. ի՞նչ փո­խեց Բագ­րատ Գալս­տա­նյա­նը Հա­յաս­տա­նում. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել հունիսի 22-ին Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափովԽա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի՞ր, թե՞ դա­վա­ճա­նու­թյուն. «Փաստ»Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԶՊՄԿ ճաշարանի աշխատակիցներն անակնկալ են մատուցել առողջապահական ոլորտի իրենց գործընկերներին «Ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով». Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»Արև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ»«Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ»Հողամասերը վարձակալությամբ կտրամադրի պետգույքի կառավարման լիազոր մարմինը, ոչ թե համայնքների ղեկավարները. նախագիծ. «Փաստ»Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ»Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից. «Փաստ»«Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ»Պետք է շարժումը ներկայացնի այն մարդկանց շրջանակը, որ հնարավոր ընտրության դեպքում կլինեն ցուցակում «Անկլավների» հանձնման դեպքում Հայաստանը մասնատվելու է. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը խոստանում էր ձեռքերը կտրել հանուն Տավուշի, բայց հանձնեց գյուղերը. Արամ Պետրոսյան Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար Հնդկաստանում 100 մլրդ դոլար են ուզում ծախսել արևային էներգիայի վրաՌուսաստանը Կապանում հյուպատոսություն է ուզում, բայց ՔՊ-ն կարող է խանգարել Միրզոյանի դեմարշը՝ Լուկաշենկոյի դեմ Ընդդիմադիր շարժման «տանը կռիվ է ընկել» Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը Մոլդովայի նախագահը հրամանագիր է ստորագրել ԵՄ-ին անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ Իսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳՆ և խիստ նկատողություն հայտնել Ադրբեջանական նախապայմաններն անվերջ են. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը «‎խաղաղության պայմանագիր» թեզը վաճառում է ժողովրդի վրա. Արամ ՊետրոսյանԵրկրաբանության ինստիտուտում տեղի է ունեցել երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանությունը. Ժյուրիում ընդգրկված էր նաև ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը Գաղափարից մինչև մեծ բիզնես. հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն Ալմաթիում նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել. Լավրով Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թ․ սեպտեմբերին զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ․ ԱԱԾ Քաղաքում տեղադրվում են նոր ուղեցույց-ցուցանականերՀայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ Որ հասցեներում ջուր չի լինի ՌԴ ՀՕՊ-ն ավելի քան 100 անօդաչու է խոցել անցած գիշեր Խարկովին մոտենալու նպատակ չունենք, ՌԴ-ն սանիտարական գոտի է ստեղծում. Պուտին