Երևան, 15.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ» Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»


Արևմուտքի խոստումների ու գործողությունների հակադիր բևեռները. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող պատերազմի պայմաններում ավելի է սրվում ԱրևմուտքՌուսաստան դիմակայությունը, որն օրավուր նոր պատկեր է ստանում հատկապես Արևմուտքի պահվածքի առումով: Ի տարբերություն Ռուսաստանի, որը հանդես է գալիս որպես ինքնուրույն գործող մեկ աշխարհաքաղաքական միավոր, Արևմուտքն իր մեջ ընդգրկում է մի քանի աշխարհաքաղաքական միավորներ՝ ընդգրկելով գլխավորապես եվրատլանտյան տարածաշրջանը։ Արևմուտքի ներսում ամենախոշոր խաղացողներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան։ Ու տարբեր հարցերում արևմտյան այս տերություններն ունեն իրենց ուրույն մոտեցումները։ Պարզ է, որ իր ռազմական արտադրության հզորությունով եվրոպական ոչ մի երկիր ընդունակ չէ Ուկրաինային տրամադրել այն օգնության չափը, որը տրամադրում է ԱՄՆ-ը։

Եվ պատահական չէ, որ երբ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների անհամաձայնության պարագայում ձգձգվում էր Ուկրաինային տրամադրվելիք 60 մլրդ դոլարի օգնության հարցը, եվրոպացիններն արդեն ահազանգում էին, որ իրենք ընդունակ չեն լրացնել այդ չափի սպառազինությունը, և արդյունքում Ուկրաինան կպարտվի։ Չնայած Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների սրությանը, Վաշինգտոնում փորձում են ամեն կերպ ձեռնպահ մնալ Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից ու սահմանափակում են նաև Ուկրաինայի գործողությունները Ռուսաստանին հարվածներ հասցնելու հարցում։ ԱՄՆ վարչակազմն այնպիսի դիրքորոշում է արտահայտում, որ իրենք դեմ են երրորդ համաշխարհային պատերազմին։ Բայց մյուս կողմից էլ՝ ուկրաինական հակամարտության հարցում էապես ակտիվություն է փորձում ցուցաբերել Ֆրանսիան։ Այդ երկրի նախագահ Մակրոնը փորձում է ցույց տալ, որ ամենից շատ իրենք են պատրաստ օգնել Ուկրաինային։

Մակրոնը նշում է, որ Ֆրանսիան մտադիր է տրամադրել «Միաժ 2000-5» կործանիչներ և հրահանգիչների միջոցով ուսուցանել ու զինել 4,5 հազար զինվորականների: Բայց հարկ է նկատել, որ «Միաժ 2000-5»-երն արդեն հին սերնդի կործանիչներ են ու դժվար թե ռազմաճակատում եղանակ փոխեն։ Մյուս կողմից՝ Ֆրանսիայի առաջարկով Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելու հարցում եվրոպական կոալիցիայի ստեղծման խնդրի շուրջ մյուս եվրոպական երկրների միջև չկա համաձայնություն։ Օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը կոնկրետ դեմ է այդ գաղափարին։ Սրան զուգահեռ՝ ժամանակ առ ժամանակ խոսվում է այն մասին, որ Ֆրանսիան մտադիր է զորքեր ուղարկել Ուկրաինա, որոնք կկռվեն ուկրաինացիների հետ ուս ուսի տված, բայց որոշ ժամանակ անց Ֆրանսիայից հայտարարություններ են հնչում, թե ֆրանսիացի զինվորները մտադիր չեն զոհվել Ուկրաինայի համար։ Նկատի ունենանք, որ Ուկրաինային ամենաշատ օգնություն տրամադրած եվրոպական երկիրը Գերմանիան է, իսկ Փարիզից Կիևը միայն մեկը մյուսից մեծ խոստումների դոզա է ստանում։ Պատահական չէ, որ Ուկրաինայում «մակրոնել» բառը արդեն թևավոր արտահայտության իմաստ է ձեռք բերել և ստացել է «խոստումներ տալ ու չկատարել» իմաստը։ Հայաստանին ևս Արևմուտքից մեծ խոստումներ են տալիս։

Հատկապես քաջալերող հայտարարություններ են հնչում Ֆրանսիայից։ Ու շատերի մոտ այն պատկերացումն է ստեղծվում, թե Արևմուտքը և մասնավորապես Ֆրանսիան գալու են ու մեզ այս ծանր վիճակից հանեն։ Բայց այդպես էլ Հայաստանին չի տրամադրվում այն օգնությունը, որն անհրաժեշտ է արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար։ Ֆրանսիան Հայաստանին խոստացել է ընդամենը 2-3 ռադար ու իրենց արդիականությունը կորցրած զրահամեքենաներ, որոնք Ուկրաինան անգամ հրաժարվել էր ընդունել։ Իսկ այսպիսի զենքերը չեն կարող էական դերակատարություն ունենալ ռազմական գործողությունների ժամանակ։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից Հայաստանին ընդամենը 335 մլն դոլարի ֆինանսական օգնություն են խոստացել, որը պետք է իրականացվի տարիների ընթացքում ու դժվար թե իրավիճակ փոխի։

Եթե իրոք ցանկանում է աջակցել Հայաստանին, Արևմուտքը ունի տնտեսական գործիքակազմն Ադրբեջանին զսպելու համար, սակայն արևմտյան երկրները փաղաքշում են Ալիևին՝ աչք փակելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և ռազմական հանցագործությունների առաջ։ Արևմուտքի համար ամենակարևորն այն է, որ ածխաջրածիններն անվտանգ Ադրբեջանից հասնեն Եվրոպա։ Նշված իրողությունները հստակորեն փաստում են այն մասին, որ հույսը դնելով Արևմուտքի աջակցության ու խոստումների վրա՝ Հայաստանն ընդհանրապես կարող է միայնակ մնալ արտաքին սպառնալիքներին դեմ հանդիման։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շարունակելու գազագողությունը, եւ ինչու է լռում ՊԵԿ-ը՝ երբ ոտնահարվում են իր խոշոր հարկատուի շահերը Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ Դիտեք Euromedia 24 TV-ի շուրջօրյա եթերը Ucom-ի 289-րդ և OVIO-ի (Rostelecom) 46-րդ ալիքներով Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Իսրայելը չէր կարող hարվածել Իրանին առանց ԱՄՆ-ի կողմից «կանաչ լույսի». Արաղչի