Երևան, 15.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սա այլևս այն Լիոնելը չէ, որը Բարսելոնայում էր. Վալենսիա Արմավիրի գյուղերից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի. կողքին եղել է հրացան Մենք պետք է դիմակայենք ալիևյան սահմանադրությանը. Մենուա Սողոմոնյան Հայաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան Հայաստանն ինքնուրույն բանակցային օրակարգ չունի. Մենուա Սողոմոնյան Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Արմավիրի մարզում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել (լուսանկարներ) Ֆրանչայզինգ. բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Ալիևը Նիկոլից պահանջում է փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան


Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, և նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի համար. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ukraina.ru-ն «Եվ կրկին Հայաստանի դասերը. նուրբ կապեր» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը՝ հարուստ պատմություն ունեցող այդ փոքրիկ երկիրը, կարծես թե, իր առաքելությունն է դարձրել շրջապատին դասեր տալը: Ընդ որում, թե՛ դրական, թե՛ բացասական առումներով։ Եվ կապ չունի, թե ինչ տեսքով՝ լինի դա «Հայկական ռադիոյի» հումորի, թե Երևանի փողոցային բողոքի դրամայի տեսքով։ Երբ իմացա Ալավերդի սքանչելի անունով քաղաքում աննախադեպ ջրհեղեղի մասին, հասկացա, որ սկսվել է։ Որովհետև հայերի առաջին դասերից մեկը համարում եմ բնական և սոցիալական աղետների միաժամանակյա դրսևորումը։

Հիշու՞մ եք, թե ինչպես Սպիտակի մահաբեր երկրաշարժն ու Ղարաբաղյան ռազմական ողբերգությունը համադրվեցին։ Այն ժամանակ դա ակնարկ էր սեյսմոլոգիայի և քաղաքագիտության միջև նուրբ կապերի մասին։ Հիմա էլ ավելի առեղծվածային ենթադրություններ են առաջացնում իշխանության խելագարության վրա գետերի վարարումների անգիտակից ազդեցության մասին։ Բայց դա գործընթացի չերևացող խորությունն է: Խոսենք այն մասին, թե ինչ կա բուն գետնի վրա: Մի շարք փորձագետներ ներկայիս լայնածավալ փողոցային բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը միակողմանի են գնահատում։ Օրինակ՝ դրանք որակվում են որպես պայքար իշխանության և ընդդիմության միջև։ Այսինքն, զուտ քաղաքական հարթության վրա։ Բայց հետո հարց է առաջանում ընդդիմադիրների ծրագրերի, նպատակների ու բողոքի ակցիաների պատճառների մասին։

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այդ մասին ավելի քան վերացական է արտահայտվել՝ ասելով, որ «Փաշինյանն իր պարտականությունները չի կատարում»։ Ոչ մի մանիֆեստ, ոչ մի կարգախոս, ոչ մի մտադրությունների հայտարարություն: Բայց այնպես, ինչպես Հայաստանում է, քաղաքականության մեջ չի լինում, հետո միշտ առաջանում է մանրամասնում: Մյուս կողմից՝ կան վերլուծաբաններ, որոնք ինֆանտիլ կերպով համոզում են, որ ցույցերում քաղաքականություն չկա։ Այսինքն, սա ամեն վատի (ի դեմս Փաշինյանի) և ամեն լավի (ի դեմս Գալստանյանի) բախում է։ Բայց այդպես նույնպես չի լինում, հետո նման մեկնաբանության պարագայում ևս մանրամասնում է պահանջվում: Այսպիսով, եկեք խոսենք մանրամասների մասին:

