Երևան, 20.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարար Ինչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ Զեյնալյանին Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ» Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ» «Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ» Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ» Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ» Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ» «Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»


Հայաստանը՝ խաչմերուկում. արդյո՞ք ինչ- որ մեկը ուշքի կբերի այդ ինքնասիրահարված քաղաքական գործչին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

ritmeurasia.ru-ն «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Հայաստանը՝ խաչմերուկում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, Կոպենհագենի ժողովրդավարության գագաթաժողովի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ կցանկանար, որ իր երկիրը միանա ԵՄին, ասել է. «Այս տարի»: Ի՞նչ է դա նշանակում: Անկեղծ ասած, դա հնչում է որպես տենդային զառանցանք։ ԵԱՏՄ անդամ երկրի ղեկավարը խոսում է ոչ բարեկամական դաշինքին միանալու մասին։ Միգուցե Հայաստանի վարչապետը տենդում է։ Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ պարբերաբար տենդում են նաև նրա թիմի մյուս անդամները։ Փետրվարի վերջին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ և ձեռք բերել թեկնածուի կարգավիճակ, ասել է, որ երկիրը կգնա այն ուղղությամբ, որը կապահովի առավելագույն անվտանգություն:

Այսինքն, պարզ է, որ Բրյուսելի ուղղությամբ: Հետ չի մնացել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը թուրքական TRT World հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու գաղափարը Հայաստանում ակտիվորեն քննարկվող հարցերից է։ Նախկինում ինքը՝ Փաշինյանը, արդեն հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքանով, որքանով պատրաստ է դրան Եվրամիությունը։ Ցանկացած նորմալ մարդ, մեղմ ասած, շատ թերահավատ կլիներ այդ ամենի նկատմամբ։ ԵՄ վերջին ընդլայնումը տեղի է ունեցել ավելի քան 10 տարի առաջ։ Այսօր անդամակցության համար հերթագրված է ինը պետություն։ Հարկ է նշել, որ թեկնածուի կարգավիճակը ամենևին էլ չի նշանակում ընթացակարգի հաջող ավարտ, որը կարող է երկար տարիներ տևել։ Ալբանիան, օրինակ՝ սպասում է 2014 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 թվականից։

Առանձնահատուկ հարկ է նշել Թուրքիան, որը 1999 թվականից է ԵՄ-ի անդամության թեկնածու, մինչդեռ դեռ 1964 թվականից է հանդիսացել ԵՄ և նրա նախորդների «ասոցացված անդամ»: Եվ այստեղ, իհարկե, հարկ է հիշել Ռուսաստանի նախկին վարչապետի խոսքերը ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների մասին. «Ուկրաինան կմիանա ԵՄ-ին Թուրքիայից անմիջապես հետո, իսկ Թուրքիան երբեք չի ընդունվի»։ Ճիշտ նույնը կարելի է ասել Հայաստանի մասին։ Բրյուսելը ընդունում է նրանց, ովքեր գոնե ինչ-որ չափով հետաքրքրում են իրեն: Առաջին հերթին՝ տնտեսապես։ Պետք է լինի եթե ոչ ռեսուրսների առկայություն, ապա գոնե եվրոպական ապրանքների սպառման շուկա։

Ինչպիսի՞ն է Հայաստանն այդ առումներով։ ԵՄ չափանիշներով աղքատ երկիր, որը ոչ մի էական ռեսուրս չունի։ Գուցե քաղաքական շահե՞ր՝ ընդդեմ Ռուսաստանի, բայց հետո տանջվե՞լ այդ «առանց բռնակի ճամպրուկից»։ Եվ հետո՝ Հայաստանը դեռ հակամարտություն ունի Ադրբեջանի հետ, ցանկացած պահի կարող է նոր պատերազմ սկսվել։ ԵՄ-ն, իհարկե, աջակցում է Երևանին Բաքվի հետ հակամարտությունում, բայց ոչ այնքան, որ այդ հակամարտությունն իրենը դարձնի։ Բայց այստեղ ամենահետաքրքիրը Փաշինյանի՝ անհեթեթության աստիճանի հասած ձգտումն է միանգամից նստել երկու աթոռի վրա։ Հայաստանի վարչապետը անընդհատ վախեցնում է Ռուսաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալով, իսկ հիմա ուղղակիորեն ակնարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, քանի որ ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում միաժամանակ գոյակցելն անհնար է։

Ճիշտ է, կարելի է, պատկերավոր ասած, տատիկի ասածներին հակառակ չարությունից սառեցնել ականջները: Բայց Հայաստանի համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը շահավետ է տնտեսական տեսակետից: Երևանը վերջին երկու տարվա ընթացքում ցույց է տալիս տնտեսական աճի հսկայական տեմպ, որն աշխարհում նկատելիներից մեկն է. ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7 %-ով։ Միևնույն ժամանակ, Հայաստանը, որպես փոքր երկիր, շատ ավելի քիչ է պետք ԵԱՏՄ-ին, քան մյուսները, բայց բացարձակապես հավասար իրավունքներ ունի։ Ռուսաստանը հայկական ապրանքների հիմնական շուկան է՝ միրգ, բանջարեղեն, ձուկ, միս, պահածոներ, հյութեր, կաթնամթերք, երշիկեղեն, քաղցրավենիք, ալկոհոլ։ Հատկանշական է նաև այն, որ եթե Հայաստանը մինչև ԵԱՏՄ-ին անդամակցելը միայն գյուղմթերք էր մատակարարում Ռուսաստան, ապա այսօր մատակարարում է նաև հեռախոսներ, մեքենաներ, բժշկական սարքեր և ռադիոտեխնիկա։ Պետք է նաև հիշել, որ Հայաստանը զգալի ֆինանսական աջակցություն է ստանում ԵԱՏՄ-ից։ Կարո՞ղ է, արդյոք, ԵՄ-ն փոխհատուցել այս ամենը։