Կարծում եմ, որ այս դասը չի կարելի սովորել, եթե չհասկանանք այն հիմնականը, որն ակնհայտորեն պաշտպանում է գործող իշխանության ղեկավարը, և որի դեմ, հավանաբար, պայքարում է ապագա իշխանության հավանական ղեկավարը։ Այսպիսով, Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, դպրոցական ու համալսարանական երկարամյա անձնական պարտություններից մինչև տարածքային ու բարոյական պետական կորուստներ ու պարտություններ։ Բայց, թերևս, չկա ավելի վատ բան, քան պարտվողական բարդույթով պետության ղեկավարը։ Սակայն նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի համար։ Ինչ-որ փուլում անդրազգային մոդերատորները եկել են այն եզրակացության, որ հաղթողները վատ սպառողներ են:

Հավանաբար այն պատճառով, որ բարձր արժեքների և իդեալների առկայությունը դժվար է համատեղել կենցաղային հեդոնիզմի հետ: Եվ ամբողջ հետխորհրդային տարածքում սկսվել է ներարկվել պարտվողականության բարդույթ, որը յուրովի է դրսևորվել Հայաստանում։ Ակնհայտ է, որ հենց դրա համար էլ Փաշինյանը չի հանդուրժում «ղարաբաղյան կլանը»։ Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ նրանք խանգարում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական սակարկություններին, և ոչ նույնիսկ կոռուպցիոն սխեմաներում նրանց իբր տոտալ ներգրավվածության պատճառով: Այլ որովհետև հենց Ղարաբաղի պատմությունն է դարձել հերոսության դպրոց նոր սերունդների համար։ Ակնհայտորեն այդ նույն «սոցիալական պատվերն» է որոշել վարչապետի վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որը նա փորձում է ոչնչացնել նախանձելի եռանդով։ Չէ՞ որ քրիստոնեությունը հաղթողների հոգևոր հիմքն է։ Պետք է արմատախիլ անել այն հավատքը, որտեղ հիմնական մեղքը հուսահատությունն է, իսկ գլխավոր առաքելությունը՝ «փրկելն ու պահպանելը»։

Նման կրեդոյի տակ էր Յուշչենկոն, իսկ հիմա՝ Փաշինյանը, քաղաքական գործիչներ, որոնք անդեմությունը, բթությունը և պարտությունը հասցրել են քաջության և արժանապատվության աստիճանի։ Այլ կերպար է արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դեռ պատանի Վազգենը (որը հետո դարձավ Բագրատ) կյանքով անցել է հաղթողի պես՝ վաղ հաջողություններ դպրոցում, ճեմարանում, աստվածաբանական հայտնությունների բարդ խնդրի վերաբերյալ ատենախոսության փայլուն պաշտպանություն, «Էջմիածին» ազդեցիկ ամսագրի հրատարակություն, կարևոր թեմերի առաջնորդություն... Բացի այդ, այդ տպավորիչ հոգևորականը իրականում է տեսել պարտության ողջ դառնությունն ու ճակատագրական հետևանքները, երբ օգնում էր պարտված և ավերված Իրաքը լքած հայ փախստականներին ։ Նրանք, ովքեր կարծում են, որ մեր գլոբալ թշնամիները փորձում են Ռուսաստանը շրջապատել «անակոնդայի գոտիով»՝ խարիզմատիկ և եռանդուն թշնամիներով, սխալվում են: Ավելի շուտ, նրանք փորձում են «շրջապատել» մեզ թուլակազմ, ձանձրալի, քայքայված հարևանների ապակեբամբակով։

Ինչպե՞ս կդասավորվի խենթ արքեպիսկոպոսի ճակատագիրը: Առայժմ վտանգն այն է, որ միշտ չէ ճիշտ մեկնաբանվում նրա առաքելությունը։ Օրինակ՝ ասում են, որ նրա խնդիրն է փրկել պետությունը: Բայց հոգևորականի առաքելությունը իշխանության նույնիսկ ամենակարևոր ինստիտուտները փրկելը չէ։ Նրա անմիջական խնդիրն է լուսավորել հոգիները: Նաև պետք է հուսալ, որ նրան չեն վերագրի Արևելքին կամ Արևմուտքին մերձենալու ծրագրեր։