Իհարկե՝ ոչ: Ավելի ճիշտ, կարող է, բայց հանուն ինչի՞։ ԵՄ-ին միացած երկրների օրինակը ցույց է տալիս, որ անդամակցության համար նրանք պետք է վճարեն արդյունաբերության լիակատար ոչնչացմամբ, տնտեսական դեգրադացմամբ և բնակչության ամայացումով։ Բացի այդ, Հայաստանը կկորցնի իր առանցքային շուկան՝ ի դեմս Ռուսաստանի, իսկ Եվրոպան նրա արտադրանքի կարիքը բացարձակապես չի ունենա։ Այսպիսով, ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանին շարունակական կորուստներ է խոստանում։ Եթե, իհարկե, չենթադրենք, որ հանրապետության ղեկավարը ուղղակի Արևմուտքի խամաճիկ է, որը պատրաստ է, ինչպես Ուկրաինայի ղեկավարը, առաջին իսկ խնդրանքով զոհաբերել սեփական երկիրը։ Ավելին, Փաշինյանը իր և իր շրջապատի ընտրությունը ներկայացնում է որպես երկրի բնակչության ընտրություն։ Բնական հարց է ծագում, թե Ռուսաստանը և ԵԱՏՄ մնացած երկրները որքա՞ն ժամանակ են պատրաստ հանդուրժել այս անամոթ «բազմավեկտորիզմը»։

Տնտեսական առումով Հայաստանը լուրջ հետաքրքրություն չի ներկայացնում, սակայն ռազմաքաղաքական առումով այլ բան է այն, որ երկիրը դեռ ՀԱՊԿ անդամ է, նրա տարածքում է գտնվում Անդրկովկասում Ռուսաստանի վերջին ռազմաբազան։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին մասմաբ ՀԱՊԿ-ին նրա անդամակցության լրացուցիչ երաշխիքն է։ Եվ Երևանում չեն կարող չհասկանալ, որ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և հանի ռազմաբազան, ապա Մոսկվան ևս կարող է կասկածել ԵԱՏՄ-ի շրջանակներում «բազմավեկտոր» Հայաստանին հետագա աջակցության նպատակահարմարությանը։ Չնայած նրան, որ ԵՄ-ում, կրկնում եմ, նրան ոչ ոք չի սպասում, սադրելով Մոսկվային՝ Փաշինյանը շարունակում է բարձրացնել խաղադրույքները այդ կասկածելի խաղում։ Արդյո՞ք ինչ- որ մեկը ուշքի կբերի այդ ինքնասիրահարված քաղաքական գործչին, կերևա առաջիկայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դժվար է գտնել Քրեական օրենսգրքի մի հոդված, որը սրանք չեն խախտել. Ցոլակ Ակոպյան 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան ԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտում սնանկությունների թիվն աճում է ԶՊՄԿ-ն նոր նախաձեռնություն է սկսում կրթական ոլորտում Փաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներին Փաշինյանի ամենասարսափելի վախերը «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման ներկայացուցիչները Էլեն Սամինի հետ բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայերի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման քայլերը Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական Այն մասին, թե ինչի ենք մենք պատրաստ՝ պաշտպանելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թշնամու կամակատարներից. Ավետիք Չալաբյան Փաշինյանը թող իր հարցերը լուծի, ոչ թե եկեղեցու. քաղաքացիներ Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը չի ներառում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ. Կրեմլ«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են դեղահաբեր և այլ արգելված իրեր. նա ձերբակալվել էՈւզում եմ՝ ապրեն սովորական մարդկանց պես. Telegram-ի միլիարդատեր հիմնադիրն իր 100-ից ավելի երեխաներին ժառանգությանը հասանելիություն կտա միայն 30 տարի հետոԽամենեիի սպանությունն աղետալի հետևանքներ կունենա. «Հեզբոլլահ» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունըԵվա Բաղդասարյանն ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցԻնչո՞ւ եք փաստաթուղթ ուղարկել ՀՀ միջազգային ներկայացուցչին, որ անհետ կորածների հարցով չզբաղվի. հարց Արտակ ԶեյնալյանինԱյս իշխանությունը դասական օկուպացիոն ռեժիմ է. Արմեն Մանվելյան Թույլ չենք տա, որ մեր եկեղեցին թուրքերի կամակատարների փայ դառնա. Ավետիք Չալաբյան Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա Bitcoin 2025-ի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր «Տղաներիս հետ փորձում եմ խիստ լինել, նույնիսկ մանկապարտեզում խնդրում եմ խիստ լինել նրանց հետ». Գոհար Գասպարյան Իրան-Իսրայել կոնֆլիկտի սրվելու դեպքում մեր վիճակը շատ է ծանրանալու. Մենուա Սողոմոնյան Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն «Նոան» նոր մարզական տնօրեն ունի Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգը Դա պարզապես մեքենա չէ, նրա համար չկան անանցանելի ճանապարհներ. «Փաստ»Փաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Փաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա «ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒՆԻՍԻ). Խոշոր հրդեհ Նորքի անտառներում, հանրահավաք ընդդեմ հոսանքի թանկացման. «Փաստ»Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել Կարապետյան Երկրի հարցն է կարևոր, Նիկոլը փորձում է շեղել եկեղեցով. քաղաքացի Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Այն մասին, թե ով է ուղղորդում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրա արշավում․ Ավետիք Չալաբյան