Մի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նեղ քաղաքական կամ գռեհիկ էթիկական, այլ գաղափարական բնույթ են կրում։ Դա Հայաստանի դասն է աշխարհի համար: Դա ուժի քիմիայի և երջանկության մետաֆիզիկայի նուրբ կապերի ակտուալացումն է։ Եվ խոնարհ խորհուրդ հնագույն երկրի հասարակական կարծիքի առաջնորդին. իշխանություն ունեցող «լուզերից» վատ բան էլ կա, դա առանց իշխանության հաղթողն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են«Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը». Արշակ ԿարապետյանElektrum Eesti-ն բացել է իր առաջին արևային մարտկոցների պարկը էստոնական Լուգանուսում Ինչու չի կարելի խաղալ երկու լարի վրա. Մհեր Ավետիսյան Փաշինյանը վախից հանձնեց Կիրանցի տարածքները, եթե չպայքարենք, մնացածն էլ կհանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան Սա այլևս այն Լիոնելը չէ, որը Բարսելոնայում էր. Վալենսիա Արմավիրի գյուղերից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի. կողքին եղել է հրացան Մենք պետք է դիմակայենք ալիևյան սահմանադրությանը. Մենուա ՍողոմոնյանՀայաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան Հայաստանն ինքնուրույն բանակցային օրակարգ չունի. Մենուա ՍողոմոնյանԿուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Արմավիրի մարզում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել (լուսանկարներ) Ֆրանչայզինգ. բիզնեսի ընդլայնման նոր հնարավորություններ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Ինչպիսի՞ «պատմություն» է անցել տղամարդկանց կոստյումը. «Փաստ»Ալիևը Նիկոլից պահանջում է փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԻԼԻՍԻ). Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը. «Փաստ» Վրաստանի իշխանությունները իսկապես հայրենասիրական դիրքորոշում են որդեգրել, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը անդունդն է քաշում. «Փաստ» Ռուսաստանը զայրացած է հայ-ամերիկյան զորավարժություններից Էրդողանի նուրբ ակնարկները Հեղուկ մարտկոցը կարող է կրճատել արևային էներգիայի պահպանման ծախսերը Հայաստանն այդ ինչ-որ այլ տե՞ղն է. «Փաստ»ՔՊ-ում տարաձայնությունները գնալով խորանում են «Այնքան երազանքներ ուներ Հովհաննեսս, երազում էր տասը երեխա ունենալու մասին». Հովհաննես Եղիազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Կրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ»Անպատասխանատու իշխանությունների անպատասխանատու ուտոպիան. «Փաստ»Հայաստանում խոցելի համակարգ է ստեղծվել. Կարապետյան «Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է». «Փաստ»Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքներըԱռաջարկվում է համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին. «Փաստ»Ի՞նչպես է ընթացել աշխարհի ամենամեծ հայկական բիզնես ցանցի ամենամյա բիզնես ֆորումը. «Փաստ»Արկածախնդրության հետևանքներն ու «ինքնիշխանության» քպական պատկերացումները. «Փաստ»«Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի». «Փաստ»Իշխանությունների տոտալ քարոզչությունը «բավարար» արդյունք չի տվել. «Փաստ»Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը. «Փաստ»170 մլն դրամ՝ բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար. «Փաստ»«Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում Արցախը քթիդ տակ էր, ինչո՞ւ չճանաչեցիքԵրբ համընկնում են հայկական և ադրբեջանական «ակտիվիստների» նպատակները Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել Ավելի քան 100 հազար մարդ ցանկանում է ներկա գտնվել Մբապեի պաշտոնական ներկայացմանը Իսրայելին շարունակական տրվող ռազմական աջակցությունն անընդունելի է․Էրդողան Պուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Թրամփին. Կրեմլ Սյունիքում թունավորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. թունավորման աղբյուրը պարզ չէ Ուսումնական պրակտիկա` ԶՊՄԿ-ումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրումՌուսաստանը մտահոգված է ԵՄ դիտորդական առաքելությունից